.jpg)
Ահարոն Ադիբեկյան. Երկրաշարժից 25 տարի անց 3000 ընտանիք բնակարանի խնդիր ունի
Երկրաշարժից 25 տարի անց էլ աղետի գոտում բնակվող մոտ 3000 ընտանիք բնակարանի խնդիր ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժին, ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ այդ հարցերը, ինչպես նաև գործարանների վերաբացման հարցը պետք է լուծվեր դեռ ՀՀ երկրրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, ինչը, սակայն չարվեց և գործազրկությունը մեզ համար դարձավ խրոնիկ հիվանդություն:
«Տեսնում ենք, որ տատիկ-պապիկները դոմիկներում են ապրում, բայց քանի որ բողոք չկա, ուրեմն պրոբլեմ էլ չկա»,-ասաց նա:
Սոցիոլոգը նաև նշեց, որ հիմնական խնդիրը լուծված է` ավերակները հանված են և փորձում են վթարային շենքերը վերականգնել, թեև «այնտեղ ճեղքվածք է անցնում Լեննական-Սպիտակի գծով և դա միշտ կրկնվելու վտանգ ունի»: