30/05/2013 11:32
Դոմինիկո Դոլչեին և Ստեփանո Գաբբանային սպառնում է 2 տարվա ազատազրկում
Միլանի դատարանում ընթանում է հայտնի դիզայներներ Դոմինիկո Դոլչե և Ստեփանո Գաբբանայի գործով դատավարությունը: Այս մասին հայտնում է vesti.ru-ն: Նրանք մեղադրվում են հարկեր վճարելուց խուսափելու մեջ:
Մեղադրող կողմը պնդում է, որ դիզայներները վաճառել են իրենց Dolce & Gabbana և D&G բրենդը 2004 թ. Լյուքսեմբուրգում գրանցված Gado ընկերությանը՝ դրանով իսկ խուսափելով վճարել Իտալիայում կորպորատիվ հարկ, որը աշխարհում ամենաբարձրերից է համարվում:
Մեղքը ապացուցվելու դեպքում նրանք կդատապարտեն 2 տարի 6 ամսվա ազատազրկման:
Նախորդող հրապարակում՝ Դոլչեն և Գաբբանան խուսափել են հարկերից