11/02/2013 12:46
Պարույր Հայրիկյանը ՍԴ-ից հետ է վերցրել դիմումը
Սահմանադրական դատարանը ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դիմումը այսօր չի քննարկի: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ նախագհի թեկնածու Պարույր Հայրիկյանը:
«Փաստաբանին ուղարկել եմ, որ հետ վերցնի դիմումը: Ես ասել եմ, որ դիմումը տալիս եմ, որովհետև դա վերջին ժամկետն էր: Ոչ մի ստահակ չի կարող ազդել մեր ընտրությունների վրա: Ես դիմել էի, որովհետև դա կարող է պետքական լիներ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Պ. Հայրիկյանը դիմել էր ՍԴ` ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու խնդրանքով, որով ՀՀ նախագահի ընտրությունները հետաձգվում են 2 շաբաթով:
Այսպիսով, ՀՀ նախագահի ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18-ին: