10/10/2011 19:07
Իսպանիան Եգիպտոսին կհանձնի Հոսնի Մուբարաքի աջակցին
Իսպանիայի կառավարությունը Եգիպտոսին կհանձնի այդ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մերձավոր աջակցին, գործարար Հուսեյն Սալեմին:
Նա, ինչպես նաև Հ. Մուբարաքը և նրա որդիները մեղադրվում են կաշառակերության և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:
Նշենք, որ Սալեմը ընտանիքի հետ լքել է Եգիպտոսը փետրվարին, և ըստ դատախազության, կնքել է Եգիպտոսի համար ոչ շահավետ պայմանագիր` Իսրայել գազի արտահանման վերաբերյալ, ինչպես նաև` տարբեր մեքենայություններ է կատարել` կապված անշարջ գույքի հետ Կարմիր ծովում: Այս մասին հաղորդում է utro.ru կայքը: