05/11/2013 16:00
Հարիսոն Ֆորդը ծակել է հայտնի հաղորդավարի ականջը (Տեսանյութ)
Հայտնի հաղորդավար Ջիմի Ֆելոնը որոշել է հետևել դերասան Հարիսոն Ֆորդի օրինակին, ով իր ձախ ականջին ականջօղ է կրում:
Vesti.ru-ի փոխանցմամբ` հաղորդավարը ուղիղ եթերում առաջարկում է Ֆորդին ծակել իր ականջը: Ֆորդը իր ականջը ծակել է դեռևս 1997թ.-ին` 56 տարեկան հասակում:
Դերասանը Ֆելոնի ականջը ծակելուց և կարմիր ականջօղ դնելուց հետո, առաջարկել է Ֆելոնին ծակել նաև նրա աջ ականջը, սակայն հաղորդավարը հրաժարվել է: