20/04/2015 12:26
Աշխարհի առաջնություն. Հայաստան vs Ուկրաինա
Ծաղկաձորում մեկնարկած շախմատի աշխարհի թիմային առաջնությունում ապրիլի 20-ին կանցկացվի երկրորդ տուրը: Անհաջող մեկնարկած Հայաստանի հավաքականը կհանդիպի ուկրաինացիներին, որոնք առաջին տուրում 2.5:1.5 հաշվով հաղթել էին Ռուսաստանի թիմին: Առաջին և երրորդ խաղատախտակների վրա Հայաստանի շախմատիստները հանդես կգան սպիտակներով:
Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերները մեկնարկել էին Իսրայելի թիմից 1.5:2.5 հաշվով կրած պարտությամբ: Երկրորդ տուրի պարտիաները կմեկնարկեն ժամը 15:00-ին: