Միթե՞ աթոռը, պաշտոնը կարող է այսպես փոխել մարդուն. Հարություն Գալֆայան

27/07/2015 20:34

Միթե՞ աթոռը, պաշտոնը կարող է այսպես փոխել մարդուն. Հարություն Գալֆայան


Միշտ չէ, որ նոր-նոր արվեստ մուտք գործող երիտասարդները ձգտում են թեթև ու եկամտաբեր «արվեստի» աշխարհը: Ցածրակարգ շոուների պրոպագանդման այս դարում շատերը փորձում են վեր հանել մշակութային ասելիքը: Aysor.am-ը զրուցել է երիտասարդ ռեժիսոր-դերասան-նկարիչ-դիզայներ Հարություն Գալֆայանի հետ:



-Հարություն, մասնագիտությամբ ռեժիսոր-դերասան եք: Այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Զբաղվածությունս հենց մասնագիտական ասպարեզում է: Դեռ տարեսկզբից կային 5 ներկայացումների հետ կապված մտքեր` թե՛ որպես ռեժիսոր, թե՛ որպես դերասան: Բայց ժամանակը ցույց տվեց, որ գուցե դրանցից 2-3-ը միայն կյանքի կոչվեն: Դեռ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ` սկսած հովանավորի, տարածքի և այլ հարցերի շուրջ:

-Եթե չեմ սխալվում, նպատակ ունեիք նաև մշակութային հաղորդում ստեղծել:

-Այո, վաղուց նպատակ կար անել հաղորդում թատրոնի մասին և ոչ միայն:  Հաղորդման նախնական տարբերակը պատրաստ է, սպասում ենք դարձյալ հովանավոր գտնելու, TV-ների հետ համագործակցելու և այլ հարցերի վերջնական լուծմանը:

-Ինչպե՞ս է, որ Հարություն Գալֆայանին չենք տեսնում ֆիլմերում կամ սերիալներում:

-Շատ քասթինգների եմ մասնակցել, վերջերս էլ երկու առաջարկ եղավ, սակայն չհաստատվեցին: Ես միշտ եմ ասում` լինող բանը կլինի: Եթե կա մոտիվացիա, անպայման կլինի: Հայաստանում, ցավոք, 21-րդ դարում ամեն ինչ շահի վրա է կառուցված և «խնամի-ծանոթ-բարեկամ» հարաբերություններով է լուծվում:

-Չունե՞ք նման «ծանոթներ-բարեկամներ»:

-Բնականաբար, ունեմ, ինձ բոլորն են ծանոթ ու շատ լավ գիտեն որպես ստեղծագործող: Սակայն, երբ դիմում ես, հավատացեք` մերժում են: Քանի-քանի տաղանդավոր երիտասարդներ են դիմել: Ու բոլորն ասում են, որ իրենք մերժված են, որ իրենք գնալու են երկրից, որ իրենք անգլերեն են պարապում` հեռանալու նպատակով: Ես զարմանում եմ, ի՞նչ են ուզում, ինչի՞ են ուզում հասնել: Ինչո՞ւ էսպես փոխվեց մարդկային ցեղը, ինչո՞ւ հեռացան ՄԱՐԴՈՒՑ: Միթե՞ աթոռը, պաշտոնը կարող է այսպես փոխել մարդուն, չէ՞ որ դա անցողիկ է, արժեք չունի: Մարդ լինելն է արժեքավոր:

-Իսկ ինքներդ չե՞ք մտածում որևէ ֆիլմ պատրաստելու մասին:

-Մտածում եմ, միշտ եմ մտածել: Ունեմ իմ գրած սցենարները, որոնք, հավատում եմ, մի օր ֆիլմ են դառնալու: Ժամանակի ընթացքում, երբ այդ պահը հասունանա` կլինի: Երկու կարճամետրաժի փորձ արել եմ, դեռ կիսատ են մնացել: Հայաստանում, ինչպես գիտեք, որակյալ ֆիլմ նկարահանելը կապված է մեծ գումարների հետ:



-Միայն Հայաստանո՞ւմ:

-Ոչ, ուղղակի, նկատի ունեմ, որ Հայաստանում հովանավորներ գտնելը բարդ է, ինչը չես ասի դրսի մասին: Մեծ պրոդյուսերական դպրոցի կարիք կա ոչ միայն կինոյում, այլև թատրոնում:

-Ամեն դեպքում, եթե հնարավորություն ընձեռվի, ի՞նչ թեմայի կանդրադառնաք:

-Թեմաները շատ են, որոնք անընդհատ պտտվում են մտքումս: Ավելի շատ մարդկային պարզ ու գեղեցիկ հարաբերությունների, մարդ մնալու, մարդու մեջ մարդուն չսպանելու, հարգելու, մարդու անցած ուղղու մասին:

-Ինչո՞ւ հենց այդ թեմաները, մարդկանց մեջ նվազե՞լ է մարդասիրությունն ու առաքինությունը:

-Բնականաբար, 21-րդ դարում ամեն ինչ փոխվել է: Շահի վրա է կառուցված ամեն ինչ: Այո, հիմնականում վերացել են մարդկային պարզ ու գեղեցիկ, անկեղծ հարաբերությունները: Հիմա զարմանում ենք, երբ լավ մարդ ենք տեսնում. ասում ենք` ԼԱՎ մարդ է, անկեղծ մարդ է, մարդասեր է, առաքինի է, պոզիտիվ է: Ժողովուրդը լավը տեսնելու, լավը գնահատելու ու արժևորելու կարիք ունի:

-Ինչպե՞ս եք գահատում հայ արվեստը, մշակույթն այսօր:

-Արվեստը, նախ և առաջ, պետք է քայլի ժամանակին համընթաց: Ցավոք, դեռ մնացել է «նաֆթալինը»: Բայց այս ամենի հետ շատ գովելի է, որ կան հիանալի ստեղծագործողներ, ովքեր զգում են ժամանակի զարկերակը: Կան տաղանդավոր երիտասարդներ, ովքեր շատ ասելիք ունեն, սակայն դուրս են ասպարեզից: Գուցե «կոտրված» են: Կուզեի իրենց ասել` քայլեք ձեր նպատակի ետևից: Եթե կա մեծ ցանկություն, կկոտրվեն փակ դռները:

-Համարում եք, որ ինքներդ էլ այդ ցանկում ե՞ք:

-Ոչ, ինձ դժվար է «կոտրել»: Ես ասպարեզում կարող եմ անել այն, ինչ, իրոք, կցանկանամ. եթե ցանկանամ նոր բեմադրություններ կյանքի կոչել, կանեմ ու կներկայացնեմ: Ինձ չի կարող խանգարել ոչ ոք...չեն կարող ինձանից «խլել» ստեղծագործողիս...

-Ձեր տարեկիցներից շատերը նախընտրում են արվեստի «թեթև», բայց եկամտաբեր տեսակները: Դուք, կարծեք, թե Ձեր գործունեությանն առավել լուրջ եք վերաբերում, այո՞:

-Այո, ես արվեստին ու հատկապես թատերարվեստին շատ լուրջ եմ վերաբերում: Սա շատ հետաքրքիր մասնագիտություն է, ավելի ճիշտ` կոչում: Այն ընկած է բոլոր մյուս մասնագիտությունների հիմքում` ըստ իս: Այն «մարդ» տեսակի էության անբաժանելի մասնիկն է: «Եկամտաբեր, բայց «թեթև»»-ում էլ պետք է լինել պրոֆեսիոնալ: Դերասանությունը ամեն մարդու բան չէ: Լինել դերասան և լինել ՄԱՐԴ տեսակիդ հավատարիմ` սա է առաջնայինը:

-Բացի ռեժիսուրայից, ի՞նչ նախասիրություններ ունեք:

- Միանշանակ` նկարչությունը: Ինձ միշտ շրջապատում դիմում էին «նկարիչ Հարութը», «դիզայներ Հարութը»: Հիմա այդքան հաճախ չի ստացվում վերցնել վրձինը: Կարոտել եմ նկարիչ Հարութին: Կարծում եմ` ապագայում կգա մի շրջան, երբ հանգիստ կզբաղվեմ նկարչությամբ, նոր նկարների հավաքածու կստեղծեմ, կունենամ նորից ցուցահանդեսներ:



-Ի՞նչ եք կարծում, երիտասարդ արվեստագետին Հայաստանը կայանալու հնարավորություն ընձեռո՞ւմ է:

-Ընձեռում է այնքանով, որքանով երիտասարդը իր ապագան տեսնում է Հայաստանի սահմաններում: Եթե չի ցանկանում լճանալ մի երկրում, ապա… Իրական արվեստն ու արվեստագետը ազգություն չեն ճանաչում: Իսկ եթե անկեղծ, այսօր արվեստը կարիք ունի երիտասարդացման: Թույլ տվե́ք երիտասարդ արվեստագետները արտահայտվեն, նրանք են վաղվա օրը: Անհարմար է, մարդի́կ: Դուք հավերժ չեք…

-Կարծեք թե ցանկություն ունեք Հայաստանից դուրս գործունեություն ծավալել: Շտապո՞ւմ եք այդ հարցում:

-Իհարկե, ունեմ նման ցանկություն, նպատակ: Ինչքան էլ շտապես, ամեն ինչ լինելու է ճիշտ ժամանակին: Դա ոչ միայն իմ ցանկությունից է կախված, այլև, բնականաբար, ֆինանսից: Փորձը ցույց է տվել, որ շտապելուց հարցերը լուծում չեն ստանում:

-Ով ո՞ր երկրում եք պատկերացնում Ձեր ապագան:

-Եվրոպական երկրներում. Անգլիայի, Իտալիայի «Art school»-ում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում:

-Եթե մի փոքր անկեղծանանք, հատկապես ի՞նչ պատճառով է, որ երիտասարդներն այսօր իրենց ապագան տեսում են երկրի սահմաններից դուրս:

-Իմ կարծիքով, նախ, երիտասարդները քաջ գիտակցում են, որ արվեստը սահմաններ չունի: Գնալով սերունդը կատարելագործվում է, շնորհաշատ դառնում, պահանջատեր է, ու դա շատ լավ է: Եվ հետո, կա մարդկային տեսակ, որ երբ իր հետ վատ են վարվում, փակում դռները, նա չի պայքարում իր համար, թողնում ու լուռ հեռանում է: Եվ կա տեսակ, որ պայքարում է, ապացուցում, բայց գիտակցելով, որ ապարդյուն է` էլի հեռանում է: Երկու տեսակին էլ հարգում եմ:

-Բայց հաճախ ավագ սերունդն ասում է, որ երիտասարդների կողքին է:

-Դրանք ամպագոռգոռ խոսքեր են: Երիտասարդներն այլևս չեն սիրում ամպագոգոռ մտքեր:

-Ի դեպ, նախորդ շաբաթ երևանում փառատոնային օրեր էին. Անցկացվում էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Հետևո՞ւմ էիք ներկայացված ֆիլմերին, գո՞հ եք:

-Ընդհանրապես, ես հետևում եմ բոլոր փառատոններին: Այս փառատոնին հասցրել եմ հետևել այնքան, որքան տեղավորվել եմ ժամանակի մեջ: Հետաքրքիր ֆիլմեր կային, իսկ բացօթյա ցուցադրությունները ամռանը շատ հաճելի էին:



-Հարություն, «խենթ ու խելառ» սիրո տարիքում եք. սիրահարվա՞ծ եք:

-Սիրահարվածություններ լինում են, բայց ՍԵՐը մեկն է` այն բոհեմյան կինը, որին սպասում եմ: Գուցե այլ երկրում:

-Փաստորեն, պատրաստ եք օտարազգի կնոջ հե՞տ Ձեր կյանքը կապել:

-Եթե կա մեծ սեր` այո: Բայց քանի դեռ չկա այդ «մեծ»-ը, ոչինչ ասել չեմ կարող (ժպտում է): Իհարկե, ավելի շատ նախընտրելի է, որ արմատներով հայուհի լինի, ով ապրում է, ենթադրենք, արտերկրում: Չես իմանա, թե կյանքն ինչ անակնկալ է պատրաստել:

-Իսկ եթե նա քրիստոնյա չլինի՞:

-Այ այդ մասին չէի մտածել, բայց քրիստոնյա լինելը կարևոր է ինձ համար:

-Հաճախ արվեստագետները խուսափում են իրենց ոլորտի ներկայացուցիչների հետ կյանքը կապել: Դուք և՞ս մտածում եք, որ Ձեր կյանքը չեք կապի արվեստի նվիրյալի հետ:

-Ոչ, նման բան չեմ կարծում: Նախ, նույն ոլորտի մարդիկ իրար ավելի լավ են հասկանում` կես բառից, և հետո, սերը երբ այցելում է, չի հարցնում տարիք, մասնագիտություն,ազգություն:

-Նույնիսկ տարի՞ք:

-Դե, բնականաբար, չեմ խոսում մեծ տարիքային տարբերության մասին:

-Որքան նկատել եմ, բավական ակտիվ եք սոցիալական ցանցերում: Շատերի պես չե՞ք համարում, որ համացանցը 21-րդ դարի ամեամեծ չարիքն է:

-Ոչ, չեմ կարծում: Մարդը պետք է քաջ գիտակցի` համացա՞նցն է ծառայեցնում իրեն, թե՞ ինքն Է ծառայում համացանցին: Կարծում եմ, այն լավ միջոց է շփումների, ծանոթությունների, պայմանավորվածությունների համար, արվեստի պրոպագանդման, գովազդի, մտքերով կիսվելու:

-Բայց մեր ժմանակներում, ասում են, համացանցային շփումը մի կողմ է վանել իրական շփմանը:

-Այո, կա կարծիք, որ այն մարդուն հեռացրեց մարդուց, ռեալ շփումներից: Բայց, կարծում եմ, դրա հետ մեկտեղ ավելի մոտեցրեց իրար, կապեր ստեղծեց աշխարհի տարբեր ծայրերում գտնվողների միջև: Բայց ասում են նաև, որ մարդը կախված է սոցցանցում գտնվող մարդկանցից, ոչ թե ցանցից:

-Որպես վերջաբան` ի՞նչ երզանքներ և նպատակներ ունեք:

-Հասնել այն բարձունքին, որի համար պայքարել եմ ու կպայքարեմ. հայտնվել միջազգային ասպարեզում, մեծ կինոյում, մեծ թատրոնում: Սրանք զուտ խոսքեր չեն, նպատակներ են, որոնք, հավատացած եմ,  կիրագործվեն: Եթե մի բանի շատ ես հավատում, ապրում այդ մտքով` անպայման իրակաանում է: Ինչ նետում ես տիեզերք` կատարվում է: Հավատը լեռներ կշարժի…
 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:37 Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (Տեսանյութ) Այսօր, 10:34 Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ Այսօր, 10:28 Գյուրջյան փողոցում ավտոբուսն ու ավտոմեքենաներն արգելափակվել էին անձրևաջրի մեջ Այսօր, 10:18 Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ վճռականություն դրսևորենք և արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում ու որոշումներում. Դավիթ Անանյան Այսօր, 10:14 Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել․գործն արդեն ԲԴԽ-ում է Այսօր, 10:03 «Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել Այսօր, 09:54 «Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ» Այսօր, 09:53 «Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով Այսօր, 09:46 «Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ճիշտ կլինի ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանի պատգամավոր աներձագը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է 16/05/2024 22:53 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 16/05/2024 22:41 Փաշինյանը ՔՊ-ականներին մանրամասներ է հայտնել «սահմանզատման» ու «սահմանագծման» մասին 16/05/2024 22:29 Ի՞նչ անել, եթե թունավորվել եք դեղերից 16/05/2024 22:15 Զելենսկին հայտարարել է՝ Խարկովի ուղղությամբ «իրավիճակը չափազանց բարդ է» 16/05/2024 22:00 Այնտեղ, որտեղ Ադրբեջանը չի բավարարվել 1976 թվի քարտեզով, գնացել են Google maps-ով․ Հրանտ Բագրատյան․ «Հրապարակ» 16/05/2024 21:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Նուբար Աֆեյանը կարևորել են Հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը 16/05/2024 21:37 Շուտով կներկայացվի Ճանապարհային քարտեզ, պայքարը կմտնի ինտենսիվ փուլ 16/05/2024 21:20 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ․ Բագրատ Սրբազան 16/05/2024 21:06 Ինձ անընդհատ ասում են՝ «նախկիններ», «ներկաներ»․ Լսեք, մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ Սրբազան 16/05/2024 20:51 Մեր հայրենիքի, մեր պետության, մեր ժողովրդի շահից բացի, այլ բացարձակ արժեք գոյություն չունի․ Բագրատ Սրբազան 16/05/2024 20:30 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 16/05/2024 19:59 Խրոնոլոգիա արեք 2018-ից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են․ Ժամանակը կգա, և բոլորը, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, պատասխանատվության կենթարկվեն․ Վիտալի Բալասանյան (Տեսանյութ) 16/05/2024 19:43 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները 16/05/2024 19:28 ՀՀ այսպես կոչված իշխանություններն այլևս գործոն չեն՝ ոչ մի իմաստով․ Բագրատ Սրբազան 16/05/2024 19:13 «Խստագույնս դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը»․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 16/05/2024 18:58 «Ես թուրքին չեմ ծախվում»․ Տունը կորցնող Կիրանցի բնակչուհին՝ «փոխհատուցման» մասին 16/05/2024 18:45 Փաշինյանի աշխատակազմի երեկվա հայտարարությունը մոլորեցնող է․ տպավորություն են ստեղծում, թե ՀՀ վերահսկողությանն է անցնում 25 հեկտար հողատարածք, այնինչ դա ի սկզբանե գտնվել է մեր վերահսկողության ներքո 16/05/2024 18:31 Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը․ Իշխան Սաղաթելյան 16/05/2024 18:19 Փաշինյանը ԵՄ առևտրի գծով հանձնակատարի հետ «Խաղաղության խաչմերուկ»-ն է քննարկել 16/05/2024 18:05 Բուլղարիան «Գազպրոմից» 400 միլիոն եվրո է պահանջելու՝ գազի մատակարարումը դադարեցնելու համար 16/05/2024 17:51 Հանցավոր խումբը թմրանյութերի ապօրինի վաճառքով, իրացմամբ ու փողերի լվացմամբ է զբաղվել 16/05/2024 17:38 «Լույսը միշտ հաղթել է խավարին»․ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորումի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանն էր (Տեսանյութ) 16/05/2024 17:25 «Ակադեմիական քաղաքը նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրի համալսարանական կրթության և հետազոտության նշաձողը»․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքը՝ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ 16/05/2024 17:15 Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակցած Անաիս Սարդարյանից պահանջում է ազատել բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը (Տեսանյութ) 16/05/2024 17:03 «Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար 16/05/2024 16:52 Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Ժնևում կարճ առանձնազրույց է ունեցել 16/05/2024 16:39 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին 16/05/2024 16:33 Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է. Լուկաշենկոն՝ Ալիևին 16/05/2024 16:25 Եկել է Աստծո ու հայրենիքի կողքին լինելու ժամանակը. Արթուր Ասատրյանը սփյուռքահայերին կոչ է անում գալ Հայաստան (Տեսանյութ) 16/05/2024 16:13 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) 16/05/2024 16:12 Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը. Հայտարարություն 16/05/2024 16:00 Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է հայը, Հայաստանը և հայրենիքը. Զաքարյան 16/05/2024 15:49 Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» 16/05/2024 15:46 Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան 16/05/2024 15:40 Հայաստանի շնչառությունը փակել է այդ մարդը. կիրանցեցին՝ Նիկոլ Փաշինյանի մասին 16/05/2024 15:38 Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ․ Լուսանկարներ (Տեսանյութ) 16/05/2024 15:36 «Ապրելու երկիրը» հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ և քննարկել շարժման նպատակները 16/05/2024 15:18 Գնել Սանոսյանն ու Ալֆոնսո Գարսիա Մորան քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման արդիականացման ծրագիրը 16/05/2024 15:11 Մհեր Գրիգորյանի վրա հրապարակային քաղաքական և հանրային ճնշումը կարող էր կասեցնել հետագա զարգացումները. Հովհաննիսյան 16/05/2024 15:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են Կիրանց 16/05/2024 14:59 Ընդդիմության խնդիրն է՝ Փաշինյանի քաղաքական մեկուսացումը. Սուրենյանց 16/05/2024 14:53 Մարզպետը խաբում է, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը, ռիսկ ունի՝ թող գա ժողովրդի մեջ. կիրանցեցի 16/05/2024 14:49 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք 16/05/2024 14:37 Վահագն Չախալյանը և ևս 4 հոգի ձերբակալվել են՝ կառավարության մոտ ակցիա իրականացնելիս. ՔԿ 16/05/2024 14:35 Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Աշոտյան 16/05/2024 14:32 Կիրանցեցիները փակել են ճանապարհը 16/05/2024 14:27 ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնել և խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ 16/05/2024 14:23 Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 16/05/2024 14:20 Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ 16/05/2024 14:10 Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կա՛մ առկա չեն, կա՛մ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ 16/05/2024 14:07 Էտ կոչեցյալ մարզպետն էլ, Նիկոլն էլ, եթե սովոր են ծախվել թուրքին, թող գնան, ես ո՛չ իմ տունը կյանքում կծախեմ թուրքին, ո՛չ իմ հողը. Կիրանցեցի 16/05/2024 14:04 Զզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից. Աննա Մկրտչյան 16/05/2024 14:00 Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում 16/05/2024 13:56 Լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով, կլինի մինչև -2 աստիան ցուրտ 16/05/2024 13:54 Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 16/05/2024 13:51 Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան 16/05/2024 13:48 Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը․ պահանջն ապօրինի սահմանազատման փաստով քրեական վարույթի նախաձեռնումն է 16/05/2024 13:41 Հայաստանի լրագրողները Մոլդովայում կրկին կմասնակցեն Chișinău Media European Cup ֆուտբոլային մրցաշարին 16/05/2024 13:26 «Ես իմ ժողովրդի հետ եմ». գյուղացիները հորդորեցին Կիրանցի գյուղապետին ոչ թե ինքը գնա կառավարության ներկայացուցչի մոտ, այլ նա գա իրենց մոտ 16/05/2024 13:12 «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 16/05/2024 13:09 Մեզ փոխհատուցում պետք չի. Կիրանցի բնակիչները գյուղապետարանում բողոքում են սահմանազատման արդյունքներից (Տեսանյութ) 16/05/2024 13:01 ՀՀ-ում գտնվող որևէ տարածքի հանձնումը կարող է տեղի ունենալ բացառապես հանրաքվեի միջոցով. Աբրահամյան 16/05/2024 12:44 Ես միշտ կանգնած եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին. Վիտալի Բալասանյան 16/05/2024 12:40 Իշխանությունների մանիպուլյացիան. նախ՝ Կիրանցի եկեղեցին, ճանապարհն Ադրբեջանին կանցնեն, ապա «իրենց ջանքերի գնով» կմնան ՀՀ վերահսկողության տակ. Աբրահամյան (Տեսանյութ) 16/05/2024 12:32 Դուք Սահմանադրություն եք խախտում և վաղ թե ուշ պատժվելու եք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին 16/05/2024 12:29 50 տարի դասախոսում եմ, չեմ հիշում 1 դեպք, որ ուսանողին քաղաքացիական ակտիվության համար հեռացնեն. Հենրիկ Էդոյան 16/05/2024 12:24 Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի 16/05/2024 12:20 Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող Վանաձոր քաղաքի բնակիչը կալանավորվել է 16/05/2024 12:18 Քիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. Մելիքյան 16/05/2024 12:10 Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք. Նիկոլ Փաշինյան 16/05/2024 12:06 Բաքվում քննում են Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետի երկարաձգման հարցը 16/05/2024 11:58 Անցումային այս իրավիճակում վարչապետի նախընտրելի թեկնածուն ինձ համար Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան 16/05/2024 11:52 Քաղաքացիներին ոստիկանությունը կառավարության շենքի մոտից բերման ենթարկեց, թե ինչո՞ւ՝ Ջոմարդյանը և Խուդինյանը չպարզաբանեցին (Տեսանյութ) 16/05/2024 11:47 Կիրանցի հատվածում կարող են խնդիրներ լինել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 16/05/2024 11:43 Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն (Տեսանյութ) 16/05/2024 11:38 Իշխանափոխությունից հետո սահմանագծման և սահմանազատման այս ապօրինի գործընթացը պետք է վերանայվի. Դանիելյան (Տեսանյութ) 16/05/2024 11:32 Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. եթե նոր սահմանագիծ ստեղծվեր՝ կնշանակեր, որ ստեղծում ենք էսլակացիայի ու ռազմական բախումների հարատև աղբյուր. Վարչապետ 16/05/2024 11:25 Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի լուծարումն ու հայաթափումն է. Կարեն Ճշմարիտյան 16/05/2024 11:20 Իշխանության պարագլուխը վախերի մեջ է, դավաճան կառավարությունը շուտով վռնդվելու է. Գառնիկ Դանիելյան 16/05/2024 11:16 Մեր ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման ու ամրապնդման համար երեկ դրվել է մի շատ կարևոր անկյունաքար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 16/05/2024 11:12 Արմեն Գրիգորյանն ընդունել է Բոգդան Կլիխին. քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգը 16/05/2024 11:06 Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհը փակ կլինի․ պայթեցման աշխատանքներ են իրականացվելու 16/05/2024 10:53 Ինչպես է Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով հրաժեշտ տալիս Բագրատ Սրբազանին՝ Կանադայի թեմում նրա 10-ամյա ծառայության ավարտից հետո (Տեսանյութ) 16/05/2024 10:49 Նիստին զուգահեռ՝ Բագրատ Սրբազանի հորդորով քաղաքացիները հավաքվում են կառավարության շենքի առջև. մեծաթիվ ոստիկաններ են բերվել․ Լուսանկարներ 16/05/2024 10:44 ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ (Տեսանյութ) 16/05/2024 10:40 Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին

Տվյալ բաժնի վերջին նյութերը