06/10/2011 12:45
Ծաղիկներ` Apple ընկերության երևանյան ներկայացուցչության մոտ
«Չենք լռելու» նախաձեռնության երիտասարդները Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահվան հետ կապված այսօր ծաղիկներ են տարել ընկերության երևանյան ներկայացուցչության մոտ:
Հիշեցնենք, որ Սթիվ Ջոբսը հեռացել է կյանքից այս գիշեր, 56 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո:
Ջոբսն, առանց գերազանցության, այն մարդկանցից էր, որոնք իրենց մտքի թռիչքով ունակ են փոխելու մարդկության կյանքը: Աղոթում ենք նրա հոգու հանգստության համար:
«Մտածե՛ք լայն» (Սթիվ Ջոբս):