27/05/2015 16:08
Բուֆֆոն. «Բարսելոնային» հաղթելու հնարավորությունները 35%-ից քիչ չեն
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը գնահատել է իր թիմի` Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթելու հնարավորությունները: Հիշեցնենք, որ եզրափակիչ` «Յուվենտուս»-«Բարսելոնա» հանդիպումը կայանալու է հունիսի 6-ին՝ Բեռլինի «Օլմիպիաշտադիոն» մարզադաշտում:
« «Բարսելոնային» հաղթելու մեր հնարավորությունները 35%-ից քիչ չեն, բայց մենք զենք ունենք և պետք է կենտրոնանանք դրա վրա: Մենք միայն կարող ենք հանգիստ ու հստակ ասել` գիտակցում ենք, որ դեմ առ դեմ հանդիպելու ենք խնդիրների: Մեզ հոգեբանական ուժ է հարկավոր, քանի որ եթե նման լինենք անդունդում գտնվող թիմի, մրցակիցը մեզ մեկ հարվածով կոչնչացնի»,- Բուֆֆոնի խոսքերը մեջբերված են «Sport Mediaset»-ից: