Տղերքը. Դևը. Մահվան միջոցով կյանք ապրածն ու ժողովրդի խիղճը

05/03/2014 21:18

Տղերքը. Դևը. Մահվան միջոցով կյանք ապրածն ու ժողովրդի խիղճը


Aysor.am-ը շարունակում է իր՝ «Տղերքը» հեղինակային շարքը: Շարքի այսօրվա հերոսը Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի», ապա՝ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի զինվոր Դավիթ Սարապյանն է՝ Դևը:

«Տղերքը. Դևը»

Դավիթ Սարապյանը ծնվել է 1966 թ.-ի փետրվարի 4-ին՝ Երևանում: Ճարտարապետ Էդուարդ Սարապյանի և գիտնական Էմմա Սարապյանի ընտանիքում:

Մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին: 1991թ.-ի հոկտեմբերին մասնակցել է Հադրութի շրջանի իր պապական՝ Տող գյուղի ազատագրմանը:
Զոհվել է 1991թ.-ի դեկտեմբերի 10-ին՝ Շահումյանի շրջանի Թոդան գյուղի մարտերում:

«Դպրոց ընդունվելու ժամանակ տնօրենը 6 տարեկան Դավիթին խնդրում է հեքիաթ պատմել: Նա մտածում է ու հարցնում՝ իսկ կլինի՞ Բեռլինի գրավման մասին պատմեմ»

Բարություն, խիղճ ու արդարություն: Սրանք առաջին բառերն են, որոնք Դավիթ Սարապյանի մասին ասում են նրան ճանաչող բոլոր այն մարդիկ, ում հետ հասցնում եմ զրուցել: Հետո, հիմնականում, դժվարանում են խոսել. «Դավիթն իր գործն արեց ոչ թե գովաբանվելու համար, այլ որովհետև դա էր իր ճանապարհը: Ճանապարհ, որը գիտակցաբար ընտրել էր ինքն ու իր ընտանիքը»,- բացատրում են:



Դավիթ Սարապյանի հայրը հայտնի ճարտարապետ Էդուարդ Սարապյանն է, մայրը՝ գիտնական-կիբեռնետիկ Էմմա Սարապյանը կամ, ինչպես Դավիթի ընկերներն են նրան հիշում՝ անսահման ուժեղ Էմմա Պավլովնան:

«Դավիթն իր ընտանիքում միակ երեխան էր ու շատ սպասված էր»,- պատմում է Դավիթի դպրոցի (հիմա՝ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց- հեղ.) ռուսաց լեզվի ուսուցչուհի Ռիմա Դանիելյանն ու ավելացնում՝ այդ տղայի մեջ փոքր տարիքից, իրոք, մի հզոր բան կար.

«Գիտեք՝ հիմա կմտածեք Դավիթը զոհվել է, հերոացել է, դրա համար են իրեն բոլորը գովաբանում, բայց,  իսկապես, նա ուրիշ երեխա էր: Անսահման համեստ էր, անսահման խղճով: Դե տղաներ են, դասարանում, իրար մեջ, բնական է, որ կարող էին կոնֆլիկտներ ծագել... Դավիթը միշտ երկու վիճող կողմի մեջտեղում էր: Միշտ փորձում էր հանդարտեցնել իրավիճակը, պաշտպանել արդարին: Չգիտեմ, անգամ նրա մանկական նկարներն էին ուրիշ»,- ասում է Դավիթի ուսուցչուհին ու հիշում, որ Դավիթը շատ էր նկարում՝ հիմնականում ռազմական թեմաներով:


Դավիթ Սարապյանի ուսուցչուհիները (ձախից` Ռիմա Դանիելյան, աջից` Կարինե Ղազարյան)

Ասում են, երբ 1972թ.-ին՝ 6 տարեկանում, նա եկել է դպրոց ընդունվելու, տնօրենը տղայի ունակությունները ստուգելու համար առաջարկել է որևէ հեքիաթ պատմել: Դավիթը մտածել է մի քանի րոպե ու հարցրել՝ իսկ կլինի՞ Բեռլինի ազատագրման մասին պատմեմ:

«Նկարելուց բացի՝ Դավիթը նաև գրում էր: Արդեն մեծ տարիքում նա պատվածք էր գրել, որը պատրաստվում էին էկրանավորել, բայց գնաց Արցախ ու գործն այդպես էլ կիսատ մնաց»,- հիշում է Ռիմա Դանիելյանն ու ավելացնում՝ չնայած այս ամենին՝ շատ համեստ էր.


Դավիթի մանկական նկարները

«Այ հիմա կարծես աչքիս առաջ լինի՝ երբ խոսում էի նրա հետ, անգամ մի տեսակ կախում էր հայացքը: Գիտե՞ք՝ դպրոցական տարիներին տեսքով նա շատ էր տարբերվում ռազմաճակատում արված նկարներից՝ թմբլիկ էր, խիտ գանգուր մազերով: Դավիթի մահվանից հետո, երբ տեսա նրա լուսանկարն Արցախում, սկզբում անգամ չճանաչեցի»,- պատմում է ուսուցչուհին:

Դավիթի զոհվելուց հետո Ռիմա Դանիելյանը հաճախ էր այցելում Էմմա Պավլովնային.


Դավիթի մայրը՝ Էմմա Սարապյանը


«Մեր դպրոցում ավանդույթ կա: Երբ երեխաները հասնում են 5-րդ դասարան, ընտրում ենք դասարաններից մեկն ու այն անվանակոչում Դավիթ Սարապյանի անունով, հետո, երբ Դավիթ Սարապյանի անվան դասարանն ավարտում է դպրոցը՝ այդ տիտղոսը փոխանցվում է մեկ այլ դասարանի: Ահա այդ դասարաններից մեկի աշակերտների հետ հաճախ էի գնում Դավիթենց տուն: Էմմա Պավլովնան միշտ այնքան ուժեղ էր, միշտ ցույց էր տալիս մեզ Դավիթի սենյակն ու շատ խնամքով էր վերաբերվում նրա բոլոր իրերին: Երազանք ուներ՝ ուզում էր, որ մի օր այդ սենյակը Դևի տուն-թանգարանը դառնա, բայց, ցավոք այդպես չեղավ: Մահվանից առաջ Էմմա Պավլովնան այդ տունը կտակեց Դավիթի ծառայակիցներին, նրանք էլ որոշ ժամանակ անց որոշեցին այն վաճառել»,- հիշում է Ռիմա Դանիելյանն ու ափսոսանքով կախում հայացքը.



Դևի մանկական նկարները (վերջինում նա պատկերել է մարտի ժամանակ զորքերի դասավորման սխեմա)

«Գիտեք, ես մի անգամ եմ միայն տեսել, որ տիկին Էմման լաց լինի: Այսօրվա նման եմ հիշում՝ այդ օրը պատահական անցնում էի իրենց տան մոտով՝ մտա իրեն տեսնելու: Խոսեցինք: Հիշեցինք: Ու միակ անգամն էր, որ ցույց տվեց իր թուլությունը: Բարդ տարիներ էին: Դավիթը զոհվեց, քիչ հետո նաև մահացավ Դավիթի հայրն ու Էմմա Պավլովնան մենակ մնաց: Դավիթի մարտական ընկերները, ճիշտ է, այցելում էին, փորձում էին օգնել, մենք էինք գնում, բայց Էմմա Պավլովնան միայնակ էր՝ ինքն էր ու Դևի սենյակը՝ քարտեզներով ու գրքերով»:

Դավիթի մյուս ուսուցչուհին՝ Կարինե Ղազարյանը, հիմա Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի փոխտնօրենն է: Դավիթին երաժշտություն է դասավանդել: Հիշում է՝ դրանում էլ էր տաղանդավոր.

«Շատ լավ աշակերտ էր ու ամենակարևորն այն է, որ շատ լավ մարդ էր: Հիմա, դպրոցում ամեն տարի պարտադիր միջոցառումներ ենք անցկացնում: Մեր նախնական զինվորական պատրաստության դասարանը կրում է նրա անունը: Հենց հիմա էլ՝ դուրս գաք միջանցք, ինչ տարիքի երեխայի էլ հարցնեք՝ կասեն, ով էր Դավիթը: Նոր սերունդը գիտի, թե ում դպրոցում է սովորում ու հպարտ է դրանով»,- ասում է Կարինե Ղազարյանը:


Դևի գրամեքենան և պատմվածքը

Դպրոցից հետո Դավիթն ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետ: 1984 թ.-ին՝ զորակոչվում Խորհրդային բանակ: Մեկ տարի անց դատապարտվում է 4 տարվա ազատազրկման, քանի որ բանակում միայնակ մնալով 10 այլադավանների հետ՝ պաշտպանում է իր պատիվը: Դատարանում այդպես էլ չի հաջողվում ապացուցել, որ կոնֆլիկտն ազգային հողի վրա էր: Դևն, ինչպես ինքն է հետո գրում, խաչ է քաշում իր կյանքի վրա ամենահետաքրքիր տեղում:

Բանտից հետո գալիս է Երևան, սկսում է պատվածքներ գրել, գրեթե ավարտում է «300 վայրկյան» կոչվող պատմվածքը, բայց սկսվում է Արցախյան շարժումն ու նա մեկնում է ռազմաճակատ:

«Վստահ էիր՝ Դևը երբեք թիկունք չի դարձնի, մենակ չի թողնի քեզ»

Սկզբում Դավիթ Սարապյանն անդամագրվում է Սարապյանների ընտանիքի ընկեր՝ հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակին», հետո՝ 1991թ.-ին տեղափոխվում է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ.

«Դևին առաջին անգամ տեսել եմ Շահումյանին, երբ եկավ շտաբ, որ մեր գունդ տեղափոխվի»,- պատմում է Դավիթի մարտական ընկեր Տիգրան Հարությունյանն, ով հիմա «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի շտաբի պետն է:

«1991թ.-ին, երբ մեզ մոտ եկավ, արդեն լավ կռվող ազատամարտիկի համբավ ուներ: Բոլորը լսել էին` Դև, Դև, գիտեին թե նա ով է: Հիշում եմ՝ շտաբ մտավ՝ բարձրահասակ էր, ճաղատ, գլխին սև ժապավեն կապած՝ հետո այդպես էլ երբեք չէր հանում իր այդ ժապավենը»,- պատմում է նրա մարտական ընկերն ու ավելացնում՝ Դևը հավատարմության ու վստահության սիմվոլ էր գնդում.



«Ինքը հետախուզական ջոկատից էր: Ինչքան բարդ գործողություն կար՝ կաներ: Իր հետ երկուսով հանգիստ կարող էիր գործողույթան գնալ՝ վստահ լինելով, որ Դևը երբեք թիկունք չի դարձնի, մենակ չի թողնի քեզ: Ազգալդյանի մոտից մեզ մոտ եկավ, որովհետև մեր գունդը հիմնականում երիտասարդներից էր կազմված ու հենց առաջին օրերից էլ տղերքի հետ շատ լավ ընկերներ դարձան: Սարգստյան Տիգրանը, Արմենը, Արթուրը…1991թ.-ի դեկտեմեբրի 9-ին, երբ վիրավորվելուց մի քանի օր հետո հիվանդանոցում մահացավ նրա ամենամտերիմ ընկերներից Տիգրանը, ինքը շատ ծանր էր տանում, շատ…Այնպես ստացվեց, որ հաջորդ օրն էլ Թոդանում գործողության ժամանակ ինքը զոհվեց: Հիմա էլի միասին են` կողք կողքի. Եռաբլուրում...»,- հիշում է ազատամարտիկն ու ավելացնում՝ չնայած եղած բոլոր դժվարություններին՝ միշտ փորձում էր կատակներ անել.


Աջից` Դևի անձնական իրերը

«Թող չթվա, թե հարբեցողությամբ էինք զբաղվում, բայց դե տղերք էինք, նստում էինք մի բան ուտելու, հետն էլ մի երկու բաժակ խմում էինք ու Դևն այնպես էր անում, որ ամբողջ սեցանի ուշադրությունն իր վրա էր կենտրոնանում: Նենց հետաքրքրիր պատմություններ էր պատմում: Չնայած իր երիտասարդ տարիքին Դևը երկար ճանապարհ էր անցել՝ բանակ, բանտ…Չգիտեմ հզոր տղա էր ինքը»,- ասում է Տիգրան Հարությունյանն ու որպես օրինակ բերում հայտնի պատմությունը, թե ինչպես է Դավիթը գրեթե միայնակ կարողանում ազատագրել իր պապական Տող գյուղը:

Ազատամարտիկից հետաքրքրվում եմ` ինչու՞, մարտական ընկերները որոշեցին վաճառել Դևի բնակարանը, չէ որ Էմմա Պավլովնան միշտը երազում էր, որ այն տուն-թանգարան դառնա.

«Չգիտեմ... Ինձ համար բարդ է խոսել այդ մասին: Ես դա չեմ ընդունում: Այո, չպիտի վաճառվեր ու պիտի տուն-թանգարան լիներ դրա տեղում»,- ասում է Տիգրան Հարությունյանն ու լռում:




«Մի անգամ Դավիթենց տնից ջուր էր լցվել մեր տուն` իջավ, ներողություն խնդրեց, ուզեց օգնի». հիշում են հարևանները

Դավիթին ու նրա ընտանիքին ավելի լավ ծանոթանալու համար գնում եմ նաև նրանց շենք: Հարևանների մեծ մասը` տեղափոխվել են: Հնաբնակներն էլ դժվարությամբ են խոսում ազատամարտիկի մասին. 

«Դևի մասին այնքնան է գրվել: Մենք էլ ի՞նչ ասենք»,- ասում են ու ավելացնում` Դավիթը գերազանց տղա էր: 

Միայն Սարապյանների ներքևի բնակարանում ապրող ընտանիքն է մի դեպք հիշում.

«Երբ մենք եկանք այս շենք, գնեցինք Դավիթենց ներքևի բնակարանը` նա խորհրդային բանակում էր: Հետո եղավ նրա բանտարկության հետ կապված ցավալի դեպքը: Անցավ 4 տարի ու նա Երևան եկավ շատ կարճ ժամանակով, որովհետև Արցախ էր մեկնելու: Այ հենց այդ ընթացքում էլ մի քանի անգամ ուղղակի տեսել ենք շքամուտքում` բարձրահասակ միշտ հարգալից երիտասարդ էր»,- պատմում է հարևանն ու ավելացնում.

«Մի օր եղավ միայն, որ խոսենք հետը: Իրենք տանը ջուրը պատահաբար բաց էին թողել, լցվել էր մեր տուն: Դավիթն անմիջապես իջավ, ներողություն խնդրեց ու ուզեց օգնի: Մի քանի օր հետո իմացանք Արցախ ա մեկնել ու մեկ էլ զոհվելու լուրը լսեցինք...»
 

«Արևելյան մարտարվեստներում կա «բուշիդո» հասկացություն: Նշանակում է կյանքի ճանապարհ՝ մահվան միջոցով: Դևը հենց այս ճանապարհն ընտրեց…»

1989 թ.-ից՝ Դավիթը զբաղվում էր կարատեով: Նրա մարզիչը՝ Գրիգոր Միխայելյանն, ով հիմա Հայաստանի Կարատեի Ազգային ֆեդերացիայի նախագահն է, հիշում է` Դևը մարզումների էր գալիս անգամ պատերազմի ընթացքում.


Ձախից առաջինը՝ Դավիթն է

«Երբ Արցախից մի քանի օրով Երևան էր գալիս, միշտ մարզվում էր: Արդարամիտ, ազնիվ տղա էր: Ընդհանրապես իրենց այդ ժամանակվա խումբն էր շատ լավը: Այդ խմբից էլի տղաներ եղան, որ զոհվեցին… Գիտեք, Արևելյան մարտարվեստներում կա «բուշիդո» հասկացություն, որը նշանակում է կյանքի ճանապարհ՝ մահվան միջոցով: Այ Դևն ընտրեց հենց այդ ճանապարհը: Ու իմ մյուս տղաներն էլ… Իրենցից ամեն մեկը յուրահատուկ էր: Մեկը մյուսին նման չէր, բայց միևնույն ժամանակ մարդկային որակներով մեկը մյուսին չէր զիջում»,- հիշում է Դևի մարզիչն ու ավելացնում՝ եթե կարող էր ինքնուրույն անել այս կամ այն բանը՝ Դավիթը երբեք չէր ասի՝ օգնեք ինձ.

«Բայց ինքը, եթե զգում էր, որ ինչ-որ մեկն օգնության կարիք ունի՝ չէր սպասի, որ իրեն խնդրեին, առանց որևէ բանի կգնար ու կօգներ»:

«Դևի տան ցուցանակի ու «ժողովրդի խղճի» մասին»

Ու որպես վերջաբան՝ երկու պատմություն, որոնք այդպես էլ կտրվեցին ընդհանուր կոնտեքստից, բայց որոնց մասին չպատմել չի լինի: 

Դավիթի դպրոցից հեռանալիս՝ պատահաբար հանդիպում եմ նրա անունը կրող դասարանի երեխաներից մեկին՝ մտածում եմ, հարցնեմ տեսնեմ իրոք գիտի՞ Դևի մասին.

Փոքրիկ, 5-րդ դասարանցի աղջիկը սկսում է պատմել նրա ռազմական հմտություոնների մասին, զրույցին միանում է նրա դասընկերն ու հպարտորեն ասում՝ ուզում եմ Դևի պես քաջ լինել ու շարունակել նրա գործը.

«Հա քաջ ու խղճով»,- խոսքը շարունակում է աղջիկը,- «Գիտեք մեզ միշտ ասում են, որ Դևը մեր դպրոցի խիղճն էր, բայց ինձ թվում ա՝ ինքը գնաց, կռվեց ու ինքը մեր ամբողջ ժողովրդի խիղճն ա հիմա...»


Ձախից՝ Դավիթի դասարանը (նա կենտրոնում է, մուգ հագուստով), աջից՝ նրա անունը կրող դասարանը

***

Մեր խմբագրությունը Դավիթ Սարապյանի տան դիմացի փողոցում է: Դավիթենց շենքի վրա ցուցանակ կա` «Այստեղ է ապրել ականավոր ճարտարապետ Էդվարդ Սարապյանն ու նրա ազատամարտիկ որդին՝ Դևը» գրությամբ:

Հաճախ, երբ անցնում ենք շենքի մոտով՝ դիմացի ծաղիկի կրպակից ծաղիկ ենք վերցնում ու դնում ցուցանակի մոտ:

Դավիթի ծնողները, ցավոք, մահացել են: Հարազատ քույր կամ եղբայր նա չունի: Շենքի հարևանների մեծ մասը` տեղափոխվել են, իսկ իրենց բնակարանում էլ հիմա այլ մարդիկ են ապրում: 

Բայց ամեն անգամ, մեզանից առաջ այդ ցուցանակի վրա, արդեն թարմ ծաղիկներ են լինում:

 

«При появлении в тамбуре вагона очередного пассажира в глазах девушки вспыхивала надежда и тут же гасла. По щекам заструились слезы, но она не вытерала их, боясь пропустить за этим занятием того, кого ждала...
А люди в черных одеждах появлялись и исчезали бесконечной чередой...» 
(Դավիթի «300 վայրկյան» պատմվածքի վերջին տողերը)

Լուսանկարները՝ Aysor.am-ի, և Դավիթ Սարապյանին նվիրված Facebook-ի էջից: 

Նախորդող հրապարակումներ՝ Տղերքը. Պետոն. Զինվորի առջևից գնացողն ու հզոր ժպիտով հրամանատարը

Տղերքը. Կարոտը. Իր ձեռքով զինվորին թեյ լցնող ու օրինակ ծառայող հրամանատարը
 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

05/05/2024 22:09 Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրեն 05/05/2024 20:23 Սոցցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024 19:18 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024 18:29 Մարդու հետ մի կապեք ոչ մի բան. այս չակնկալիքների պայքարը հայրենիք ու պատիվ ստանալու մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 17:44 Եռագույններով քոչարի՝ դեպի Երևան ճանապարհին (տեսանյութ) 05/05/2024 17:38 Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 05/05/2024 17:09 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024 16:40 Փլուզվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը 05/05/2024 16:04 Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա մեր վերջին գոյաբանական ճիգն է. Արման Նուռ (տեսանյութ) 05/05/2024 15:02 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան 05/05/2024 14:50 Ստի կայսրությունը փլուզվելու է. ես գիտեմ` մենք կհասնենք հաղթական ավարտին. Խաչիկ Մանուկյան 05/05/2024 14:01 Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 13:44 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) 05/05/2024 13:11 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024 12:52 Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան (տեսանյութ) 05/05/2024 12:37 «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) 05/05/2024 11:48 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024 11:16 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան 05/05/2024 11:05 Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ Սրբազանն` իշխանությանը (տեսանյութ) 05/05/2024 10:12 Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածում. թյուրքագետ 05/05/2024 10:05 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի 05/05/2024 09:54 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/05/2024 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են 04/05/2024 22:19 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան 04/05/2024 21:37 Եկեղեցու զանգերը հնչեցին 04/05/2024 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները 04/05/2024 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն 04/05/2024 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական 04/05/2024 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) 04/05/2024 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» 04/05/2024 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության 04/05/2024 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 04/05/2024 19:27 Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և պահանջում ենք հրաժարական․ Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն 04/05/2024 19:04 Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/05/2024 18:53 Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 04/05/2024 18:38 Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» 04/05/2024 18:23 Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ 04/05/2024 18:06 Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան 04/05/2024 17:53 Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 04/05/2024 17:38 «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը 04/05/2024 17:24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է 04/05/2024 16:57 Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան 04/05/2024 16:48 Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ 04/05/2024 16:35 Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի 04/05/2024 16:20 Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան (Տեսանյութ) 04/05/2024 16:09 Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան 04/05/2024 15:57 Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի, ժողովրդի պահանջը պետք է արտահայտվի Երևանում․ Սուրեն Պետրոսյան 04/05/2024 15:52 Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ) 04/05/2024 15:41 Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ 04/05/2024 15:19 Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան 04/05/2024 15:05 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց 04/05/2024 14:54 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:42 Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:33 Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը 04/05/2024 14:22 Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա 04/05/2024 14:00 Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում 04/05/2024 13:42 Հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ. ինչ է կատարվել Երևանում՝ տեղատարափ անձրևի հետևանքով (Տեսանյութ) 04/05/2024 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 04/05/2024 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ 04/05/2024 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան 04/05/2024 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը 04/05/2024 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ 04/05/2024 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ 04/05/2024 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 04/05/2024 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) 04/05/2024 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել 04/05/2024 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան 04/05/2024 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի 04/05/2024 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը 04/05/2024 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների 04/05/2024 10:34 Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ» 04/05/2024 10:32 Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ 04/05/2024 10:29 Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 04/05/2024 10:27 Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան 04/05/2024 10:10 Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները 04/05/2024 10:03 ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը 04/05/2024 09:59 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ 04/05/2024 09:56 «Փաստ». Ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները և ովքե՞ր են խառնված այդ պատմությանը 04/05/2024 09:51 «Հրապարակ»․ Ոստիկանների նոր հանդերձանք են գնում․ 43 մլն դրամ է ուղղվել 04/05/2024 09:48 «Փաստ». Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես 04/05/2024 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի 03/05/2024 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում 03/05/2024 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» 03/05/2024 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները 03/05/2024 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին 03/05/2024 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» 03/05/2024 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան 03/05/2024 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին 03/05/2024 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) 03/05/2024 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու 03/05/2024 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին 03/05/2024 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը