Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն
27/01/2014 15:03

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն՝ Է. Նալբանդյանը փետրվարի երկրորդ կեսին (իրանական էսֆանդ ամսի սկզբին) Թեհրան կատարաելիք այցի ընթացքում հանդիպում կունենա իր գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

«ԻՍՆԱ»-ի հաղորդմամբ՝ այս ժամանակահատվածում Թեհրանում տեղի կունենա նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Իրան կմեկնի նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս 2013թ. տարին ամփոփելիս, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակին, մասնավորապես նշել էր. «Հայաստանը շարունակել է ամրապնդել բարիդրացիական հարաբերություններն իր անմիջական հարևան Իրանի հետ և Երևանը Թեհրանի որևէ խնդիր չունի»:

Հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ վերլուծություն՝ Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը ԼՂ և Ցեղասպանության հարցում. ԱՄՓՈՓՈՒՄ
 

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն