.jpg)
Հովհաննես Թոքմաջյան. Սա բոլորիս քաղաքն է, մենք մի նավակի մեջ ենք
Ընտրությունները գալիս են ու գնում, իսկ Երևանը հավերժ է: Այս խոսքերով լրագրողների հետ իր հանդիպումը սկսեց քանդակագործ, Ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող Հովհաննես Թոքմաջյանը:
Գնահատելով քարոզարշավի առաջին շաբաթը` նա նշեց, որ քաղաքն ունի բազամթիվ խնդիրներ. «Մեզ մոտ քիչ են կանաչ տարածքները, մեզ մոտ կա տրանսպորտի խնդիր: Տրանսպորտի տեսանկյունից, օրինակ, ես զարկ կտայի մետրոպոլիտենի զարգացմանը, բայց սա ոչ մեկ, ոչ ել երկու տարվա հարց է»:
Հովհաննես Թոքմաջյանն անդրադարձավ նաև «Ծածկած շուկայի» հարցին` նշելով, որ ոչ մի պարագայում ընդունելի չի համարում դրա վերին հատվածի կառուցապատումը: Դիտարկմանը, թե փակ շուկայի հարցում շրջանառվում է ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի անունը և Թոքմաջյանն էլ ընտրություններում առաջադրված է ՀՀԿ-ի ցուցակում, քանդակագործն ասաց. «Ես ունեմ իմ կարծիքը Փակ շուկայի վերաբերյալ` անկախ ընտրություններից: Հասկացեք, Երևանն ունի նախագիծ, որի պատմական մասը խախտել չի կարելի: Ուզում են կառուցապատել` թող անեն դա ստորգետնյա, թող «Ծածկած շուկայի» տակ 5 կամ 10 հարկ կառուցեն»:
Քնադակագործն իր խոսքը եզրափակեց այսպես. «Սա բոլորիս քաղաքն է, մենք մի նավակի մեջ ենք»: