06/10/2011 16:43
Ադրբեջանի իշխող ընտանիքի նոր բիզնեսը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հորեղբոր որդին` Իլգար Ալիևը, Սումգայիթում ցեմենտի գործարան է կառուցում: Սեպտեմբերի 19-ին արդեն հիմնադրվել է «Սումգայիթ ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությունը:
dia.az-ը հայտնում է, որ գործարանի նախագծային հզորության և ներդրումների վերաբերյալ տեղեկություններ չեն տրվում: Միայն հայտնի է, որ Ադրբեջանում ցեմենտի պահանջարկը տարեցտարի ավելանում է, իսկ երկրի ներսում արտադրվում է միայն 50 տոկոսը:
Մասնագետների կարծիքով` առաջիկա 3-4 տարիներին Ադրբեջանում ցեմենտի պահանջարկը կհասնի տարեկան 7 մլն տ-ի: Բացի այդ, ցեմենտի բիզնեսն Ադրբեջանում խիստ շահութաբեր է:
«Սումգայիթ ցեմենտ» ԲԲԸ-ի հիմնադիր, փիլիսոփայության դոկտոր Իլգար Ալիևը Հեյդար Ալիևի եղբայր` ակադեմիկոս Ագիլ Ալիևի որդին է: Նա երկար ժամանակ աշխատել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունում: Նրան են պատկանում Խըրդալանում գտնվող մի քանի օբյեկտներ, Riad Farm դեղագործական ընկերությունը և դեղատների ցանցը, Riad առևտրային կենտրոնը, Riad մասնավոր թիկնապահական ծառայությունը և այլ ընկերութուններ: