«Օրենքի զոհեր». «ՄԱՊ»-ի գործ. Սիլվա Խաչատրյանն անմեղ է

11/12/2013 21:19

«Օրենքի զոհեր». «ՄԱՊ»-ի գործ. Սիլվա Խաչատրյանն անմեղ է


Aysor.am-ի շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել: 

2011թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Ա.Ումուրշատյանի ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Ա.Ումուրշատյանի 2012թ. հուլիսի 09-ի որոշմամբ` Սիլվա Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նույն օրն էլ կայացված մեկ այլ որոշմամբ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ըստ Ս. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի` նա 2005 թ-ից հանդիսանալով ֆիզիկական անձ, բանավոր պայմանավորվածության համաձայն, մինչև 06.05.2009թ. իրականացրել է «ՄԱՊ» ՓԲ ընկերության կողմից արտադրված և իրեն վստահված տարբեր տեսակի գինիների, կոնյակների և պահածոների առաքում ԼՂՀ-ի տարածքում: Իսկ 11.05.2009թ. արդեն Ա/Ձ Ա. Խաչատրյանի և ընկերության միջև կնքվել է ապրանքների մատակարարման պայմանագիր և համապատասխան հաշիվ-ապրանքագրերով իրեն վստահված ապրանքները մինչև 31.12.2011թ. Ս. Խաչատրյանը կրկին վաճառել է ԼՂՀ-ի տարածքում:

Նշված ժամանակահատվածում Ս. Խաչատրյանը ընկերության գույքը շարունակաբար հափշտակելու դիտավորությամբ վաճառքից ստացված ապրանքների` առանձնապես խոշոր չափի հասնող 32935.1 հազ. ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել դրամարկղ, այլ ՓԲԸ-ին ցույց է տվել, որպես չվաճառված ապրանք և նշված գումարը վատնելու եղանակով, հափշտակելով ծախսել է իր անձնական կարիքների համար:

Ս. Խաչատրյանը 2012թ. հուլիսի 19-ից կալանավորվել է: Դեկտեմբերի 4-ին Սիլվա Խաչատրյանը Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով արդարացվեց:

Ս. Խաչատրյանի շահերի պաշտպան Գեղամ Հակոբյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ գործում որևէ փաստ չի եղել` Ս. Խաչատրյանի մեղքը ապացուցող և այդ պատճառով էլ թե՛ ինքը, և թե՛ Ս. Խաչատրյանը հավատում էին արդարացման վճռին:

«Սիլվա Խաչատրյանը արդար է եղել, և մենք հավատում էինք նման վճռի: Դա երևում էր նաև դատաքննության ընթացքից: Նախաքննության և դատաքննության ընթացքում Ս. Խաչատրյանը միշտ էլ պնդել է, որ անմեղ է: Միայն նախաքննության ընթացքում կալանքի տակ չվերցվելու համար նա մասամբ իրեն մեղավոր է ճանաչել այլ անձանց խորհուրդով, սակայն հետագայում դա իր դեմ օգտագործվեց»,- պատմեց Հակոբյանը:

Փաստաբանը նշեց, որ Սիլվա Խաչատրյանը կալանքի տակ գտնվելու պատճառով  զրկվել է Լեռնային Ղարաբաղում իր ունեցած բնակարանից:

«Կալանավորման ընթացքում, երբ Սիլվա Խաչատրյանը իմացավ, որ իր երեխաներին ու մորը տնից վտարել են, իսկ երեխայի գտնվելու վայրը հայտնի չէ, հացադուլ հայտարարեց, սակայն հետագայում Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի այցից հետո դադարեցրեց հացադուլը: Իմ իմանալով՝ այժմ նա վարձով բնակվում է Երևանում, իսկ այս պահին գտնվում է Լեռնային Ղարաբաղում»,- ասաց նա:

Գ. Հակոբյանը նաև նշեց, որ իրենք դեռևս չեն քննարկել Ս. Խաչատրյանի գործով բողոք կներկայացնեն, թե ոչ: 

Գործի պատմությունը.

(Հատվածներ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի վճռից)

Գործի նյութերի համաձայն` ընդհանուր առմամբ ֆիզիկական անձ Սիլվա Խաչատրյանի և Ա/Ձ Սիլվա Խաչատրյանի պարտքը «ՄԱՊ» ՓԲԸ-ին կազմում է ընդամենը` 67595.8 հազ. դրամ, այդ թվում` 67273.3 հազ. դրամը (32630.6+34642.7) ընկերության կողմից Սիլվա Խաչատրյանին մատակարարված ապրանքների դիմաց և 322,5 հազ. դրամը Ա/Ձ Սիլվա Խաչատրյանի կողմից ընկերությանը մատակարարված տարբեր ապրանքանյութական արժեքների դիմաց ընկերության կողմից ավել վճարումներից։

Սիլվա Խաչատրյանը, հետազոտվող ժամանակաշրջանում «ՄԱՊ» ՓԲ ընկերություն` 38933000 դրամ գումարի ծախսերի վերաբերյալ բացառությամբ` 183400 դրամ գումարի ծախսերի, մնացած ծախսերի վերաբերյալ հիմնավորող փաստաթղթեր չի ներկայացրել և նման պայմաններում, այդ ծախսերը ընկերության կողմից ընդունվել և ձևակերպվել է:

Նախաքննության ընթացքում Ս. Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ 2005 թվականից որպես ֆիզիկական անձ աշխատել է «ՄԱՊ» ՓԲ ընկերության հետ: 

2009թ. ընկերության հետ կնքել է մատակարարման պայմանագիր և հանդիսացել է նրանց պաշտոնական ներկայացուցիչը ԼՂՀ-ում: Այն իրենից ներկայացնում է մեկ պահեստարան, որտեղ պահեստավորվում էր ընկերության ապրանքը, որտեղից էլ առաքիչների միջոցով բաժանվում էր ապրանքը խանութներին: Բացի պահեստարանից կար նաև մեկ աշխատանքային սենյակ, որտեղ ինքն էր նստում և մեկ հաշվապահության սենյակ: 2005-2009թթ. ինքը «ՄԱՊ»-ին եղել է պարտք 5.500.000. ՀՀ դրամ, ինքն ընդունում է այդ պարտքը և պատրսատ է հնարավորության դեպքում վճարել այն: Նշված պարտքը գոյացել է իր թափթփվածության պատճառով: 2009թ. երբ ինքը դարձել է Ա/Ձ նախկին 2005թ. պարտքը՝ 5.500.000 ՀՀ դրամն իր համաձայնությամբ փոխանցվել է իր Ա/Ձ Սիլվա Խաչատրյանի վրա: Դրա վերաբերյալ կազմվել է համապատասխան փաստաթղթեր, որտեղ ստորագրել է նաև ինքը՝ հաստատելով դրանց հավաստիությունը:

Ա/Ձ դառանալուց հետո ընկերությունն իրեն է տրամադրել իր սեփական համակարգիչը, համապատասխան հաշվապահական ծրագրով:

Ապրանքը ԼՂՀ է տեղափոխվել ձեռքով կամ էլ ինքն է գնացել և բերել ԼՂՀ: 2005-2009թթ. մինչև Ա/Ձ դառնալը ինքը պահեստապետ չի ունեցել և ինքն է կազմակերպել իր աշխատանքները: Նա կարողացել է աշխատել այնքան, ինչքան կարողացել է: Իսկ երբ ինքը դարձել է Ա/Ձ՝ ունեցել է պահեստապետ՝ Արսեն Գ.-ն, որին իր ներկայությամբ նշանակել է ընկերության ղեկավարությունը:

Նա աշխատել է մոտ մեկ տարի և դուրս է եկել աշխատանքից՝ աշխատավարձի քիչ լինելու պատճառով և պահեստապետի աշխատանքը մնացել էր իր վրա: Արսենի ազատվելուց առաջ իրենք կատարել են ընդունում և հանձնում, որի վերաբերյալ կազմվել է հանձման-ընդունման ակտ: Հանձնման ժամանակ Արսենը բոլոր բանալիները, որոնց թիվը ստույգ չի հիշում հանձնել է իրեն: Մի քանի ամիս անց, ինչ որ կասկածի պատճառով ինքը որոշել է ստուգել պահեստը և ստուգման արդյունքում պարզվել է, որ այնտեղից բացակայում է մոտ 1.600.000 ՀՀ դրամի տարբեր ապրանքներ, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի կազմել: Ինքն այդ մասին ընկերությանը տեղյակ չի պահել, քանի որ վախեցել է: Պահեստապետի աշխատանքը կատարելու ժամանակ ինքն է անձամբ ապրանքը դուրս գրել: Իսկ նաև եղել են դեպքեր, որ իրեն հարմար չի եղել և պահեստի բանալիները ինքը տվել է առաքիչներին՝ Կարենին և Ռաֆիկին, իրենք են այդ գործողությունները կատարել: Ինքը չի ընդունում 2011թ. մայիսին կատարված ստուգման արդյունքները:

26.02.2012թ. լրացուցիչ հարցաքննության ժամանակ ամբաստանյալ Սիլվա Ռոբիկի Խաչատրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր գործունեության ժամանակ «ՄԱՊ» ընկերության ապրանքների գոյացած գումարաներից ինքը կատարել է ծախսեր, որը կազմում է մոտ 30.000.000 ՀՀ դրամ: Նշված գումարից 20.000.000 ՀՀ դրամը 2010թ. «ՄԱՊ» ընկերությունում կանխիկ առձեռն տվել է հաշվապահ Վիգենին: Իսկ մնացած 10.000.000 ՀՀ դրամը, իբր ինքն է յուրացրել: Դրանից 2.000.000 ՀՀ դրամը Ալիկ Պետրոսյանի և նրա փեսայի անմիջական ցուցումով ինքն այդ գումարը իր աշխատասնայկում առձեռն տվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի աշխատակցուհի Դիաննային: Մնացած 8.000.000 ՀՀ դրամից 1.000.000-1.500.000 ՀՀ դրամ 2008-2009թթ. ինքը տվել է ԼՂՀ ուղարկված բեռնատար ավտեմեքենաների վարորդներին, որոնց անուններն ինքը չի հիշում: Նա այդ գումարը նրանց է տվել Ալիկ Պետրոսյանի ցուցումով:

Դատարանի իրավական վերլուծությունները.

Դատարանը, դատաքննության ընթացքում հետազոտելով ձեռք բերված ապացույցները, ստուգելով, վերլուծելով և գնահատելով դրանք իրենց համակցության մեջ` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ գտնում է, որ ամբաստանյալ Սիլվա Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Նախաքննության մարմինը Սիլվա Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածը նախատեսում է հափշտակության երկու ինքնուրույն տեսակ`1/ յուրացաում և 2/ վատնում, որոնք իրարից տարբերվում են օբյեկտիվ կողմի դրսևորմամբ, ուրիշի գույքը հափշտակելու եղանակով:

Յուրացումն օբյեկտիվ կողմից դրսևորվում է նրանում, որ հանցավորը հափշտակում է իրեն վստահված գույքը, այսինքն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով այն դարձնում է իրենը կամ ուրիշինը, ընդ որում հանցավորն այդ գույքը դուրս է բերում սեփականտիրոջ գույքի ընդհանուր ֆոնդից և դարձնում իր գույքի մաս:

Գործում առկա 11.05.2009թ. Ա/Ձ Սիլվա Խաչատրյանի և «ՄԱՊ» ՓԲ ընկերության միջև կնքված մատակարարման պայմանագրի համաձայն, «ՄԱՊ» ՓԲ ընկերությունը, որպես մատակարար պարտավորվել է «Ա /Ձ Սիլվա Խաչատրյան» գնորդին հաշիվ-ապրանքագրերով մատակարարել իր կողմից արտադրված և շշալցված կոնյակ, գինի, պահածո` ձեռնարկատաիրական գործունեության նպատակով օգտագործելու համար, իսկ գնորդը պարտավորվել է ընդունել այդ ապրանքերը, վաճառել և վճարել դրանց դիմաց, ընդ որում պայմանագրի 2.2 կետով սահմանվել է, որ «Ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին է փոխանցվում ապրանքը գնորդի պահեստ հասնելու պահից», պայմանագրի 4.3 կետով սահմանվել է, որ «Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է յուրաքանչյուր ամիս` գնորդի կողմից վաճառված ապրանքի չափով», իսկ 9-րդ կետով սահմանվել է, որ «Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միոջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը»:

Դատարանը, դատաքննության ընթացքում հետազոտելով ձեռք բերված ապացույցները, ստուգելով, վերլուծելով և գնահատելով դրանք իրենց համակցության մեջ` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ գտնում է, որ «ՄԱՊ» ՓԲԸ-ի և Ա/Ձ Սիլվա Խաչատրյանի միջև առկա վեճն ենթակա է լուծման քաղաքացիական իրավունքի նորմերին համապատասխան և քաղաքացիական դատավարության կարգով, ուստի Ա/Ձ Սիլվա Խաչատրյանի արարքին քրեաիրավական գնահատական տալիս, նախաքննական մարմինը հանգել է սխալ հետևության այն մասին, որ Ա/Ձ Սիլվա Խաչատրյանի արարքում առկա է յուրացնելու կամ վատնելու հանցակազմ:

Դատական վիճաբանությունների փուլում մեղադրող Գոռ Ալոյանը ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 4-րդ մասով և 54 հոդվածով՝ հայտարարել է, որ հրաժարվում է Սիլվա Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքից:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը` դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ, վճռել է` ճանաչել և հռչակել ամբաստանյալ Ս. Խաչատրյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում և նրան արդարացնել` մեղադրողի կողմից՝ մեղադրանքից հրաժարվելու հիմքով:

Նախորդող հրապարակում` Օրենքի զոհերը. 5 երեխաների հայրը արդարացվել է իր դստեր բռնաբարության գործով

Օրենքի զոհերը. Երեխայի բռնաբարության և սպանության մեղադրանքից` արդարացում

Օրենքի զոհերը. Մատաղիսի գործ. Ցմահ ազատազրկումից` մինչև արդարացում

«Օրենքի զոհերը». Տիգրան Առաքելյան. Մի օր իրական արդարադատություն է լինելու

Օրենքի զոհերը. Հետմահու արդարացված զինծառայողը

Օրենքի զոհերը. Գրիշա Վիրաբյան. Իմ կյանքը պայքարով էլ կավարտվի

Հեղինակ՝ Նաիրա Գուլոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:32 Պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան Այսօր, 15:22 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ Այսօր, 15:00 Արմավիրում Տիգրանը դաշտում կարիքներն է հոգացել, ինչը զայրացրել է մեկ այլ քաղաքացու. դիտողություն է արել, ապա՝ կրակել Այսօր, 14:39 Հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով Այսօր, 14:27 Շունը կծել է նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա Այսօր, 14:17 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ Երևան. Լուսանկարներ Այսօր, 14:07 LIVE. «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Այսօր, 14:01 Ոչ ոք իրավունք չունի կպնելու եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Այսօր, 13:48 Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն իմ ավագ եղբայրն է, իրավունք ունի ամեն ինչ ասելու. Բագրատ Սրբազան Այսօր, 13:37 ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 13:32 Հայաստանը հասցվել է անվերադարձ վիճակի, եկել է ժամանակը կանգ առնելու. Արշակ Կարապետյան Այսօր, 13:03 Վահե Ղազարյան, եթե որևէ անօրինական հրաման, հրահրում եղավ, առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը. Սրբազան Այսօր, 12:57 Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխա Այսօր, 12:48 Հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև. Վեհափառ Հայրապետի ուղերձը Այսօր, 12:30 Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Այսօր, 12:27 Վա՜յ այն քաղաքական գործչին, ով հոգով աղանդավոր է, մտքով՝ ծանծաղ, խոսքով՝ վայրահաչ, սրտով՝ վախկոտ, շարժումներով՝ անհավասարակշիռ. Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 12:16 Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ Այսօր, 12:07 Ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից ակնկալվում է հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում. ՔԿ Այսօր, 12:03 Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կանգնիր. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 11:55 Քրեական հետապնդում՝ 16 անձի նկատմամբ, կալանք՝ 9-ի նկատմամբ. ՔԿ-ն ամփոփել է բողոքի ակցիաների ընթացքը Այսօր, 11:51 Խոնարհում՝ մեր բոլոր նահատակների հիշատակին, թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան Այսօր, 11:48 Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 11:44 Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:40 Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից Այսօր, 11:30 Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ Այսօր, 11:19 Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի արդյունքներից դժգոհ չեն, ասում են՝ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել. ՔՊ-ական Այսօր, 11:06 Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:01 Գևորգ Պապոյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 10:52 Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից. ՆԳՆ Այսօր, 10:49 Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում պլանային ջրանջատում կլինի Այսօր, 10:44 Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան Այսօր, 10:42 Ճանապարհ փակելը լավ բան չէ, դա Հայաստանի տնտեսության զարգացման դեմ է. Հակոբ Արշակյան Այսօր, 10:37 Վարչապետի խոսնակը հերքում է՝ «Այլևս հնարավոր չէ հանդուրժել Փաշինյանին» գրառման հեղինակն ինքը չէ Այսօր, 10:35 Նիկոլ Փաշինյանը մոտեցել է «Հաղթանակ» զբոսայգի ժամանած վետերաններին Այսօր, 10:27 Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել. Կոտայքի թեմի առաջնորդը՝ «Հանուն ճշմարտության» շարժման մասին Այսօր, 10:25 ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին նախազգուշացրել է Այսօր, 10:17 «Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am Այսօր, 10:06 Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:59 «Հրապարակ». ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումի թեման Փաշինյանի թիմում չի քննարկվում Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Վարչապետ Փաշինյանն իր ժողովրդից տեղյակ չէ Այսօր, 09:55 «Ժողովուրդ». ՔՊ-ականները հրահանգ են ստացել հավաքը ​փչացնել քարոզչական դաշտում Այսօր, 09:53 «Հրապարակ». Փաշինյանը մոռացե՞լ է, որ վերջին տարիներին որևէ եկեղեցական տոնի ինքն ու իր իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցում Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգում ուշագրավ վերադասավորումներ են Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Գերիների մասով Փաշինյանի «սայլը տեղից չի շարժվել» Այսօր, 09:40 «Հրապարակ». Պաշտոնական արարողակարգը շուտ են սկսում, որ տհաճ անակնկալներ քաղաքացիները չմատուցեն Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Փաշինյանի օրոք Հայաստանում դպրոցներ են փակվում, լուծարվում, շենքերը՝ վաճառվում Այսօր, 09:32 Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալը, եթե մեզնից յուրաքանչյուրն հաղթի իր ներսի անտարբերությանը․ Սերժ Սարգսյան Այսօր, 00:08 Պետք է լավատես լինել. Պեսկովը՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա դժվարությունների մասին Այսօր, 00:02 «Ռեկորդային ցուցանիշ է»․ Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը 08/05/2024 23:55 Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 08/05/2024 23:44 Փաշինյանը Պուտինին առաջարկեց քննարկել տարածաշրջանային հարցեր, ասաց, որ ուրախ է տեսնել նրան 08/05/2024 23:43 Մեր հաղթանակներն ուրացածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք․ Մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին․ Նարեկ Սամսոնյան 08/05/2024 23:29 Ի՞նչ են կերել Պուտինը, Փաշինյանն ու ԵԱՏՄ նիստի մյուս մասնակիցները՝ Կրեմլում․ Մենյուն հայտնի է 08/05/2024 23:13 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Զառա Մարգարյանն ու Սուրեն Սուրենյանցն են 08/05/2024 23:03 Բազմաթիվ փաստաբաններ հանձն են առել «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությունը 08/05/2024 22:45 Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ Եվ այո՛, մենք պիտի վերադառնանք Արցախ․ Բագրատ Սրբազան 08/05/2024 22:21 Մեկ նպատակ ունենք՝ հասնելու Ճշմարտության հաղթանակին․ Բագրատ Սրբազան 08/05/2024 21:56 Նիկոլի բերած խավարի դեմ պայքարի միջոցը լույսն է, որն այս օրերին բերում է հենց Եկեղեցու սպասավորը․ Սամվել Նիկոյան 08/05/2024 21:45 ՔՊ-ականներ, ձեր մեջ հայ կա՞․ Քաղաքացին իշխանական կուսակցությանը խոսք ուղղեց 08/05/2024 21:28 Տեսնում եմ բարոյական զարթոնք, այն ինձ շատ ուրախացնում է․ Ալլա Լևոնյան 08/05/2024 21:08 Վրաստանի հայկական համայնքը ողջունում է Վիրահայոց թեմի հայտարարությունը և միանում համազգային շարժմանը 08/05/2024 20:54 Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան 08/05/2024 20:38 Աստված է մեր Տերը․ Ամեն մարդ պատասխան կտա իր արածի ու չարածի համար․ Արշակ Սրբազան 08/05/2024 20:33 Մոլդովայի ընդդիմությունը հայտարարել է, որ երկրի ապագան տեսնում է ԵԱՏՄ-ում 08/05/2024 20:22 Հայաստանը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունը ԵԱՏՄ բոլոր երկրների հետ․ Փաշինյան 08/05/2024 20:12 ԵԱՏՄ-ի էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը չի կարող անվերջ շարունակվել․ Փաշինյան 08/05/2024 20:00 Արցախցիները միացան համազգային շարժմանը 08/05/2024 19:43 Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան 08/05/2024 19:40 LIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը 08/05/2024 19:28 Վահագն Խաչատուրյանը Սիլիկոնյան հովտում էր 08/05/2024 19:19 Հովհաննես Ազոյանը զայրացել է 08/05/2024 19:07 ԱՄՆ դեսպանը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ է հանդիպել 08/05/2024 18:56 Ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ․ Բագրատ Սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի 08/05/2024 18:47 Հարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ) 08/05/2024 18:38 Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ 08/05/2024 18:29 Վիրահայոց թեմն իր զորակցությունն է հայտնում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը և Բագրատ Սրբազանին 08/05/2024 18:15 Հայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին 08/05/2024 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել 08/05/2024 17:53 Բագրատ Սրբազանը գնահատանքի խոսք հղեց Սփյուռքին ու հորդորեց միասնական լինել (Տեսանյութ) 08/05/2024 17:37 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար 08/05/2024 17:20 «Չե՛նք խոնարհվելու․ Վերագտնելու ենք մեզ և քայլենք հպարտ»․ Գուրգեն Մելիքյանը միացավ Շարժման քայլերթին (Տեսանյութ) 08/05/2024 17:05 Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 08/05/2024 16:51 Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով․ Մայր Աթոռ 08/05/2024 16:38 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 780 անձ օգտվում է մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից 08/05/2024 16:32 Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը» 08/05/2024 16:24 Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում 08/05/2024 16:10 Արենիում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի 08/05/2024 16:06 Արմավիրում «BMW»-ն գլորվել է ձորը. կան վիրավորներ 08/05/2024 16:00 Հրդեհ՝ Աբովյան փողոցում 08/05/2024 15:52 ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին 08/05/2024 15:39 Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով 08/05/2024 15:30 Ռուսաստանի և Վրաստանի սահմանին 600 բեռնատարներից բաղկացած հերթ է գոյացել 08/05/2024 15:16 Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները 08/05/2024 15:08 LIVE. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ երթ՝ դեպի Աբովյան 08/05/2024 15:03 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան 08/05/2024 14:58 ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. Փաստաբան 08/05/2024 14:48 Հրաձգության ֆեդերացիայի ներկայացուցիչները ծանոթացել են առաջնության անցկացման առաջարկվող պայմաններին 08/05/2024 14:40 Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա 08/05/2024 14:36 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը

Տվյալ բաժնի վերջին նյութերը