Մեզ միավորում է արվեստը նույն կերպ արժևորելը, իսկ հայերի կապը Շեքսպիրի հետ ապշեցուցիչ է. Հարցազրույց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

29/12/2016 13:59

Մեզ միավորում է արվեստը նույն կերպ արժևորելը, իսկ հայերի կապը Շեքսպիրի հետ ապշեցուցիչ է. Հարցազրույց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ


Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ Aysor.am-ի թղթակիցը զրուցել է մեր երկրում նրա գործունեության, հայկական ուտեստների, մշակույթի և երկկողմ համագործակցության մասին։

- Տիկին դեսպան, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանում եք՝ որպես Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան: Հարմարվել ե՞ք հայկական կենսակերպին: Ձեզ դուր գալի՞ս է Հայաստանը:

- Անգլերենում մենք ունենք փայլուն արտահայտություն՝ «զգալ ինչպես ձուկը՝ ջրում», որը նշանակում է զգալ քեզ ինչպես տանը, գտնել քեզ համար հարազատ վայրը: Ամուսինս ու ես Հայաստանում մեզ անմիջապես զգացել ենք ինչպես տանը: Մեր՝ այստեղ լինելու 15 ամիսները իրականում շատ արագ անցան: Մեզ իսկապես դուր է գալիս Երևանը, մշակույթը, համերգները, մեզ նաև դուր է գալիս սրճարանային մշակույթը ամռան ամիսներին: Այսպիսով՝ մենք երկուսս էլ աներևակայելի երջանիկ ենք այստեղ, մենք գտնում ենք՝ Երևանը հիասքանչ վայր է ապրելու համար: Նաև սկսել ենք ուսումնասիրել Երևանից հեռու գտնվող վայրերը, քանի որ Երևանն ընդամենը մայրաքաղաքն է, իսկ Հայաստանը շատ ավելին է: Այսպիսով, շատ երջանիկ ենք մեզ զգում այստեղ, քանի որ մեզ շատ դուր է գալիս լինել այստեղ:

- Հե՞շտ է այստեղ Ձեզ ապրելը:

- Այո, հեշտ է: Հանդիպածս հայերն իրապես կամեցող են, ջերմ ու հյուրընկալ: Նաև ինձ շատ է օգնում այն փաստը, որ նրանցից շատերը շատ լավ խոսում են անգլերեն:

- Հայաստանի կլիմայի մասին ի՞նչ կասեք: Հարմարվե՞լ եք եղանակային կտրուկ փոփոխություններին:

- Ոչ, չեմ հարմարվել: Իրականում, ես երկար տարիներ ապրել եմ ցուրտ երկրներում, բայց դեռ չեմ ընտելացել ցուրտ եղանակին: Ձմեռը շատ գեղեցիկ է, բայց ես, իրոք, սարսափում եմ սառույցի վրա սայթաքելուց: Ամռանն ինձ համար իսկապես շատ շոգ է այստեղ: Այսպիսով, իմ սիրած տարվա եղանակները միանշանակ գարունն ու աշունն են: Դրանք են ամենից շատ հիշեցնում եղանակը Բրիտանիայում:

- Որպես դիվանագետ աշխատել եք տարբեր երկրներում: Կարո՞ղ եք համեմատել հայաստանյան Ձեր փորձը այլ երկրների հետ:

- Ես աշխատել եմ Արտաքին գործերի նախարարությունում 25 տարի, որից 20 տարին՝ արտերկրում: Ես աշխատել եմ Ուկրաինայում երկու անգամ, ապա Չեխիայում, Լատվիայում, Ղրղզստանում, իսկ հիմա՝ Հայաստանում: Ուշագրավ է, որ այդ երկներից ոչ մեկը այժմյան կարգավիճակը չի ունեցել, երբ ես միացել եմ Արտաքին գործերի նախարարությանը: Նույնիսկ Չեխիան կոչվում էր Չեխոսլովակիա: Եվ վերջին 25 տարիների ընթացքում նրանք բոլորը կանգնած են եղել նույն մարտահրավերի առաջ՝ ընտելանալու կոմունիստական կարգերից անցմանը դեպի հետկոմունիստական համակարգ: Իհարկե նրանք ունեցել են նմանատիպ մարտահրավերներ, սակայն սխալ կլինի ենթադրել, որ նրանք այդ մարտահրավերներին նույն կերպ են մոտեցել, կատարել նույն ընտրությունը: Յուրաքանչյուր երկիր առանձնահատուկ էր: Ես, իրոք, ուրախ եմ եղել ապրել նրանցից յուրաքանչյուրում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ակնհայտ է, որ Հայաստանն ունի շատ հարուստ պատմություն ու մշակույթ, ինչը հայերը մեծապես կարևորում են այսօր իրենց ապագայի տեսլականը կերտելիս: Սա դարձնում է Հայաստանն ուրույն՝ իր եզակի պատմությամբ:

- Հասցրե՞լ եք այստեղ գտնվելու ընթացքում հայերեն սովորել: Եթե այո, կհամեմատե՞ք հայերենը Ձեր մայրենի լեզվի հետ:

- Ցավոք, ոչ: Լոնդոնում հայերենի մի քանի դաս եմ անցել մի համբերատար հայ ուսուցչի մոտ, սակայն դրանք բավարար չէին: Հասցրել եմ սովորել հայերենի այբուբենը, բայց երբ եկա այստեղ, տեսա, որ կան զանազան տառատեսակներ, որոնք տարբերվում են դասագրքում եղած այբուբենից: Հիմա, երբ ես հարմարվել եմ աշխատանքիս, իսկապես ուզում եմ գտնել հայերենի մեկ այլ համբերատար և փայլուն ուսուցչի, քանի որ ցանկանում եմ ի վիճակի լինել հայերեն շփվելու համար: Ես կարիերայիս ընթացքում շատ լեզուներ եմ սովորել և ցանկանում եմ հաղթահարել նաև հայերենը: Կարծում եմ՝ հայերենը շատ տրամաբանական լեզու է: Եթե համեմատեմ այն անգլերենի հետ, պետք է ասեմ, որ ծածուկ ուրախանում եմ, որ անգլերենն իմ մայրենի լեզուն է, քանի որ, երբ խոսքը վերաբերում է լեզվի տրամաբանությանը, թվում է, թե անգլերենն ավելի շատ բացառություններ ունի, քան կանոններ։ Արտասանությունը, մասնավորապես, դժվար է, քանի որ չկա ոչ մի տրամաբանություն: Ես, իրոք, հիանում եմ, երբ հայ երիտասարդներն այնպես փայլուն խոսում են անգլերեն:

- Արդյո՞ք հեշտ է Ձեզ հայերեն սովորելը:

- Լավ, ես այն դեռ չեմ սովորել: Բայց սովորել եմ ռուսերեն, ուկրաիներեն, չեխերեն, որոշ չափով լատիշերեն և ֆրանսերեն: Հայերենը բոլորովին այլ է, սակայն այն ունի տրամաբանություն: Ըստ իս, այն նաև շատ գեղեցիկ լեզու է: Կարծում եմ, որ ես կկարողանամ այն սովորել:

- Հայերեն ի՞նչ բառ կամ արտահայտություն եք հիշում:

- Ինձ մոտ ամենից լավ հաջողվում է տաքսու վարորդին ուղղորդել դեպի տուն, քանի որ գիտեմ հայերեն ինչպես պետք է ասել, ուղիղ, ձախ, աջ և այստեղ բառերը: Ես շատ հպարտ եմ, որ գիտեմ այդ:  Հիշում եմ՝ մի անգամ ես իսկապես մոռացել էի՝ որն է աջը և ձախը, և դա ինձ համար փորձություն էր, բայց հիմա արդեն ամեն բան կարգին է (ժպտում է - Aysor.am):

- Կարծում եմ՝ հայ ընթերցողին կհետաքրքրի Ձեր կարծիքը հայկական ուտեստների վերաբերյալ: Ո՞ր ուտեստն եք նախընտրում:

- Որպես բուսակեր՝ մինչև այստեղ գալս, ես մի փոքր անհանգստանում էի, քանի որ միշտ չէ, որ շատ հեշտ էր եղել գտնելը բուսակերների համար ուտեստների լայն շրջանակ այն երկրներում, որտեղ ես աշխատել եմ: Իսկ ամուսինս շատ ավելի հաջողակ է այս առումով. նա ուտում է ամեն բան, և շատ է սիրում հայկական խորովածը: Բայց ես հաճելիորեն զարմացած էի, երբ գտա բուսակերների համար ճաշատեսակների մեծ զանազանություն. աղցաններ ամռանը, իսկ ձմռանը՝ ապուրներ: Ամուսինս ու ես սիրում ենք պատրաստել, և այցելում ենք շուկա՝ գնելով իրապես ֆանտաստիկ մրգեր և բանջարեղեն: Այնպես որ, ոչ մի բողոք, պարզապես հաճելի անակնկալ:

- Իսկ ի՞նչ կասեք հայկական ալկոհոլային խմիչքների մասին:

- Ես գիտեմ, որ դուք շատ եք հպարտանում ձեր կոնյակով: Ես երբեմն խմում եմ այն, բայց ես իսկապես տպավորված եմ հայկական գինիներով, մասնավորապես՝ կարմիր գինիներով: Ես նաև սիրում եմ որոշ փրփրուն գինիներ՝ շամպայններ: Վերջերս բախտ է վիճակվել այցելել հայաստանյան մի քանի խաղողի այգիներ: 

- Որպես բրիտանական մշակույթի կրող՝ գտե՞լ եք նմանություններ հայկական մշակույթի հետ:

- Բրիտանական մշակույթի հետ նմանության ակնհայտ օրինակ է Սյունիքի Քարահունջը, որը նման է մեր Սթոունհենջին: Հաճելի էր տեսնել Քարահունջը, որն ինձ մոտ կարոտախտ առաջացրեց Միացյալ թագավորության հանդեպ: Հաճելի էր նաև իմանալ, որ այն զարգացվել է որպես զբոսաշրջության վայր:

Մյուս վայրը, որն ինձ հիշեցնում է Միացյալ Թագավորությունը, Մատենադարանն է: Մենք նույնպես ունենք հին ձեռագրերի շատ հզոր մշակույթ: Ընդհանրապես, կարծում եմ, որ մեզ միավորում է արվեստը նույն կերպ արժևորելը, մասնավորապես դասական երաժշտությունը: Գտնում եմ, որ մշակույթը նախընտրող բրիտանացիները Հայաստանում կգտնեն իրենց համար շատ հետաքրքիր և արժեքավոր վայրեր:

Նաև զգացված եմ հայերի՝ Բայրոնի հետ կապվածությամբ։ Նորից անդրադառնալով հայերեն լեզվի ուսումնասիրմանը՝ գիտեմ, որ նա շատ լավ էր խոսում հայերեն, հետևաբար նա ոգեշնչում է ինձ սովորել այս լեզուն: Շատ ապշեցուցիչ է հայերի կապը Շեքսպիրի հետ: Այս տարի մենք նշում էինք Շեքսպիրի մահվան 400-ամյակը: Անչափ ուրախ էի հայտնաբերել, թե ինչքան մոտ է Շեքսպիրը հայերի սրտերին:

- Երկկողմ համագործակցության ի՞նչ ծրագրեր են առաջիկայում ակնկալվում տնտեսական և ռազմական ոլորտներում:

- Տնտեսական մասով՝ մենք աշխատում ենք բացահայտել այն ոլորտները, որոնք, կարծում ենք, մեծ ներուժ են պարունակում բրիտանահայկական փոխգործակցության համար: Մենք նախանշել ենք ինֆորմացիոն տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտները:

Բոլորովին վերջերս տնտեսական համագործակցության հարցերով մեր աշխատակիցը այցելել էր Լոնդոն, հանդիպումներ ունեցել մի շարք մարդկանց հետ և զրուցել գիտության և տեխնոլոգիաների մասին՝ որպես հնարավոր համագործակցության ոլորտներ: Նա ստացել է բավական դրական արձագանք իր բրիտանացի զրուցակիցների կողմից: Մասնավորապես ՏՏ մասով, մի քանի ամիս առաջ բրիտանացի մի քանի առաջատար ՏՏ լրագրողներ այցելել են ԴիջիԹեք Էքսպո և վերադառնալուն պես՝ ներկայացրել են հոդվածներ ՏՏ արդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ պոտենցիալ հնարավոր գործընկերության մասին: Հետևելով վերջիններիս այցելությանը՝ մի շարք ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ գնալու են Մեծ Բրիտանիա՝ գործարար հանդիպումների և նախանշելու հնարավոր համագործակցության հնարավորությունները: Այսպիսով, սա հստակ օրինակ է այն մասին, թե ինչ ենք մենք անում՝ խթանելու համագործակցությունը ՏՏ ոլորտում:

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, մենք աշխատում ենք մի նախագծի վրա, որի շնորհիվ բրիտանական մասնագիտական փորձը կներդրվի այս ոլորտում՝ Հայաստանում զարգացնելու կայուն զբոսաշրջությունը, ինչում մենք բավականին մեծ փորձ ունենք։ Մենք կարող ենք աջակցել հայաստանյան տուրօպերատորներին զարգացնել իրենց առաջարկները, քանի որ Հայաստանն ունի հսկայական ֆանտաստիկ ներուժ և հոյակապ վայր է ինչպես բրիտանացի, այնպես էլ այլ օտարազգի զբոսաշրջիկների համար:

Հիմնարար գիծն այն է, որ ցանկացած բրիտանացիների և այլ օտարազգի ներդրողների համար կարևոր է վստահ լինել, որ նրանք աշխատելու են բաց, թափանցիկ և արդար գործարար միջավայրում։ Հետևաբար, մենք աշխատում ենք կառավարության հետ՝ հասկանալու համար  այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք օգնել հակակոռուպցիոն ռազմավարության մեջ, քանի որ մենք ունենք կոռուպցիայի դեմ պայքարի բավական մեծ փորձ: Եվ մենք պատրաստվում ենք շարունակել աջակցել Հայաստանի թեկնածությանը՝ միանալու Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն նախաձեռնությանը (ԱՃԹՆ), քանի որ կարծում ենք, որ, հանքարդյունաբերությունը մեծ ներուժային ոլորտ է, և Հայաստանի քաղաքացիների համար կարևոր է վստահություն ունենալ հանքարդյունաբերության ոլորտում կատարված ցանկացած ներդրումների թափանցիկության հանդեպ: Ես կարծում եմ, որ եթե Հայաստանը միանա ԱՃԹՆ-ին, կաճի ինչպես հանրային վստահությունը հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ, այնպես էլ ներդրողների վստահությունը Հայաստանում:

Ռազմական առումով՝ մենք սպասում ենք Միացյալ Թագավորությունից պատվիրակություն, որը ժամանելու է հաջորդ տարվա սկզբին՝ անցկացնելու ամենամյա երկկողմ քննարկումներ, որպեսզի նախանշվի հաջորդ տարվա համագործակցության ծրագիրը: Նախորդ տարիներին Հայաստանը շատ բարձր մակարդակով էր ներկայացված սպաների դասընթացների ծրագրում: Մենք սպաներին վերապատրաստում ենք նաև Չեխիայի Հանրապետության մեր կենտրոնում՝ Վիշկովում: Բացի այդ՝ ֆինանսավորում ենք Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության և Զինված ուժերի աշխատակիցների անգլերեն լեզվի ուսուցումը, որպեսզի հայերը կարողանան մասնակցել միջազգային խաղաղապահ գործողություններին և միջազգային ճգնաժամային փրկարարական աշխատանքերին: Մենք ունենք Տարածաշրջանային պաշտպանության խորհրդական, որն օգնում է իրականացնել պաշտպանության ռազմավարական ծրագիրը:

Վերջերս Մեծ Բրիտանիա էին ուղևորվել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամները՝ ծանոթանալու, թե ինչպես է խորհրդարանը վերահսկում մեր կառավարության աշխատանքները: Քանի որ Հայաստանը պատրաստվում է անցնել կառավարման խորհրդարանական համակարգին, հաճելի է, որ շատ հայ խորհրդարանականներ կարծում են, որ կարող են սովորել և ոգեշնչվել բրիտանական փորձից:

Վերջերս ՀՀ պաշտպանության նախարարության հետ մի մեծ նախագիծ ենք մեկնարկել, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից: Դա եղել է ՀՀ ՊՆ նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով մարդու իրավունքների եվրոպական ստանդարտները կիրառել երկրի Զինված ուժերում: Բրիտանական կառավարության կոնֆլիկտների, կայունության և անվտանգության հիմնադրամի միջոցով մենք հանդիսանալու ենք այդ նախագծի հիմնական ֆինանսավորողը առաջիկա 2,5 տարվա ընթացքում: Մենք հասկանում ենք Զինված ուժերի կարևորությունը Հայաստանում և ուրախ ենք՝ ՊՆ-ի օրակարգի մաս է հանդիսանում մարդու իրավունքների պաշտպանության խթանումը:

Զրույցի ավարտին Նորին Գերազանցություն Թագուհու դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, օգտվելով առիթից, Ամանորի իր շնորհավորական ուղերձը հղեց հայ ժողովրդին. «Սա շատ լավ հնարավորություն է հայաստանյան մեր բարեկամներին և բոլոր հայերին շնորհավորելու Նոր Տարվա և Սուրբ Ծննդի առթիվ, մաղթելու առողջություն,երջանկություն, խաղաղություն և բարգավաճում գալիք տարում: Եվ ես հայերեն կասեմ՝ «Շնորհավոր գալիք Նոր Տարի և Սուրբ Ծնունդ» (ժպտում է – Aysor.am):

Հեղինակ՝ Անահիտ Լալայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Տվյալ բաժնի վերջին նյութերը