Գալուստ Սահակյան. Ես հո՞ Սասունցի Դավիթը չեմ
15/11/2013 13:10

Գալուստ Սահակյան. Ես հո՞ Սասունցի Դավիթը չեմ

Գալուստ Սահակյանն այսօր թեև եկել է աշխատանքի, սակայն չի մասնակցել ԱԺ արտահերթ նիստին: ԱԺ ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի մասնակցել, Սահակյանն ասաց, որ դա իր իրավունքն է:

«Գիտեք, դրական էինք դրամադրված, որ արտահերթ նիստը լինի, բայց իրենց քննարկումներում խոսքը վերաբերում էր օրինագծի ժամկետներին, բայց հետագայում պարզ դարձավ, որ մարդիկ ցանկանում էին բովանդակային փոփոխություններ իրականացնել»,- ասաց նա և ավելացրեց, որ տասը տարի է` այս հարցը քննարկվում է:

«Գտանք, որ քննարկման նոր փուլ պիտի անցներ և մենք նախկինում ասել էինք մեր տեսակետը, իսկ քննարկումից նոր արդյունք չէր գրանցվելու»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:

Գ. Սահակյանը նշեց, որ իրենց խմբակցությունում քննարկվել էր հարցը, կրկնեց ևս մեկ անգամ, որ իրենք կողմ էին քննարկել միայն ժամկետներին վերաբերող հարցերը, սակայն. «Երբ տեսանք, որ սրա հետևում թաքնված է բովանդակային քննարկումը, որը ոչ մի բան չի տալու, հետևաբար նման որոշում կայացրինք»,- ասաց նա և հավելեց, թե պատգամավորների հիմնական մասը չէր ցանկանում մասնակցել նիստին:

«Չենք խուսափել մասնակցել, ընդամենը բովանդակային քննարկման կարիք չկար»,- ասաց Գ. Սահակյանը:

Հարցին, թե ինչպե՞ս պատահեց, որ ՀՀԿ բոլոր պատգամավորները միանձնյա որոշում կայացրեցին և չներկայացան կամ միևնույն կարծիքն ունեցան, Գ. Սահակյանն ասաց. «Ես հո Սասունցի Դավիթը չեմ, որ ասեմ ու անեն: Քննարկեցինք և եկանք այս որոշման»:

Նախորդող հրապարակում՝ ԲՀԿ պատգամավոր. Ծիծաղելի է, որ ԱԺ մեծամասնությունն է տապալում նիստը

ԱԺ-ում քվորում չկա. ՀՀԿ-ն ասել է, որ արտահերթ նիստին չի մասնակցի



 

 

Գալուստ Սահակյան. Ես հո՞ Սասունցի Դավիթը չեմ