28/04/2013 19:52
Վարդան Ղուկասյանը (Դոգ) հեռացվել է աշխատանքից
Նախօրեին «Հետքի» լրագրողի ու ոստիկանի միջև Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Վարդան Ղուկասյանը (Դոգ) հեռացվել է աշխատանքից: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա հայտնեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին զեկուցվել է միջադեպի մասին, նա էլ որոշում է ընդունվել ծառայողական քննություն անցկացնել. «Նշանակվել է ծառայողական քննություն՝ լրագրողին վիրավորելու և հրելու դեպքի առնչությամբ»:
Նախորդող հրապարակումներ՝ Վարդան Ղուկասյանը (Դոգ) հրել ու վիրավորել է «Հետքի» լրագրողին (Տեսանյութ)
Ա. Հովհաննիսյան. Դոգը միանգամից հայտնվեց ու սկսեց վիրավորել ինձ