20/06/2013 11:30
Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան դատապարտվել են 1,8 տարվա ազատրկման
Հայտնի իտալացի մոդելավորողներ Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբբանային դատարանը դատապարտել է 1,8 տարվա ազատազրկման հարկերի վճարումից խուսափելու համար: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Միլանի դատարանը նրանց մեղավոր է ճանաչել հարկային փաստաթղթերի կեղծման համար, ինչը կառավարությանը արժեցել է 1 մլրդ եվրո:
Դատավճիռը կայացվել է երեկ: Ամբաստանյալները ներկա չէին դատավճի հրապարակմանը:
Դատախազը նրանց համար պահանջում էր 2.6 տարի ազատազրկում: Դատական գործընթացը սկսվել է 2008 թ., երբ Եվրոմիությունը պահանջել է ֆինանսական ճգնաժամի հետևանքով խստացնել հարկային քաղաքականությունը:
2013 թ. մարտին դիզայներները մեղավոր են ճանաչվել հարկերի վճարումից խուսափելու համար և դատարանը պարտավորեցրել է 343 մլն եվրո վճարել:
Հետաքննության տվյալներով` նրանք վաճառել են «D&G» և «Dolce & Gabbana» ընկերություների իրենց սեփականության իրավունքը, դրանով իսկ խուսափելով Իտալիայում հարկերի վճարումից:
Դիզայներների փաստաբանները հայտարարել են, որ անհապաղ բողոքարկելու են որոշումը:
Նախորդող հրապարակում` Դոմինիկո Դոլչեին և Ստեփանո Գաբբանային սպառնում է 2 տարվա ազատազրկում