Տղերքը. Դուշմանը. Ամենաերկար թերթերունքներով, երկու պատերազմ անցած զինվորը

12/03/2014 20:46

Տղերքը. Դուշմանը. Ամենաերկար թերթերունքներով, երկու պատերազմ անցած զինվորը


Aysor.am-ը շարունակում է իր՝ «Տղերքը» հեղինակային շարքը: Շարքի այսօրվա հերոսը Դուշման Վարդանն է՝ Վարդան Ստեփանյանը: Ծնվել է 1966թ.-ի մարտի 9-ին՝ Երևանում, զոհվել է՝ 1992թ.-ի հուլիսի 3-ին՝ Մյուրիշենում (Արցախ):

Տղերքը. Դուշմանը

Դուշման Վարդանի տան դարպասը կապույտ է, կողքին՝ իր անունով ցուցանակ է փակցված: Ներսում՝ բակում, առաջինը հյուրերին դիմավորում է մի մեծ, սպիտակ շուն. «Օսմանն է՝ մեր շունը»,- դուռը բացելով ասում է Վարդանի մայրը՝ Զարիկ մայրիկն, ու ավելացնում՝ սա քո եղբոր տունը համարի, առաջին անգամ ես գալիս ու թող վերջինը չլինի:

Միանգամից գնում ենք տան այն հատվածը, որտեղ պահվում են Վարդանի իրերը: Ճանապարհին Զարիկ մայրիկն ասում է.

«Եթե բարձր խոսեմ՝ կասես: Վարդանս էլ էր միշտ ասում՝ մա'մ, իրեն հարգող մայրը բարձր չի խոսում: Ու հետո միանգամից ավելացնում՝ մամ ջան, նեղացա՞ր: 26 տարեկանում հասցրեց երկու պատերազմ տեսնել, ու ես մայր եմ, բայց ինքս էլ եմ զարմանում, որտեղի՞ց էր այդ ուժն իր մեջ, ու չեմ կարողանում այդ պատասխանը մինչև վերջ գտնել…»


Ձախից՝ Վարդանը, աջից՝ Վարդանն ու նրա կրտսեր եղբայրը՝ Տիգրանը

«Ութերորդ դասարանից լողանում էր, սրբիչը գլխին փաթաթում ու հարցնում՝ մա'մ աֆղանցու նմա՞ն եմ»

«Երկար թերթերունք ուներ»,- առաջին բառերն են, որ Զարիկ մայրիկն ասում է Վարդանի մասին, երբ հասնում ենք նրա տան թանգարային հատվածը.

«Արտակարգ աչքեր ուներ՝ հիմա փնտրում եմ, չկա էդ աչքերից: Երբ փոքր էր, գիշերը կանչում էր՝ մամ, մամ, արդեն գիտեի՝ թարթիչներն այնքան երկար ու խիտ են, որ քնելուց խճճվում, մտնում են աչքերը: Գնում հանում էի ու քնում էր նորից»,- հիշում է Զարիկ մայրիկն ու լռում մի պահ:

Վարդանին, նրա քրոջը՝ Արմինեին ու կրտսեր եղբորը՝ Տիգրանին, Զարիկ մայրիկը դժվարությամբ է մեծացրել: Բայց դրա մասին խոսել չի ուզում.

«Կարևորը պիտանի մարդ դարձան»,- ասում է ու ավելացնում՝ աղքատ էլ լինի, մարդ կանգուն պիտի մնա ու իր որդու արյունը վաճառքի չհանի երբեք:

Վարդանի մանկությունից եմ հարցնում, դպրոցական տարիներից.

«Երբ գնաց դպրոց, մի օր իր ուսուցչին հանդիպեցի, հարցրեցի՝ ի՞նչ կասեք Ստեփանյան Վարդանի մասին: Ձայնը բարձրացնելով պատասխանեց՝ «Ստեփանյան Վարդա՞նի, դա ի՞նչ երեխա է, երբ Ստեփանյան Վարդանն է խոսում իմ դասարանի 37 երեխաները ճնշվում են» ու պատմեց, որ մի օր՝ դասարանում «Ոսկե ձկնիկի» հեքիաթը անցնելուց՝ Վարդանը ոտքի է կանգնում ու բողոքում, թե հեղինակը չէր կարո՞ղ այնպես անել, որ խեղճ ծերուկը գնա մի խելացի պառավ ուզի: Իսկ արդեն 4-րդ դասարանում, երբ «Սամվել» վեպն են անցնում՝ ուսուցչուհին հարցնում է՝ «Վարդան, իսկ դու ի՞նչ կասես» ու պատասխան է ստանում՝ «երբ հայրենիքի շահերն են պահանջում, կարելի է և հորը սպանել, և մորը»»,- պատմում է Զարիկ մայրիկն ու հիշում՝ մոտավորապես նույն բառերը որդին իրեն ասել է Արցախ գնալու ժամանակ.

«Միջանցքում էինք: Ասեց՝ «մամա, անգամ քո մահը ինձ հետ չի պահի գնալուց», ու գիտե՞ք՝ հիմա շատերն ինձ հարցնում են՝ իսկ չնեղացա՞ր տղայիդ այդ խոսքերից: Չէ: Վարդանս վկա՝ հպարտ էի: Այ, եթե ասեր՝ չէ մամա, դու իմ ազգի շահերից կարևոր ես, ես քո կողքին կմնամ, այդ ժամանակ կնեղանայի»,- ասում է Զարիկ մայրիկն ու շարունակում պատմել.

«Աֆղանստանի հետ կապված մտքեր նա դպրոցական տարիքից ուներ: Հիշում եմ՝ 8-րդ դասարանում էր սովորում, լողանում էր, սրբիչը սենց չալմայի նման կապում գլխին ու վազում էր մոտս ասում` մամ աֆղանցու նման եմ չէ՞: Չէի հասկանում, չէի մտածում, որ կարող ա… 10-րդ դասարանում էլ շարադրություն է գրում: Հայրենիքը համեմատում է կաղնու ծառի հետ, որը վիրավոր, բայց կանգուն է: Շարադրությունում նկարագրում է, ոնց է հիվանդ մայրն իր որդուն ճանապարում պատերազմ: Ես էլ այդ օրերին վիրահատվել էի: Մեր տան անդամներից բոլորի կերպարները պահպանել էր, միայն անուններն էր փոխել: Չգիտեմ, երևի ինքն իր համար այդ ժամանակից դեռ որոշել էր ամեն բան»,- ասում է Դուշմանի մայրն ու պահարանից հանելով նրա՝ Աֆղանստանից ուղարկած նամակները, ցույց տալիս՝ «տես ինչ ձեռագիր ուներ, իսկ պատերազմի դաշտից էր գրում է...»


Վարդանն՝ Աֆղանստանում

«Մամ, ուր էլ գնամ՝ հետ եմ գալու: Երկու տարի դու չես լացելու, ես՝ չեմ ծխելու»

Դպրոցն ավարտելուց հետո՝ 1984 թ-ին, Վարդանը պետք է զորակոչվեր Խորհրդային բանակ: Շատերն այդ տարիներին գումարներ էին ծախսում, դիմում էին ծանոթների օգնությանը, որ Հունգարիայում կամ Գերմանիայում ծառայեն: Վարդան Ստեփանյանը՝ զորկոչից 6 ամիս առաջ, ինքնակամ դիմում է գրում, որ իրեն Աֆղանստան տանեն:

«Ես նրա այս որոշման մասին պատահաբար եմ իմանում»,- հիշում է Զարիկ մայրիկը,- «Մի օր իր ընկերներից մեկի տանը հավաքույթ էր, շատերի ծնողներն էին եկել, հավաքույթն էլ մեր այս տնից մի քանի շենք վերև էր: Ես մի քիչ շուտ եմ որոշում տուն գալ ու Վարդանի ընկերներից մեկի հայրն իջնում է ինձ ճանապարհելու: Ճանապարհին էլ մտահոգված պատմում, որ իր տղայի ընկերներից մեկն, ով դեռ նոր-նոր դպրոցն է ավարտել, դիմում է գրել, որ Աֆղանստան գնա: Միանգամից հասկանում եմ՝ Վարդանն է»:

Երբ տանը հարցնում են՝ Դուշմանը խոստովանում է ու մի նախադասություն ասում միայն. «Մամ, հիշիր, ուր էլ գնամ՝ հետ եմ գալու ու երկու տարի դու՝ չես լացելու, ես՝ չեմ ծխելու»:

Զարիկ մայրիկը հիշում է՝ տարբեր ձևերով փորձել են հետ պահել դպրոցը նոր ավարտած Վարդանին աֆղանական պատերազմից՝ բայց անարդյունք. Նա որոշել էր.

«Անգամ գնալու օրը՝ 1984թ.-ի մայիսի 5-ին, երբ հավաքակայանում իրեն ճանապարհում էինք, բուժզննման բժիշկներից մեկն ասաց՝ մայրիկիդ կանչի մոտս. գնացի: Ասեց՝ «մայրիկ ջան, անկեղծ եմ ասում՝ Աֆղանստանի համար տղայիդ ափսոսում եմ: Գերմանիա ուղարկելու դեռ մի տեղ ունեմ, անշահախնդիր առաջարկում եմ իրեն ուղարկենք»: Վարդանն էսպես օձիքից բռնեց, ասեց՝ «ես վեց ամիս առաջ արդեն որոշել եմ՝ ուր եմ գնում, մորս սիրտը հիմա ինչի՞ ես պղտորում»: Ուրիշ տարբերակներ էլ կային: Վարդանի դասղեկը վերջին պահին գումար էր վերցրել, եկել կայարան, որտեղից գնացքով տանում էին իրենց, որ մի բան անի՝ Աֆղանստան չտանեն: Վարդանը հասկացավ ամեն բան, էլ մեր անելուն չսպասեց, գնացքը շարժվում էր, արագ թռավ ոտնակին, ինձ ասեց՝ «մամա, իմ փոխարեն դու ո՞ւմ երեխուն ես ուզում Աֆղանստան ուղարկել, որ ինձ ստեղ պահես»: Դասղեկին էլ, թե՝ «ընկեր Զալյան, ձեր քիմիան չեմ մոռանա»: «Մամա՝ հիշի, ուր գնամ՝ հետ եմ գալու»: Ու գնաց…»,- հիշում է Զարիկ մայրիկն ու բացում աֆղանական նամակներով տետրը:


Վարդանն՝ Աֆղանստանում

«Աֆղանական բարևներ իմ հայ ժողովրդին, բոլորին, բոլորին: Նրանց, ովքեր անգամ ինձանից ողջույնի չեն սպասում…»

Գնացքով Վարդանին ու մյուս տղերքին հասցնում են Վրաստան, այնտեղից էլ՝ տանում Աֆղանստանի մոտ գտնվող Չիրչիք քաղաքի զորամաս, որտեղ ամենախիստ պայմաններում պատրաստում էին աֆղանական ճակատ ուղարկվող զինվորները:

Շուտով Զարիկ մայրկը Վարդանից ստանում է առաջին նամակը, բայց՝ ոչ Աֆղանստանից: Վարդանը նամակում պատմում է, որ Հունգարիայում է, որ այդտեղ նրան ուղարկել են գեղեցիկ ձեռագրի պատճառով ու նա, վայելելով հունգարական տարատեսակ մուրաբաները, խտացրած կաթ ուտելով ու այցելելով ֆիննական բաղնիք, հիմա գրագիր է աշխատում.

«Խտացրած կաթ շատ էր սիրում: Երբ փոքր էին Վարդանն ու Արմինեն, մի օր կարողացա մի արկղ գնել, մտածում էի՝ քիչ-քիչ կուտեն: Մի օր էլ մոտեցա արկղին, որ բանկան վերցնեմ՝ դատարկ է: Պարզվում է ի՞նչ են արել` երկու կողմից ծակել են ու բոլորը կերել»,- հիշում է Զարիկ մայրիկն ու ավելացնում՝ երբեք չի հավատացել, որ որդին Աֆղանստանի փոխարեն Հունգարիա է գնացել.

«Սրտով զգում էի՝ ճիշտը չի ասում: Ֆիննական բաղնիք էր պատմում, երբ ինքը ռազմաճակատի ամենաթեժ կետերում էր: Մի օր էլ պարզվեց ամեն բան: Մեր հարևանուհու տղան էլ էր Աֆղնստանում, մոտը գնացի ու պատահաբար տեսա իր որդու ուղարկած նամակները՝ հետադարձ հասցեն՝ ճիշտ Վարդանիս ուղարկածի նման: Նկարներ խնդրեցի, դրանցից մեկում տղաներով կանգնած էին, Վարդանը՝ թիկունքով նկարողին: Հետո իմացանք, որ այդպես է նկարվել, որ հանկարծ չտեսնենք իրեն ու չիմանանք տեղը: Տղաներին նկարվելու ժամանակ ասել էր՝ մայրս հետախույզ է, տեղս կպարզի: Իմացա: Նստեցի պատասխան նամակ գրեցի՝ «Վարդան, եթե մտածում ես՝ ես թույլ մայր եմ… ես թույլ չեմ: Դու Աֆղանստանում ես: Գիտեմ: Ծառայությունդ վերջացրու ու խաղաղ վերադարձիր տուն»»,- հիշում է Զարիկ մայրիկն ու ավելացնում՝ պատասխան նամակում միակ անգամն է, որ Վարդանը գրում է ինչ-որ բան Աֆղանստանի մասին.


Վարդանի աֆղանական նամակներից

«Տես այսքան նամակ է գրել ու ոչ մի խոսք պատերազմի, դժվարությունների մասին: Իր ծնունդի օրը՝ մարտի 9-ին, ինքը կանտուզիայով հոսպիտալում պառկած էր, տանկ էր պայթել ու ալիքն իրեն էր խփել, բայց մեզ գրում էր՝ «տղերքով հո չենք նշել ծնունդս»: Ու իմ այդ նամակի պատասխանն այն միակն է, որում առհասարակ գրում է Աֆղանստան բառը՝ «Աֆղանական բարևներ իմ հայ ժողովրդին, բոլորին, բոլորին: Նրանց, ովքեր անգամ ինձանից ողջույնի չեն սպասում…»: Իսկ իր՝ այդքան պատմած ֆիննական բաղնիքը՝ պարզվում է մի բոչկա էր, որ ինքն իր ձեռքով ծակել, դրել էր ծառի վրա ու մեջից խողովակ էին անցկացրել, լողանում էին»,- պատմում է Զարիկ մայրիկն ու ավելացնում՝ խոսքը պահեց, 2 տարի չծխեց, ես՝ չլացեցի. հետ եկավ:

Դուշմանի՝ Աֆղանստանից ուղարկված նամակը եղբորը.
«Բարև, Տիկո ջան
Ապեր, ստացա նամակդ ու շատ ուրախացա: Ես շատ լավ եմ: Առողջությունս էլ՝ առողջ զինվորի: Ստեղ էս անխիղճները չեն էլ թողում, որ հիվանդանաս: Էնքան ենք սպորտով զբաղվում, որ հիվանդանալուն տեղ չի մնում: Մեզ մոտ վաղուց արդեն արև է: Տաք եղանակներ են: Ծառերը ծաղկել են: Շուտով ցոգոլ կսկսենք ուտել ու փորացավով հիվանդանալ: Պարապմունքի ժամանակ մի խեղճի ծնոտ եմ ջարդել: Հիմա Լենինգրադում է բուժվում: Էլ ինձ զույգ չեն տալիս, որ միասին պարապենք: Մարզիչը ասում է՝ դու մենակ չուչելների հետ ես լեզու գտնում, իսկ ընկերներիդ ջարդում ես: Ես էլ ստիպված պատերն եմ քանդում: Էլ ինչ գրեմ, ապե՛ր: Ես քեզնից Երևանի տեսարժան վայրերի նկարներ եմ սպասում ու ձեր նկարը: Այնպես որ շտապի՛ր ուղարկել: Իսկ շրջապատում ով դուրդ չի գալիս, արխային մռութները ջարդի՛ր: Էլ ի՞նչ լավ խորհուրդ տամ: Դասերից շատ մի փախիր, օրական 6 ժամ փախնես, հերիք է: Բայց սովորելը, ինչքան կարող ես սովորիր: Իսկ ռակետ, այ քո քիթ-մռութը ուտեմ, ես չեմ կարողանում ճարեմ, չնայած պատճառը փողը չի: Կա ուրիշ պատճառ: Կգամ իրիկունը տուն ու կբացատրեմ:
Սպասում եմ պատասխանին»:


Ձախից՝ Վարդանի քանդակները, աջից՝ անձնական իրերը

«Հայ երեխային չասեք՝ քարի մեջ արյուն կա: Թող վրիժառուներ մեծանան»

Բանակից Վարդանը զորացրվում է 1984թ.-ին ու ընդունվում Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ.

«Այսօրվա նման հիշում եմ, ոնց բակից ձեռքը գրիչ տվեցի ու ուղարկեցի համալսարան՝ շարադրության քննություն հանձնելու: Վարդանի քույրը` Արմինեն, նրա թղթերը տարել հանձնել էր, ինքն էլ հենց բակից քննության գնաց: Աֆղանստանում երկու տարի պատերազմից, վիրավորվելուց հետո գնում ու գրում է «Իմ սիրած կինոնկարը» թեմայով շարադրություն: «Ձորի Միրոյի» մասին է գրում ու ավարտում այս տողերով՝ «Կռվել ու զոհվել հայրենիքի համար, մարդու սրբազան պարտքն է: Ախ երանի նրան, ով Մասիս սարը տուն կբերի»,- հիշում է Զարիկ մայրիկը:


Վարդանի շարադրությունը

Վարդանը երկու տարի Աֆղանստանում կռվելուց հետո ընդունվում է Իրավագիտության ֆակուլտետ: Նույն տարի համալսարանի մեկ այլ՝ բանասիրության ֆակուլտետ է ընդունվում Դուշմանի քույրը՝ Արմինեն.

«Որ իմացավ ընդունվել ենք, եկավ միջանցքում ինձ ասեց՝ աղջի ջան, քեզանից պրծո՞ւմ չունեմ: Դե դպրոցում միասին էինք, աշխատանքի տեղում միասին, հիմա էլ համալսարանում: Հետո էլ միանգամից ավելացրեց՝ ««աղջի ջանի» համար կներես, երկու տարի ժայռերում եմ եղել»»,- հիշում է Վարդանի քույրը՝ Արմինե Ստեփանյանն, ով հիմա Երևանի Գարեգին Նժդեհի անվան դպրոցում Հայոց լեզու և գրականություն է դասավանդում.

«Աչքերիս մեջ նայեց, ասեց՝ «մանկավարժ ես դառնալո՞ւ: Երեխային չստորացնես, ու հայ երեխային չասես՝ քարի մեջ արյուն կա, թող վրիժառուներ մեծանան: Երբեք տարբերություն չդնես երեխաների միջև ու ծնողի պայուսակին չնայես»: Վարդանը մեզ համար գծեց այդ արժեքների սահմանը: Վարդանի քույր լինելն է մեծ պատասխանատվություն, եղբայր լինելը, մայր լինելը...»,- ասում է Արմինեն ու ավելացնում.


Վարդանի քույրն ու եղբայրը

«Գիտեք, հայ քույրը՝ մայր է: Ես բացի եղբորից լավ ընկեր, հարազատ մարդ եմ կորցրել: Ես ու Վարդանն ինչ անկարգություն անում էինք՝ միասին էինք անում, իրար թիկունք էինք պահում, միասին էինք քննարկում կարդացած գրքերը...Իսկ Վարդանը շատ-շատ էր կարդում: Ժամերով գրադարանում էինք՝ դա էր մեր աշխարհը: Այսօրվա նման հիշում եմ մեր կրտսեր եղբոր՝ Տիգրանի ծնվելը, տուն բերելը, իմ ու Վարդանի հիացմունքը, մեր քնքշանքը: Ու հիմա, երբ եղբայրս՝ Տիգրանն արդեն փոխգնդապետ է, ինձ, միևնույն է, միշտ թվում է, թե նա դեռ իմ ու Վարդանի պաշտպանության կարիքն ունի»,- հիշում է Արմինեն ու ավելացնում՝ Վարդանը մեզ հետ է՝ միշտ:


Վարդանն՝ Արցախում

«1988-ին ընկերներին ասում է՝ առաջինն եմ Շուշի մտնելու ու բոլորը վրան ծիծաղում են, թե ցնորված է…»

«Վարդանն ինձ միշտ ասում էր՝ մամա, 100 տարի ապրի, որ քո մայրական ապտակի հզորությունն ու ուժը զգամ, բայց ես քեզ Շուշիում եմ թաղելու»,- հիշում է Զարիկ մայրիկն ու ավելացնում՝ Վարդանը Շուշիի մասին էր երազում.

«Ասում էր՝ «Ստեփանակերտ-Շուշի ամբողջ ճանապարհին յասամանի թփեր եմ տնկելու ու Շուշիում ապրեմ»: 1988թ.-ն էր, ուսանողական ընկերների հետ համալսարանից դուրս է գալիս ու գնում նստում են «Առագաստ» սրճարանում՝ Պապլավոկում: Տարբեր բաներից են խոսում, Վարդանն էլ ասում է՝ «ես առաջինը մտնեմ Շուշի»… Ընկերներն ընդհատում են նրան ու սկսում վրան ծիծաղել, թե՝ «Աֆղանստանում խանգարվել ես, կանտուզիա ես ստացել, Շուշի ես երազու՞մ»: Պատասխանել է՝ «տղաներ, առաջինը մտնելու եմ Շուշի, Լաչինով դուրս գամ»: Ու իր խոսքի տերն եղավ»,- հիշում է Զարիկ մայրիկը: Հարցնում եմ՝ Աֆղանստանից հետո չփորձեցի՞ք արգելել Վարդանին Արցախ գնալ՝ պատասխանում է.

«Չեմ արգելել: Փամփուշտներ եմ շարել, ջոկատներ եմ ընդունել այս տանը, հագուստ եմ գործել՝ տվել տղերքին, որովհետև գիտեի՝ այնտեղ էլ մեկն իմ տղային է տաք հագուստ տալիս… Մինչև հիմա էլ, կասեք ցնորված եմ, բայց գիշերները գուլպաներ եմ գործում, ուղարկում զորմաս: Հիմա մեր տան դիմացով զինվորներ են անցնում, Սովետաշենի կողմ են տանում իրենց բաց մեքենաներով: Արդեն ժամերը գիտեմ, կանգնում եմ, կոնֆետով տոպրակներ եմ գցում հետևներից: Բոլորն էլ իմ տղերքն են: Վարդանս երեխա չունեցավ, ու բոլոր երեխեքն էլ իմն են հիմա»,- ասում է հերոսի հերոս մայրն ու կախում աչքերը.


Վարդանի մայրը՝ Զարիկ մայրիկը

«Շատ էի ուզում՝ մի երեխա ունենար, խնդրում, աղաչում էի…Երբ Շուշին ու Լաչինն ազատագրվել էր՝ խոստացել էր հետ գար, բայց չեկավ, մնաց ու տուն եկավ Շահումյանի ընկնելուց հետո՝ 1992թ.-ի հունիսին: Այդ ժամանակ էր, մի անգամ էլ ասեցի, Վարդան ախր գոնե մի աղջիկ բեր, մի երեխա ունեցիր: Ջղայնացավ: Ձեռիցս քաշեց ու բակ իջեցրեց, ցույց տվեց խաղացող երխաներին ու ասեց՝ «մամա, ես թուրքի երեխային եմ անգամ փրկել, հիմա իմ ազգին կոտորում են: Տեսնո՞ւմ ես՝ այ էն երեխաներին՝ իմն են, քո թոռներն են: Ուրիշի երեխա չկա, ու իմ պատերազմում երեխաները չպիտի զոհվեն…չեն զոհվելու: Ես գնացող եմ, ինչո՞ւ ես ուզում ուրիշի աղջկան դժբախտացնել»»,- պատմում է Զարիկ մայրիկն ու ավելացնում՝ այսօր բանակում լավ հրամանատար կլիներ, լավ հայր կլիներ, լավ ամուսին:

«Ոտքդ դնես Ղարաբաղում, ցեխը, հողը փաթաթվում է ոտքերիդ ու գոռում է, աղաչում` ինձ մի լքիր…»

Վարդանը եղել է Արցախի բազմաթիվ ճակատներում: Մայրը հիշում է, որ Շուշիի ազատագրումից հետո որդուն հիշեցրել է վերադառնալու մասին խոստումն ու պատասխան ստացել.

«Սկսած գործը կիսատ չեն թողնի: Մամա, որ ոտքդ դնես Ղարաբաղում, ցեխը, հողը փաթաթվում է ոտքերիդ ու գոռում է, աղաչում` ինձ մի լքիր»:

Վերջին անգամ Դուշմանը տուն եկավ Շահումյանի ընկնելուց հետո.

«Մնաց մի քիչ ու տեսնեմ ՝նորից ուսապարկն է հավաքում: Նայեց ինձ, ասեց` «մամ, էս անգամ քեզ ծերացած եմ տեսնում: Մի մտածիր՝ հեսա, հեսա պատերազմը վերջանա` հետ կգամ»»,- հիշում է Զարիկ մայրիկն ու շարունակում.

«Տիգրանն էլ կողքս կանգնած էր: Նայեց ինձ վրա, ասեց` «մամ, աշխարհում ամենաթանն ինձ համար Տիգրանն ա, գիտես, բայց հասկացիր՝ Ղարաբաղը Տիգրանից էլ թանկ է: Ղարաբաղ կորցնելով Հայաստանն ենք կորցնում` օր ու կես ա մնալու Հայաստանը»: Դուրս եկավ: Միջանցքում բռնեց Տիգրանի թևից ասեց` «կյանքդ խնայո՞ւմ ես ազգիս համար, առաջ ընկիր, գնացինք»... Տիգրանն էլ 17 տարեկան էր, ուրախացավ միանգամից: Գնացի ձեռքին խբեցի` ասեցի, էնպես ես ասում առաջ ընկի, ոնց որ դու ես չոքել, բերել: Տանս դուռն ինչի՞ ես փակում: Պտտվեց, նայեց մեզ` ասեց՝ «լավ ապեր, հաջորդ անգամ»… Գիտեի, որ կորցնելու եմ: Ասեցի՝ Վարդան, գնում ես, բայց իմացի՝ այ էս հագիս կարմիր բլուզկայով քո 7 տղուն եմ հիվանդանոցից բերելու ու բոլորից զինվորներ եմ դաստիարակելու: Ուրախացավ: Գրկեց: Ասեց` «մամ ջան, 7 տղան մի ջոկատ ա է»»:


Վարդանի անձնական իրերն ու անկողինը

«Ամենածանր բանն է՝ երբ 18 տարեկան տղան ձեռքերիդ մեջ զոհվում է ու դու ոչինչ չես կարողանում անել, իսկ մնացած ամեն բան՝ կանցնի»

«Վարդանը մեզ համար սահմանեց ապրելու իրական արժեքները»,- ասում է Արմինեն ու զգում ես ձայնի մեջ այնքան կարոտ կա ու հոգատարություն… Վարդանի ամենաթանկ մարդը՝ փոքր եղբայր Տիգրանն էլ աչքերը կախում է ու ավելացնում՝ այդ արժեքների նշաձողը շատ բարձր է ու այն անպայման պահել է պետք:

«Գիտե՞ք, հիմա, որ ասում են՝ արժեզրկվել է ամեն բան... չէ: Արժեքները նույնն են, ուղղակի արժեք պահողներն են պատասխանատվությունը կորցրել»,- ասում է Արմինեն ու շարունակում.

«Երբ Վարդանը գալիս էր մի քանի օրով տուն ու իր մոտ խոսում էինք՝ այսինչը սենց բան ասաց կամ այսինչն անելը ծանր է, ասում էր՝ «ամենածանր բանն գիտե՞ք ինչն է՝ երբ 18 տարեկան տղան ձեռքերիդ մեջ զոհվում է ու դու ոչինչ չես կարողանում անել, իսկ մնացած ամեն բան՝ կանցնի: Հիմա ասեց՝ հո չսպանեց, կարողացեք ներել»: Ինքը շատ կնամեծար էր՝ սխալ չհասկանաք, շատ հարգանքով էր աղջիկների, կանանց նկատմամբ: Մի օր իր մոտ ասեցի՝ այս աղջիկն այսպես, ասեց՝ «Արմինե, չի կարելի, բախտդ բերել է՝ Զարիկն է մայրդ, հիմա այդ աղջկա բախտն էլ չի բերել»»: 

Գիտեմ, որ շատ աղջիկներ էին հետաքրքրվում Վարդանով, Արմինեից եմ հարցնում՝ չկա՞ր գոնե մեկն, ում ինքը հավաներ, ով կարող էր իր ապագա կինը լիներ.

«Ինքն ապագա կին չէր տեսնում, որովհետև ապագան չէր տեսնում: Քանի անգամ խոսակցության մեջ ասում էր՝ «ինձ նմանները պատերազմներից հետ չեն գալիս»»:


Վարդանի եղբոր որդին՝ Վարդան Ստեփանյան կրտսերը

«Այսօր Վարդանի ազատագրած հողում վարդաններ են ծնվում ու ես սգավոր մայր լինելու իրավունք չունեմ»

Այսօր Վարդանի քույրը՝ Արմինեն, երկու երեխա ունի: Աղջիկը 24 տարեկան է ու ընտանիքի միակ երեխան էր, ում Վարդանը հասցրել էր գրկել: Որդին՝ Վարդանը, զինվոր է:

Եղբայրը՝ Տիգրանը, փոխգնդապետ է: Նույնպես երկու երեխա ունի՝ մի աղջիկ ու 11 տարեկան տղա՝ Վարդան Ստեփանյանը…

«Ես միշտ ասում եմ` ես սգավոր մայր չեմ, իրավունք չունեմ սգավոր լինել, որովհետև այս պահին էլ ազատագրված է էդ հողն ու էդ հողի վրա հիմա էլ Վարդան է ծնվում: Մյուրիշենում, որտեղ էլ զոհվել է որդիս, ընտանիքներ են կազմվում, մարդիկ տուն են սարքում, երեխա մեծացնում…»,- հպարտությամբ ասում է Զարիկ մայրիկն ու ավելացնում.

«Երբեք ժառանգը չի ասում` իմ աղքատ ծնողը կամ իմ հարուստ ծնողը: Էս հայրենիքը մերն է ու վերջ: Հիմա շատ վարդաններ են ծնվում: Իրենք իմն են՝ իմ երեխեքը, Վարդանիս երեխեքը, իմ թոռները: Մի քանի օր առաջ այս փողոցով բարձրանում էի՝ մի երիտասարդ տղա եկավ սենց ուսերիցս գրկեց, նույնիսկ վախեցա մի պահ: Ասեց՝ մայրիկ ջան, գիտե՞ս ամուսնացել եմ, կինս հղի է: Հենց այսօր առավոտյան բժիշկն ասեց, որ որդի եմ ունենալու: Մայրիկ ջան՝ Դուշմանի անունն եմ դնելու, որդուս անունը Վարդան պիտի լինի»,- ասում է Զարիկ մայրիկն ու հայացքով, կարծես, շոյում բոլոր վարդանների նկարները, որ կան սենյակում...

***
Հետո, Զարիկ մայրիկի մուրաբայով թեյ ենք խմում, զրուցում հնարավոր ամեն ինչից: Հիշում եմ ՝ներս մտնելուս առաջին բառերը՝  «արի, եղբորդ տուն ես եկել»: Զգացողությունս ճիշտ այդպիսին է:

Վարդանն այս տանն այնքան ողջ է, որ թվում է` հիմա թեյի բաժակով կմտնի ներս ու կնստի ձեր կողքին: Իրեն հատուկ հումորային ոճով կխոսի կյանքի ամենաբարդ իրավիճակների մասին ու ոչինչ չի ասի իր անցած երկու պատերազմներից: Իրոք, ի՞նչ մի պատմելու բան է այդ պատերազմը, երբ Դուշմանն ուղղակի կարող է նստել ազատագրված Լաչինի պարսպին ու զգալ, որ այդտեղ «սենց աշխարհը ոնց որ քոնը լինի…»
 
Նախորդող հրապարակումներ՝  Տղերքը. Պետոն. Զինվորի առջևից գնացողն ու հզոր ժպիտով հրամանատարը

Տղերքը. Կարոտը. Իր ձեռքով զինվորին թեյ լցնող ու օրինակ ծառայող հրամանատարը

Տղերքը. Դևը. Մահվան միջոցով կյանք ապրածն ու ժողովրդի խիղճը

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:56 «Ժողովուրդ». «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Այսօր, 09:54 «Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին Այսօր, 09:52 «Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ Այսօր, 09:50 «Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառում» գնդապետներին Այսօր, 09:49 «Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին 17/05/2024 23:14 Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ է 17/05/2024 23:00 «Ես հրապարակավ զգուշացրել էի»․ Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Ուկրաինայի կողմից Բելգորոդի գնդակոծման, Խարկովի ուղղությունը սանիտարական գոտու է վերածվելու 17/05/2024 22:46 ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառումը կանոնակարգող համաձայնագիրը․ Այն չպետք է օգտագործվի ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու համար 17/05/2024 22:33 Փամբակ գետում տղամարդու դի է հայտնաբերվել 17/05/2024 22:21 Ժառանգական մաշկախտ. Ի՞նչ անել 17/05/2024 22:09 Ալմաթիում Բայրամովի հետ հանդիպման մանրամասները Միրզոյանը ներկայացրել է Գերմանիայի արտգործնախարարին 17/05/2024 21:58 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 17/05/2024 21:47 «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան («Հրապարակ») 17/05/2024 21:27 «Ով համբերեսցէ՝ իսպառ նա կեցցէ»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ ուրիշ տարբերակ չունենք՝ բացի հաղթանակը 17/05/2024 21:09 Մհե՛ր Գրիգորյան, ինչպե՞ս եք կարողանում գլուխը հանգիստ բարձին դնել․ Դարձել եք հակապետական այս ամբողջ գործընթացն իրականացնողը, հրաժարվե՛ք, Ձեր գլխին է ջարդվելու ամբողջը 17/05/2024 20:52 «Վահե Ղազարյան, ուշադիր լսեք․ մի՛ արեք․ Ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարին 17/05/2024 20:35 «Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր Իսայան 17/05/2024 20:21 Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Սամվել Վարդանյանը հետապնդվում են՝ իշխանություններին կոշտ քննադատելու համար․ Մելիքյան 17/05/2024 20:05 «Դուք մենակ չեք»․ Փաստաբանը՝ բերման ենթարկված քաղաքացիներին (Տեսանյութ) 17/05/2024 19:44 Ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ՝ արդարացված է․ Լևոն Զուրաբյան 17/05/2024 19:32 Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 17/05/2024 19:15 Սա սահմանազատում ու սահմանագծում չէ, մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ) 17/05/2024 19:01 Չկա հաշտություն՝ առանց արդարության և արդարադատության․ Բագրատ Սրբազան 17/05/2024 18:52 Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ է հանդիպել, «մշակութային համագործակցության» մասին են խոսել 17/05/2024 18:41 Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն է անցկացվել 17/05/2024 18:28 «Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս չկամեցած վիճակին»․ Բագրատ Սրբազանի խոսքին հոտնկայս ծափահարություններ հաջորդեցին 17/05/2024 18:13 Եղիշե Մոսեսյանը՝ ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող 17/05/2024 17:58 Սյունիքի ճանապարհներով բեռնատարները դժվարությամբ են ընթանում․հերթական վթարն է տեղի ունեցել 17/05/2024 17:48 Պապիկյանը հետևել է զորավարժությունների ընթացքին 17/05/2024 17:35 Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ Սրբազան 17/05/2024 17:21 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից (Տեսանյութ) 17/05/2024 17:08 Ավտոերթ Արթիկում ևՄարալիկում՝ հաջակցություն Հանուն հայրենիքի շարժման (Տեսանյութ) 17/05/2024 16:59 ԵԽ նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ խոսնակ 17/05/2024 16:46 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Սարգիս Խանդանյան 17/05/2024 16:37 Անահիտ Մանասյանը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները 17/05/2024 16:25 Հանրային տրանսպորտում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի մասնակցությամբ միջադեպի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 17/05/2024 16:20 Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը 17/05/2024 16:19 «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր 17/05/2024 16:14 Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան 17/05/2024 16:08 Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:54 Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:42 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ. Աբրահամյան 17/05/2024 15:31 Վերահաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա. Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են 17/05/2024 15:23 ՀՀ կառավարությունն Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, նպատակն Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 17/05/2024 15:12 Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են կամավորության սկզբունքով. ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ հեղինակությունը դիտավորյալ վնասելու գործելաոճից 17/05/2024 14:59 Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին 17/05/2024 14:51 Հայտնի են դպրոցականների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հաղթողները 17/05/2024 14:39 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան 17/05/2024 14:33 Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան 17/05/2024 14:31 Հավատում եմ, որ բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորվեն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից. Դավիթ Ափոյան 17/05/2024 14:26 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ 17/05/2024 14:23 Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Շուշի 17/05/2024 14:17 ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին 17/05/2024 14:09 Պատրաստվեք, լավ պատրաստվեք ձեր հաղթանակին, որը կոչվում է՝ թող բարձրանա ճշմարտության կողմը. Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին 17/05/2024 14:07 Ցավում եմ տեղի ունեցածի համար, իսկ «Հայաստան» խմբակցությունը լքելու մտադրություն չունեմ. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին (Armlur.am) 17/05/2024 14:05 Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ 17/05/2024 13:55 Պետք է դիտարկել, թե ինչքանով է ընդլայնվում այս շարժումը. Պետրոսյան (Տեսանյութ) 17/05/2024 13:41 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 17/05/2024 13:31 Գործարար համաժողով՝ հայաստանյան և եգիպտական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ 17/05/2024 13:21 Միջպետական ավտոճանապարհի Կիրանցի հատվածում երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ 17/05/2024 13:18 Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն 17/05/2024 13:11 Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում․ մայիսի 20-ին և 21-ին 17/05/2024 13:03 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին 17/05/2024 12:58 Վարչապետի թեկնածուի ընտրության հարցն իմ տիրությում չէ. Բագրատ Սրբազանը համաձայնեց՝ վարչապետի հրաժարականի պահանջի հարցում շտապեցին (Տեսանյութ) 17/05/2024 12:48 Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը․ Լուսանկար (Տեսանյութ) 17/05/2024 12:29 30-ամյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ (Տեսանյութ) 17/05/2024 12:18 Ալիևն ու Լուկաշենկոն այցելել են օկուպացված Արցախի Վարանդայի շրջան 17/05/2024 12:13 Փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիր. Բագրատ Սրբազան 17/05/2024 12:09 Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը 17/05/2024 12:04 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք, այդպիսի հարյուր նկար կարող եմ ցույց տալ, նաև՝ տեսանյութեր. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին 17/05/2024 11:55 Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի դպրոցում 17/05/2024 11:53 ՀԱԿ-ի հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 17/05/2024 11:42 Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը 17/05/2024 11:38 ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանին և նրա գլխավորած շարժմանը 17/05/2024 11:35 «Սուտ եք խոսում». Պապոյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողը հարցրեց՝ ինչու է կինը հանրահավաքի մասնակիցներին անվանել «անասուն» 17/05/2024 11:20 «․․․ Արարատ, մեր հին սիրուն Արարատ»․ Լադանիվան նոր տեսահոլովակ է ներկայացրել 17/05/2024 11:06 Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան 17/05/2024 10:59 Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն 17/05/2024 10:54 Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը 17/05/2024 10:48 Վթար՝ Մյասնիկյան պողոտայում 17/05/2024 10:46 Կիրանց գյուղ տանող ճանապարհը ոստիկանական ուժերն են փակել, միջպետական ճանապարհը՝ բնակիչները 17/05/2024 10:40 Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված 17/05/2024 10:37 Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (Տեսանյութ) 17/05/2024 10:34 Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ 17/05/2024 10:28 Գյուրջյան փողոցում ավտոբուսն ու ավտոմեքենաներն արգելափակվել էին անձրևաջրի մեջ 17/05/2024 10:18 Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ վճռականություն դրսևորենք և արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում ու որոշումներում. Դավիթ Անանյան 17/05/2024 10:14 Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում 17/05/2024 10:05 «Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել․գործն արդեն ԲԴԽ-ում է 17/05/2024 10:03 «Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին 17/05/2024 10:02 «Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել 17/05/2024 09:54 «Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ» 17/05/2024 09:53 «Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով 17/05/2024 09:46 «Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել 17/05/2024 09:45 «Ժողովուրդ». Ճիշտ կլինի ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 17/05/2024 09:43 «Հրապարակ». Փաշինյանի պատգամավոր աներձագը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին 17/05/2024 09:36 «Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է 16/05/2024 22:53 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 16/05/2024 22:41 Փաշինյանը ՔՊ-ականներին մանրամասներ է հայտնել «սահմանզատման» ու «սահմանագծման» մասին 16/05/2024 22:29 Ի՞նչ անել, եթե թունավորվել եք դեղերից 16/05/2024 22:15 Զելենսկին հայտարարել է՝ Խարկովի ուղղությամբ «իրավիճակը չափազանց բարդ է»