Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
03/08/2013 15:19

Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Այսօր հակառակորդի կրակոցից վիրավորվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Սարո Շառյանը: Նա պայմանագրային զինծառայող է: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:

«Ինքը մեր գյուղից ա, պայմանագրային զինծառայող: Դեպքը պոստերում ա տեղի ունեցել: Փառք Աստծո, ամեն բան լավ է վերջացել՝ վիրավորումն ուսի հատվածում է և հիմա նրան տեղափոխում են Երևան, որպեսզի ստանա լավ բուժում»,- ասաց Մանվել Կամենդատյանը:

Սահմանամերձ համայնքի ղեկավարի խոսքով՝ վերջին ամիսներին հակառակորդի կրակոցները գյուղի վրա պակասել են.

«Դե հունձքը նորմալ արեցինք: Հիմա էս երկու օրը էլի մեկ-մեկ կրակում են»,- ասաց Մանվել Կամենդատյանը:
 

Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել