Էդգար Գյանջումյանի «կյանքի կանոնները». Երջանկությունը օգտակար լինելու մեջ է

04/04/2014 20:26

Էդգար Գյանջումյանի «կյանքի կանոնները». Երջանկությունը օգտակար լինելու մեջ է


Aysor.am-ը ներկայացնում է երաժիշտ Էդգար Գյանջումյանի «Կյանքի կանոնները»:

Արվեստի գործիչը իր գործունեության մեջ պետք է իրականացնի ճիշտ մշակութային քաղաքականություն, այն է` իր արվեստով ծառայել մարդկանց, նրանց մեջ սերմանել լույս, սեր, խաղաղություն, առողջ մտքեր:

Բախը իր նոթատետրում գրել էր՝ «Ի փառք Արարչի և ի բարօրություն մարդկության», նա, իհարկե, իր արվեստը նկատի ուներ, այն, որ առաջին հերթին պարտավոր է անել ցանկացած մարդ, այս դեպքում մշակույթի գործիչը՝ արվեստը չդարձնելով զուտ բիզնես, անտեսելով, թե դա ինչ է տալիս մարդկությանը և իր ժողովրդին, չմտածելով, թե ինչքանով է ժողովուրդը իր արածից ավելի լավը դառնում, ինչքանով է նա դարձնում աշխարհը ավելի լավը:

Ինչի՞ համար եմ այս կամ այն բանը անում: Այս հարցը բոլորին է այցելում, բայց մարդ կա, որ աչք է փակում դրա վրա: Ես հենց դպրոցական տարիքից հիշում եմ, որ տալիս էի ինձ այդ հարցը՝ արդյոք ո՞րն է կյանքի իմաստը, և հասկանում էի դրա պատասխանը՝ ապրել այնպես, որ օգուտ բերես, օգտակար լինես այն ոլորտում, ինչով, որ զբաղվում ես:

Հանս Քրիստիան Անդերսենը ասում էր՝ միակ հնարավորությունը լինել երջանիկ աշխարհում, աշխարհին օգտակար լինելն է:

Համոզված եմ, որ բոլորն են այդ մասին մտածում, հետո ընտրում են՝ գնալ դեպի էգոցենտրիկ ընթացք կամ դրականը ստեղծել իրենց շուրջը:

Իմ գոյի լինելու իմաստավորվածությունը իմ օգտակար լինելու մեջ է:

Բարոյագիտության մեջ միտք կա, որ եթե դիմացինիդ ինչ-որ բան ես անում, վարվի’ր այնպես, ինչպես որ կուզես քեզ անեն: Օրինակ, երբ վարվում ես սխալ, և մտածում ես, թող ինձ հետ էլ այդպես սխալ վարվեն, մտածելով, որ այդպես ես ուզում, հարց է ծագում, ինչքանով է քո սխալ ցանկությունը կոնստրուկտիվ համամարդկային առումով: Իհարկե, այդպիսի դիստրուկտիվ ցանկությունները, թե ինչպես վարվեն քեզ հետ, չեն տեղավորվում վերոնշյալ ոսկե կանոնի ներդաշնակության մեջ և անխուսափելիւ ձևով տըանում են դեպի մարդկության ինքնաոչնչացում:

Պետք է ուրիշին ոչ միայն կամենալ այն, ինչ քեզ, այլև այդ ցանկությունը պետք է առողջ լինի, եթե այն առողջ չի, ուրեմն դու քաղցկեղի բջիջ ես: Քաղցկեղի բջիջը էգոցենտրիկ է, որը ոչինչ չի տալիս, այն միայն վերցնում է, ինքն էլ վերջում մահանում, բայց այդ պահին ինքը կուրացած է, կոտորում է աջուձախ, իր եսն է բավարարում:

Մարդիկ 19-րդ դարից հետո սպասում էին «Ոսկե դար»: Մարդը մտածում էր՝ ինքն իրենով առանց նայելու Արարչի սկզբունքներին, կարող է այնպիսի արդյունքների հասնել, որ 20-րդ դարը նախապես հռչակվել էր «Ոսկե դար», երբ որ չեն լինի պատերազմներ, կլինի բարգավաճում: 20 –րդ դարը սկսվեց ու ի՞նչ տեսանք՝ զոհեր, պատերազմեր, հիվանդություններ, անառակություններ:

Սա էր առանց աստվածային միջամտության կատարելության հասնելու մարդկային փորձի արդյունքը:

Շատ գիտնականներ են հաստատել, որ հնարավոր չէ՝ մարդը լրջորեն զբաղվի գիտությամբ և չտեսնի բարձրյալ ճարտարապետի ձեռագիրը: Հնարավոր չէ ապրել՝ արհամարհելով Արարչին, փորձելով մարդուն տրված տաղանդները ու լույսը օգտագործել միայն սեփական էգոյի համար և ունենալ իմաստավորված գոյություն:

Անհնար է փչացնել միջավայրը և շրջապատդ առողջ պահել, եթե դու հիվանդ, ոչ առողջ մտքեր ես տարածում, ոչ առողջ կյանքով ես ապրում, քո երեխաները առողջ լինել չեն կարող:

Երբ-որ մարդ փչացնում է իր շրջապատը, իր արժանապատվությունն է կործանում, ինքն իրեն է ոչնչացնում:

Հոգեբանության մեջ հայտնի է հետևյալ ֆենոմենը, երբ որ բացասական բան ես անում ինչ-որ մեկի հանդեպ, օրինակ, իր պարտավորությունը չի կատարում, ժամանակ է գողանում մարդկանցից, պարտադիր չէ, որ որևէ բան գողանա, ինքն էլ է լարվում նրա նկատմամբ, ում խաբում է, սկսում է չսիրել խաբվողին:

Ինտելեկտը միայն հանրագիտարանային գիտելիքներ ունենալը չի, այլ, թե ինչպես ես դու կարողանում քո գիտելքիները օգտագործում կառուցողական նպատակների համար: Կա ասացված՝ մարդկանց միևնույն է, թե դուք ինչքան գիտեք, եթե դուք նրանց հանդեպ անտարբեր եք:

Այսօր, եթե մենք խոսում ենք մեր ժամանակակից երգարվեստի մասին, հանդիպում են լավ ստեղծագործություններ, որի համար ես շատ եմ ուրախանում, բայց շատ եմ լսում և անհասկանալի ելևէջներ, անհետաքրքիր, միապաղաղ երաժշտություն, որը չի տանում այն լսողին դեպի կառուցողական ընթացք:

Ես սիրում եմ ինձ վրա աշխատել, ֆիզմաթ ուղղվածության դասարանում եմ սովորել, Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկա բաժնում եմ սովորել, զուգահեռ սովորել եմ միջազգային իրավունք, բայց արդեն ստեղծագործում էի այդ ժամանակ, հետո ընդունվեցի և ավարտեցի Կոնսերվատորիան՝ կոմպոզիացիայի բաժինը, նաև ասպիրանտուրան, հիմա աշխատում եմ գիտական թեզի վրա, որը վերաբերվում է երաժշտական էկոլոգիային:

Լինել ուժեղ, չի նշանակում, լինել ագրեսիվ: Ագրեսիվ, գոռոզ մարդը կորցնում է իր արժանապատվությունը, որովհետև ուրիշի արժանապատվությանը դիպչելով, նա ոտնատակ է անում իրենը: Եվեգենի Եվտուշենկոն ասում էր՝ 
Когда шагаеш к цели бойко,
как по ступеням, по телам,
oстановись, забывший Бога,-
ты по себе шагаеш сам!

Երբ որ քեզ թվում է, քո հաղթանակն ես տանում քո ագրեսիայով, ուրիշներին չես տեսնում, քո եսն ես առաջ տանում, դու որպես մարդ դադարում ես գոյություն ունենալ, դու ոնչնչություն ես դառնում:

Ես մտածում եմ՝ ի՞նչ է նշանակում լինել կայացած մարդ: Անկախ մասնագիտությունից և զբաղեցրած դիրքից պետք է շարունակես համապատասխանել մարդ լինելու աստվածային կոչմանը: Եթե դու Մարդ ես, ուրեմն դու կայացել ես:

Մենք ամեն օր սովորում ենք ապրել:

Շատ կարևոր է, որ երեխաները սեր տեսնեն ծնողների միջև: Հայտնի միտք կա, որ ծնողները ավելի մեծ բան չեն կարող անել երեխաների համար, քան անկեղծ իրար սիրելը, դա ապացուցված է, որովհետև երեխան այդ մոդելը դարձնում է իր կյանքի կորիզը, հիմքը:

Ծնողները պարտավոր են երեխաների օրը տոն դարձնել, պարտադիր չէ գնալ մանկական սրճարան և, ցավոք, հաճախ անորակ երաշտություն լսել, այլ ուշադրություն հատկացնել երեխաներին, այդ ամենը անպայման հետք է թողնելու: Հանցագործների մեծ մասը չեն տեսել այդ սերն ու գուրգուրանքը մանկության ժամանակ:

Լսում եմ այն երաժշտությունը, որն ինձ համար ասելիք ունի: Հիմա ես գիտական աշխատանք եմ գրում երաժշտության զանգվածային ազդեցության մասին: Կա երաժշտություն, որ ազդում է մարդու ֆիզիոլոգիայի վրա:

Երբ որ վատ երաժշտություն եմ լսում, պահանջում եմ, որ այն անջատեն:

Երաժշտություն կա, որի պատճառով մարդիկ կարող են հիշողության կորուստ ունենալ, դրա պատճառը այն է, որ օրգանիզմում ուժգին երաժշտությունից մարդու մոտ մեծ քանակությամբ ադրենալին է արտադրվում, որը ջնջում է մարդու հիշողությունը, մարդը ինքնատիրապետումն է կորցնում, դրա համար էլ մարդիկ կարող են խփել գլուխները պատերին, անջատվել, լցվել ագրեսիայով: Տեքստերի մեջ ևս հատուկ կոդեր կան՝ թաքցված իմաստով, երբ որ շրջում ես, կան դրդումներ դեպի թմրանյութերը, անկանոն սեռական հարաբերությունները և այլն:

Մի անգամ մանկական սրճարան էի գնացել, նման երաժշտություն էր հնչում, ասեցի, հնարավոր չէ՞ փոխել, ասաց, եթե փոխեմ, բոլորը կգնան: Այդ երաժշտությունը անջատում է մարդկանց ուղեղները: Ես ասացի, բայց ինչպես կարելի է, չէ՞ որ նրանք երեխաներ են, ասեց, սա էլ իմ բիզնեսն է, երբ իջեցրեց երաժշտության ձայնը, շատերը իսկապես գնացին:

Ես երջանիկ մարդ եմ, քանի որ մարդիկ շատ են ինձ ասում, որ երբ իմ երաժշտությունն են լսում, ուզում են մեկին քնքշորեն սիրել (հեղինակ. –ժպտում է), ներել, ես դա պարբերաբար հիշում եմ, և դա ինձ շատ է ոգևորում և պարտավորեցնում, որովհետև մարդիկ հենց այնպես դա չեն ասել քեզ: Այն, ինչ-որ դու անում ես, աշխարհը ավելի լավն է դարձնում: Ես դա զգացել եմ, և աշխատում եմ ավելի շատ ու լավ գրել:

Գրելիս ուզում եմ ստանալ բարի ստեղծագործություն, որ բարություն, սեր սփռվի իմ երգերով, որ մարդիկ դեպի վեր նայեն, ավելի վեհ վիճակների ձգտեն, որպեսզի ներդաշնակությամբ լցվի նրանց հոգիները: Ես ինքս էլ ձգտում եմ լինել սեր, բարություն, խաղաղություն սփռող, չլինել էգոիստ, դրանում է երջանկությունը:

Հիմա ես ինձ ուրախ և երջանիկ եմ զգում, փառք Աստծո, ինձ հաջողվում է հավատալ, աղոթել և փոխվել, և սովորել այնպես ապրել, որ ոչ մեկին չտրորես, քայլես և չկորցնես արժանապատվությունդ: 

Նախորդող հրապարակում՝ Ֆորշի «կյանքի կանոնները». Եթե ժողովուրդը բողոքում է, ուրեմն ճիշտ է անում

Դավիթ Սահակյանցի «կյանքի կանոնները. Մուլտֆիլմ առաջինը ինձ համար եմ ստեղծում
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:10 Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) Այսօր, 18:55 «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից Այսօր, 18:44 Փաշինյանը հայտարարել է՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի, ռեստորաններն էլ պետք է վճարեն իրենց հարկի տակ հնչող երաժշտության հեղինակներին Այսօր, 18:34 «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին Այսօր, 18:23 Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են Այսօր, 18:11 Միրզոյանն Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը Այսօր, 18:04 Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ Այսօր, 17:59 Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներին Այսօր, 17:46 «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները չեն փոխարինվել նորով․ ՔԿ-ն՝ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի մասին Այսօր, 17:33 «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին Այսօր, 17:23 Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին (Տեսանյութ) Այսօր, 17:12 Կիրանցում ամեն մարդու հաշվով՝ 100-ից 200 ոստիկան կա․ դիմում են ապօրինությունների․ Գառնիկ Դանիելյանը՝ տիրող իրավիճակի մասին (Տեսանյութ) Այսօր, 17:00 Կիրանցիների նկատմամբ ուժային գործողությունն ավարտելուց հետո՝ ոստիկաններն ուրախ ողջագուրվում են (Տեսանյութ) Այսօր, 16:50 Կիրանցում անջատել են էլեկտրամատակարարումը Այսօր, 16:45 «Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել Այսօր, 16:43 Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ Այսօր, 16:40 Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան Այսօր, 16:28 Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Այսօր, 16:15 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք Այսօր, 16:08 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել Այսօր, 15:58 ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին Այսօր, 15:50 Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել ԼՂ-ում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար․ USCIRF Այսօր, 15:39 Անահիտ Ավանեսյանի՝ պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Armtimes Այսօր, 15:23 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Այսօր, 15:15 Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում` մահացել. Հրապարակ Այսօր, 15:04 Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 14:54 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին Այսօր, 14:46 Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Այսօր, 14:37 Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am Այսօր, 14:33 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Այսօր, 14:16 Հայաստանում տարածված մողեսների տեսակները անվտանգ են Այսօր, 14:14 Ոստիկանությունը Կիրանցում «հատուկ գործողություններ» չի իրականացրել. ՆԳՆ Այսօր, 14:11 «Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասին Այսօր, 14:08 Քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկը․ Լուսանկարներ Այսօր, 14:05 «Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար». Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին (Տեսանյութ) Այսօր, 13:57 Գեղարքունիքի բնակիչը գումար է պահանջել, որ մասնավոր հարցը լուծի, քանի որ ինքը «գողական կյանքով ապրող» և «հարգված անձ է» Այսօր, 13:56 Իմ փաստաբանները Գլխավոր դատախազից պահանջել են հերքում՝ տարեկան զեկույցում տեղ գտած զրպարտության համար. Աշոտյան Այսօր, 13:51 Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան Այսօր, 13:48 «Hayat PROJECT»-ը Վերջին զանգին նվիրված նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 13:42 «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը հանցագործություն է». ակցիա` Երևանում Այսօր, 13:40 Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 13:38 Կյանքի պուրակի կառուցման աշխատանքներն ընթացքում են. Քաղաքապետարան Այսօր, 13:35 Սպանություն՝ Երևանում. դանակահարված տղամարդը մահացել է Այսօր, 13:32 Լաց ու կոծ ա, ողբ, մարդիկ ուզում են գյուղից գնալ (MediaHub) Այսօր, 13:30 Հայրենիքի համար պայքարի խոսույթը ՔՊ-ական տիկինը միջնադար է կոչում. Աճեմյան (Տեսանյութ) Այսօր, 13:26 Այս պահին Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիևի օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 13:21 Բագրատ Սրբազանը մեր աչքի լույսն է, չի կարելի նրան հարվածել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 13:18 «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Այսօր, 13:15 Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում Այսօր, 13:12 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել ՀՀ-ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Այսօր, 13:10 «Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպը դատապարտում է «Կրեմլի ոգեշնչած օրենքը» Այսօր, 13:08 Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին Այսօր, 13:06 Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Այսօր, 13:01 «Վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է». ընդդիմադիրները փակ հանդիպման են հրավիրում դեսպաններին (Տեսանյութ) Այսօր, 12:58 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին Այսօր, 12:53 Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, հակառակ դեպքում՝ այն կլինի անիմաստ կառույց. Փաշինյանը «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծից գոհ էր Այսօր, 12:50 LIVE. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը Այսօր, 12:42 Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային՝ Աճարկուտ-Կիրանց ճանապարհով Այսօր, 12:32 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական Այսօր, 12:26 Գերմանիայի համալսարանում ուսանողները ձեռքերն օճառելու ժամանակ ծորակը փակում են, իսկ մեզ մոտ մինչև չխշշա, չենք լվացվի. սա մենթալիտետի հարց է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:20 Աստված ձեզ կպատժի ու ոչ մի Սրբազան չի փրկելու. ՔՊ-ականն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) Այսօր, 12:16 «Հեռացնե՛լ Նիկոլին». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց Այսօր, 12:11 Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ Այսօր, 12:07 Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ունենալ (Տեսանյութ) Այսօր, 12:05 Կոմիտասի անվան ազգային քառյակը համերգներով հանդես է գալու Իտալիայում Այսօր, 12:03 Շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունը. մեր տնտեսվարողները սկսում են ստարտով, բայց հենց թռնելու պահը գալիս է՝ արգելակները միացնում են. Փաշինյան Այսօր, 11:56 Կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին կաջակցի բարձրագույն կրթություն ստանալ կամ ատեստավորվել Այսօր, 11:49 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան Այսօր, 11:39 Ա՛յ, որ սենց կազմակերպված պահեիք՝ թուրքը մեր սահմանը չէր մտնի, միայն կազմակերպված հանձնում եք. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (Տեսանյութ) Այսօր, 11:36 Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն Մանուկյանը գտնվում է Կիրանցում». վախեցա. ՔՊ-ական (Տեսանյութ) Այսօր, 11:30 Կեղտոտ գործակալների մի խումբ օրը 3 անգամ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող, չհամաձայնող մարդկանց ու հոգևորականներին. Մարուքյան Այսօր, 11:24 Երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների Այսօր, 11:22 «Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում». տավուշցի ՔՊ-ականը՝ կիրանցեցիների կողքին կանգնած մարդկանց (Տեսանյութ) Այսօր, 11:17 Ոստիկանությունից հերքում են, որ բերման ենթարկելիս կիրանցեցիներին ծեծի են ենթարկել Այսօր, 11:11 Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Այսօր, 11:10 Իմ կազմվածքը որոշակիորեն փոխվել է. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ) Այսօր, 11:05 Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան Այսօր, 11:02 Ոստիկանները փակել են ճանապարհը և Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին Այսօր, 10:51 Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է Այսօր, 10:49 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը Այսօր, 10:44 ՔՊ-ական պատգամավորներն ԱՄՆ-ում են Այսօր, 10:41 Տասը հոգով մի մարդուն խփելով բերում, հասցնում են ոստիկանություն. կիրանցեցին մանրամասներ է պատմում (Տեսանյութ) Այսօր, 10:38 Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն. Չալաբյան Այսօր, 10:34 Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ՀՀ բոլոր մարզերում շարունակել անհնազանդության խաղաղ գործողությունները. Հայտարարություն Այսօր, 10:31 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին Այսօր, 10:25 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Այսօր, 10:13 Բերման ենթարկված բոլոր կիրանցիներին ազատ արձակեցին (Տեսանյութ) Այսօր, 10:08 Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:03 «Հրապարակ»․ Բագրատ սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին Այսօր, 10:01 «Փաստ»․ Արման Թաթոյանը հստակ որոշում ունի Այսօր, 09:58 «Հրապարակ»․ ԱԱԾ-ում քննարկումներ են սկսվել կառույցի հնարավոր լուծարման մասին․ պահանջն Արեւմուտքի կողմից Այսօր, 09:56 «Հրապարակ»․ Լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը․ ՀՀ իշխանության հետ այլեւս ոչ ոք հույս չի կապում Այսօր, 09:53 «Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Այսօր, 09:50 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան Այսօր, 09:42 ՊՆ-ն Կիրանցի և Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում Այսօր, 09:37 Կիրանցեցի կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում (Տեսանյութ) Այսօր, 08:21 Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել Այսօր, 08:11 Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան 01/05/2024 23:14 «Եթե երևալու խնդիրն է, կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել»․ Փաշինյանը՝ գյուղերի դիտարկվող տարածքների անվտանգությունն ապահովելու մասին 01/05/2024 22:47 Ըստ Փաշինյանի՝ երաշխիքը, որ Ադրբեջանը նոր տարածքային պահանջներ չի ներկայացնի Հայաստանին, «մեր դիրքերի լեգիտիմությունն է»

Տվյալ բաժնի վերջին նյութերը