08/10/2011 10:35
Թաջ Մահալը կարող է քանդվել
Հնդկաստանի հնագիտական վարչությունը հերքել է Թաջ Մահալի փլվելու հավանականության մասին եղած տեղեկատվությունը. այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» (France-Presse) գործակալությունը։
Հոկտեմբերի 5-ին The Daily Mail թերթը՝ հղում անելով Հնդկաստանի խորհրդարանի անդամ Ռամշամքար Քաթերին, գրել էր, որ աշխարհի հրաշալիքներից մեկը հինգ տարվա ընթացքում կարող է քանդվել։
Բրիտական պարբերականը ներկայացրել էր գիտնականների նախաձեռնող խմբի հայտարարությունը, որի եզրակացությամբ հնագույն այդ կառույցը կքանդվի։
Հնդկաստանի հնագիտական վարչության հնագետները, ովքեր 2007թ. սկսել են հուշարձանի դիմային հատվածի վերականգնումը, հայտարարել են, որ դամբարանի մոտալուտ փլուզման մասին կանխատեսումները չափից ավելի չափազանցված են . «Մենք և ուրիշ գործակալություններ ևս, մշտապես ստուգումներ ենք անցկացնում, և ոչ մի անգամ մեզ նման վտանգի մասին ոչինչ չի տեղեկացվել՚»- ասել են հնագիտական վարչությունից։.
Ռամշամքար Քաթերին իր հերթին նշել է, որ երբևէ նման կանխատեսումներով հանդես չի եկել, բայց միևնույն ժամանակ խոստովանել է, որ հուշարձանի ճակատագրի շուրջ խոսել է Հնդկաստանի նախագահի և վարչապետի հետ։ Նա հիմնականում անհանգստացած է գետի ջրի պակասելու համար։ Քանի որ դրա պատճառով պակասում է նաև այն ջրհորների ջուրը, որ վրա կառուցված է Թաջ Մահալը, ինչի պատճառով էլ՝ չորանում է կառույցի փայտյա հիմքը։