.jpg)
ՀՀԿ պատգամավոր. Պետք չէ եվրոպամետ կամ ռուսամետ լինել, հայամետ եղեք
Ղրիմի դեպքը ոչ մի կերպ չի ազդի Լետռնային Ղարաբաղի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը՝ ընդգծելով. «Քաղաքականության մեջ նախադեպային իրավունքը չի գործում, դա դատարան չէ»:
«Թվում է, թե բոլոր կետերով դեպքերը ենթակա են նույնացման և պետք է նմանատիպ լուծում ստանա խնդիրը, բայց Ղարաբաղի դեպքում դա ոչ մի կողմին ձեռնտու չէ: Քաղաքականության մեջ ամեն բան որոշում են ուժեղները և որոշում են ըստ իրենց շահի»,- ասաց ՀՀԿ պատգամաորը՝ ավելացնելով.
«Առհասարակ, ուժն է ծնում իրավունք, պետք չէ ո՛չ եվրոպամետ լինել, ո՛չ ռուսամետ, հայամետ է պետք լինել: Մենք միշտ հույս ենք դրել այս կամ այն ուժի վրա ու հաճախ երազախաբ ենք եղել»,- ասաց Վարդան Այվազյանը:
Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտությանը, ՀՀԿ պատգամավորը կարծիք հայտնեց, որ այն կարող է բացասական ազդեցություն թողնել Հայաստանի տնտեսության վրա.
«Թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից եկող տրանսֆերտների կրճատում կլինի»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Ղրիմն ու Սևաստոպոլը դաշնությունների կարգավիճակով մտան ՌԴ կազմի մեջ