.jpg)
ԵԽԽՎ-ին ներկայացվելիք ժամանակացույցը ներառում է 30 կետեր
Հունվարից ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում սկսվել են աշխատանքները մարտի 17-ին ԵԽԽՎ-ում` 2008 թ-ի մարտի 1-2-ի իրադրաձությունների հետևանքները վերացնելուն ուղղված Հայաստանի կողմից կատարվելիք անելիքների ժամանակացույցը կազմելու ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ-ում Հանրապետական խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանին պետք է ներկայացնի առաջիկայում կատարվելիք քայլերի ու բարեփոխումների ժամանակացույցը, որոնց մասին նշված է եղել ԱԺ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրափակիչ զեկույցում: Նշենք նաև, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին են տրված լիազորությունները` մոնիտորինգի ենթարկել վերոնշյալ զեկույցում տեղ գտած առաջարկությունների կատարումը:
Հ. Սահակյանի տեղեկացմամբ` հանձնաժողովն արդեն պատրաստել է 30 կետից բաղկացած մի փաստաթուղթ, որը ներկայացնելու է ՀՀ Կառավարությանը, քանի որ վերջինս է հանդիսանալու այդ կետերի հիմնական կատարողը:
Նշենք, որ Հ. Սահակյանը չցանկացավ առանձնացնել, թե պատրաստված փաստաթղթում կատարվելիք ո՞ր քայլերն են առաջնային, այլ նշեց միայն, որ դրանցում ներառված են Ոստիկանության ծառայողների կրթության մակարդակի բարելավման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման մասին, ինչպես նաև Արդարդատության ոլորտում կատարվելիք բարեփոխումներին առնչվող դրույթներ: