Սերժ Սարգսյանն ընդունել է Թորբյորն Յագլանդին
17/04/2013 17:25

Սերժ Սարգսյանն ընդունել է Թորբյորն Յագլանդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Այս մասին հայտնում են երկրի երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Ողջունելով հյուրին՝ Նախագահը նշել է, թե ուրախ է Հայաստանի համար շատ կարևոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության մեկնարկի նախաշեմին հանդիպելու պարոն Յագլանդին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար:

ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է Հայաստանի Հանրապետության նախագահության գերակայությունները և Գործողությունների ծրագիրը, մասնավորապես՝ Ստրասբուրգում և Երևանում անցկացվելիք միջոցառումները: Հանրապետության նախագահը ՀՀ իշխանությունների աջակցությունն է հայտնել ԵԽ Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Հանդիպմանը, աղբյուրի փոխանցմամբ,  զրուցակիցները քննարկել են ԵԽ օրակարգի կարևոր հարցերը և արդի մարտահրավերները: Երկուստեք կարևորվել են խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարին միտված քայլերը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային գործընթացներին և առկա հիմնախնդիրների հանգուցալուծման հեռանկարներին:
 

Սերժ Սարգսյանն ընդունել է Թորբյորն Յագլանդին