Քաղաքապետ. Հետևողական ենք լինելու տրանսպորտի սպասարկման որակի բարձրացմանը
22/07/2013 18:40

Քաղաքապետ. Հետևողական ենք լինելու տրանսպորտի սպասարկման որակի բարձրացմանը

Երևանի քաղաքապետարանը շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ապահովման նկատմամբ իրականացվող մշտադիտարկումը: Այս մասին քաղաքապետարանում կայցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: 

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մշտադիտարկումների արդյունքում կազմվել է 26 արձանագրություն չնախատեսված վայրերում մեքենան կայանում համար, 8 արձանագրություն՝ վարորդների ծխելու և 4 արձանագրություն էլ տրանսպորտային միջոցի անբավարար արտաքին տեսքի համար:

Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից հասարակական տրանսպորտի սպասարկման պատշաճ որակի ապահովման պարտավորության կատարումը:

«Մենք պետք է առավել խիստ և հետևողական լինենք սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման և երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ: Պետք է բացառել միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը: Առաջիկայում կքննարկենք նաև համայնքային ենթակայության տրանսպորտային միջոցներում փորձանական տարբերակով միասնական տոմսի ներդրման ծրագրի կազմակերպման հնարավորությունը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետ. Հետևողական ենք լինելու տրանսպորտի սպասարկման որակի բարձրացմանը