15/10/2011 09:59
Տրիպոլիում կրկին ապստամբություն է
Մուամար Քադդաֆիի կողմնակիցները Տրիպոլիում պայթեցրել են Լիբիայի Ազգային խորհրդին պատկանող զենքի պահեստը, որը տրամադրվել էր ՆԱՏՕ-ի երկրների կողմից:
Լիբիական մայրաքաղաքում կատաղի բախումները բռնկվել էին նախօրեին, այն բանից հետո, երբ Քադդաֆիի հարյուրավոր կողմնակիցներ դուրս էին եկել խաղաղ ցույցի: Կռիվը սկսվել է Աբու-Սլիմ շրջանում, իսկ ներկայում ապստամբները տարածվել են Տրիպոլիի համայնքներով: Բախումները տեղ են ունեցել արվարձաններում, մասնավորապես, միջազգային օդանավակայանի մոտակայքում:
Ավելի վաղ, պաշտոնանկ լիբիական առաջնորդի կողմնակիցները Լիբիայի ներկայիս ղեկավարությանը խոստացել էին, որ երեկոյան նրանց սպասվում է «աննախադեպ անակնկալ», իսկ ժողովրդին նրանք կոչ էին արել՝ որոշելու, թե ում կողմնակիցն է: Ըստ որոշ տվյալների, Տրիպոլիում կատարված ապստամբությունը վերահսկում է անձամբ Քադդաֆիի որդին՝ Սեիֆալ-Իսլամը: