«Բոյկոտի պայմաններում՝ ընդդիմության պառակտումները կխորանան»
18/12/2012 15:03

«Բոյկոտի պայմաններում՝ ընդդիմության պառակտումները կխորանան»

«Քաղաքական դաշտում առկա անորոշությունն ու պասիվությունը մի քանի հիմնական պատճառ կարող է ունենալ. առաջին, ՀՀԿ-ի թեկնածուն մրցակցությունից դուրս է՝ գոնե այս պահին, իսկ մնացած քաղաքական ուժերը չեն ուզում առանց այդ էլ իրենց նվազ ռեսուրսները վատնեն, երկրորդ` քաղաքական դաշտում նկատվող ճգնաժամային էլեմենտները խորանալու միտումներ են ցույց տալիս: Երրորդ` առաջին ու երկրորդ պատճառները` միասին»,- մեկնաբանելով ներքաղաքական դաշտում նկատվող պասիվությունն ու անհստակությունը, Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

Հարցին, թե ի՞նչ հետևանքներ կունենա նման պայմաններում ընտրությունների անցկացում, երբ դաշտում  նախագահի թեկնածուներ գրեթե չեն նկատվում, փորձագետը նշեց. «Եկեք չշտապենք, առաջադրումների պրոցեսը դեռ չի սկսվել ու դեռ հստակ չէ, թե ո՞վ է առաջադրելու իր թեկնածությունը: Սակայն մրցակցության ապահովումը ժողովրդավարական ընտրությունների անցկացման կարևոր նախապայմաններից է, անհրաժեշտություն: Ուրիշ բան, որ քաղաքական որոշ ուժեր որպես պայքարի ճանապարհ ընտրել են բոյկոտը ու ամեն գնով փորձում են ապացուցել, որ երկրում անհնար է ժողովրդավարական չափանիշներին համահունչ ընտրություններ անցկացնել»:

Փորձագետի խոսքով՝ բոյկոտը ևս դիրքորոշման արտահայտման ձև է, սակայն այս պարագայում, դա ընդդիմության համար որևէ խնդիր չի լուծի, իսկ պառակտումներն ավելի կխորանան:

«Բոյկոտի պայմաններում՝ ընդդիմության պառակտումները կխորանան»