25/03/2010 10:44
Լուկաշենկոն լողազգեստով հարցազրույց է տվել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով այս օրերին այցով գտնվում է Հարավային Ամերիկայում, արգենտինական Diario La Nacion պարբերականին հարցազրույց է տվել վենեսուելական լողափերից մեկում:
Հարցազրույցի տեսագրությունը տեղադրվել է You Tube կայքում, որտեղ նախագահն երևում է Բելառուսի պետական դրոշի գունային երանգներով կիսավարտիքով` կանաչ և կարմիր:
Հարցազրույցից առաջ Լուկաշենկոն խոստովանել է, որ «լողափում, այն էլ մերկ, երբևէ հարցազրույց չի տվել»:
Զրույցի ժամանակ նախագահը, մասնավորապես, ասել է, թե Բելառուսը հույս ունի լատինամերիկայն երկրների բոլոր ղեկավարների հետ լավ հարաբերություններ պահպանել: Նա բարձր է գնահատել վերջերս ակտիվացած տնտեսական համգործակցությունը:
Վերջում Լուկաշենկոն արգենտինացի լրագրողին նվիրել է Բելառուսի մասին գունազարդ բուկլետներ:
Նշենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Լատինական Ամերիկա մեկնարկել է մարտի 15-ին. երկու շաբաթում նա այցելել է Վենեսուելա և Բրազիլիա: