06/10/2011 13:58
Վրաստանում սպասում են Նիկոլա Սարկոզիին
Սեպտեմբերի 7-ին պետական այցով Վրաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, հաղորդում է վրացական «ghn.ge» կայքը:
Թբիլիսիի կենտրոնական հրապարակում, որտեղ տեղի կունենա Սարկոզիի ելույթը, կազմակերպչական աշխատանքներն արդեն սկսվել են:
Այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը հանդիպում կանցկացնի Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որից հետո` ժամը 17:30-ին նա անկախության հրապարակում ելույթ կունենա ժողովրդի առջև:
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 6-ին, Նիկոլա Սարկոզին կայցելի Հայաստան: