07/10/2011 13:54
ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Ն.Սարկոզիին պարգևատրել է Փառքի շքանշանով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, հանդիպման ավարտին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Մինչ այդ, Նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլա Սարկոզիին պարգևատրել է Փառքի շքանշանով` հայ- ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համակողմանի համագործակցության խորացման և ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:
Նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի առանձնազրույցին զուգահեռ տեղի են ունեցել պաշտոնական պատվիրակությունների կազմում ընդգրկված նախարարների երկկողմ հանդիպումները, որտեղ քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: