ԿԸՀ-ն տվել է համաձայնություն, որ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվի (տեսանյութ)
22/07/2026 14:54

ԿԸՀ-ն տվել է համաձայնություն, որ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվի (տեսանյութ)

ԿԸՀ-ն տվել է համաձայնություն, որ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Սա չի հանդիսանում անձեռնմխելիությունից զրկում, սա վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնություն»,- ասաց Վարդևանյանը։

Ինչ վերաբերում է ազատությունից զրկելուն՝ Վարդևանյանն ասաց, որ ԿԸՀ-ն այս մասով կրկին պետք է համաձայնություն տա։

ԿԸՀ-ն 15։30-ին շարունակելու է նիստը։