Ալեն Սիմոնյան. «Բարև Երևանը» ընտրություններում կստանա 40 տոկոս ձայն
13/04/2013 13:45

Ալեն Սիմոնյան. «Բարև Երևանը» ընտրություններում կստանա 40 տոկոս ձայն

ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը Երևանի ավագանու ընտրություններում չեն հաղթահարի վեց տոկոսանոց շեմը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց «Բարև Երևան» դաշինքի ցուցակում 12-րդ հորիզոնականը զբաղեցնող «Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը:

«Ինչ վերաբերում է մեր դաշինքին, ապա կարծում եմ, որ «Բարև Երևանը» կստանա 40 տոկոս ձայն: Մայրաքաղաքի ներկայացուցչական մարմին կանցնեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը և «Բարև Երևանը»»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

«Ես Երևանում որևէ քարոզարշավ չեմ տեսնում. միայն պլակատներ, Ամիրյան փողոցում՝ արդեն մեկ շաբաթ տևող ասֆալտապատման աշխատանքներ»,- ասաց Երևանի ավագանու ընտրությանը «Բարև Երևան» դաշինքի ցուցակի 12-րդ հորիզոնականը զբաղեցնող «Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը:

«Երևանը շատ խնդիրներ ունի. առանց լուսավորության փողոցներ, փողոցում դեռ կրակում են շներին, մեծ թվով ագռավներ կան»,- ասաց նա:

Բանախոսն ավելացրեց, որ Երևանի ընտրությունները ոչ թե ծրագրային են, այլ` քաղաքական:

Ալեն Սիմոնյան. «Բարև Երևանը» ընտրություններում կստանա 40 տոկոս ձայն