24/09/2010 12:31
ԱԳ նախարարը հանդիպել է ՀԱՊԿ երկրների գործընկերներին
Նյու-Յորք Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելության երրորդ օրը ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց մեկ ամիս առաջ Հայաստանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին կայացրած որոշումների իրականացման գործընթացին, քննարկվեցին կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից: