28/03/2014 20:55
Ֆորշի «կյանքի կանոնները». Եթե ժողովուրդը բողոքում է, ուրեմն ճիշտ է անում
Aysor.am-ը ներկայացնում է երաժիշտ Ֆորշի «Կյանքի կանոնները»:
Մանկությունից առաջինը երաժշտական դպրոցն եմ հիշում, ջութակահար եմ, և այդ ժամանակն եմ հիշում, ահագին լուրջ էի զբաղվում դրանով և իմ ողջ կյանքի վրա դրա «հետևանքները» մնացել են:
Չեմ ափսոսում ոչ մի բանի համար, ես իմ սիրած գործով եմ զբաղվել, եթե փոխելու հնարավորություն տրվեր, ոչինչ չէի փոխի, պարտադիր փոխելու դեպքում՝ նկարչությունը կընտրեի:
Նկարչության մեջ նախասիրություններս տարիների ընթացքում չեն փոխվել՝ հիմա էլ սյուրռեալիստական ոճի մեջ եմ նկարում, բայց երաժշտությունը ավելի բարձր եմ դասում, որովհետև դա իմ մասնագիտությունն է:
Ես նկարների հավածաքու ունեմ՝ կարելի է ասել, գալերեա, որոնք բերում եմ նաև ինձ հետ արտերկրից, և հավաքում եմ օրիգինալ CD-ներ, նախընտրում եմ երաժշտությունը CD-ով լսել, ոչ թե համակարգչով և ամեն ճանապարհորդությունից հետս բերում եմ օրիգինալ CD-ներ ու գրքեր:
Ես ջազ-ռոքի սիրահար եմ, այն ինձ ավելի հոգեհարազատ է:
Ճակատագրին հավատում եմ, թեև մարդը կարող է որոշ բաներ փոխել, սակայն վերջում հասնում է նրան, ինչ-որ իրեն տրված է: Նայած, թե ինչ ճանապարհով է հասնում այդ վերջին:
Ինձ հաճախ են հարցնում ՝ ինչո՞ւ եմ քիչ երևում եթերում: Դա Դուք պետք է հարցնեք հեռուստատեսության շեֆերին, որոնք նախընտրում են անորակ երաժշտություն մատուցել՝ հաճախ վճարովի կարգով:
Մենահամերգ ծրագրում եմ, սակայն լուրջ պրոդյուսեր է պետք, հայտնի խոսք կա՝ ես ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ:
Շատերը հարցնում եմ՝ ինչո՞ւ չես գրում: Ինտերնետը ամեն ինչ խառնել է իրար, բոլորը նախընտրում են քաշել ինտերնետից, չնայած դա այն որակը չունի, ինչ-որ CD-ով երաժշտությունն է: Ողջ աշխարհում CD քիչ է վաճառվում:
Քաղաքականությամբ գերադասում եմ չզբաղվել, ուղեղս չծանրաբեռնել դրանով, զբաղվում եմ իմ սիրած գործով ու աշխատում եմ օրեցօր իմ մակարդակը բարձրացնել: Ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի, այդ դեպքում մեր երկիրը շատ շուտ ոտքի կկանգնի:
Բողոքի ակցիաներին չեմ մասնակցում, թեև համաձայն եմ դրանց հետ, բայց ժամանակ չկա, որ մասնակցեմ, բացի այդ, ես իմ տեսակով այդպիսի մարդ չեմ:
Եթե ժողովուրդը բողոքում է, ուրեմն ճիշտ է անում:
Մարդկանց հեշտ եմ ճանաչում, բավական է, մի երկու բան խոսեմ և կհասկանամ՝ ինչ որակ է:
Մարդկանց մեջ ամենաշատը գնահատում են անկեղծությունը:
Ես միշտ կողմ են նրան, որ սարքեն, ոչ թե քանդեն, բայց ոչ այսպես անճաշակ, ինչպես մեր 4 կողմում է. նորակառույցների մեծ մասը աղբ է:
Երգերը ծնվում են օրվա տրամադրությունից: Ամենահետաքրքիր երգի ստեղծման պատմությունը «Ես եմ քո ընկերը» երգինն է, ես երազում համերգ էի տալիս, արթնացա ու գրեցի այդ երգը:
Ամեն մարդ պետք է իր գործում ազնիվ լինի, ամենակարևորը ազնվություն է, որ արդյունքը լավ լինի:
Հ. Գ. Հեղինակ- Շնորհակալ եմ
Ֆորշ- Պետք չի:
Նախորդող հրապարակում՝ Դավիթ Սահակյանցի «կյանքի կանոնները. Մուլտֆիլմ առաջինը ինձ համար եմ ստեղծում
Լևոն Մալխասյանի «կյանքի կանոնները». Կարող եք գրել՝ Մալխասը անկանոն մարդ է
Ռուբեն աբեղա Զարգարյանի կյանքի կանոնները. Հոգևորականի կյանքը զոհողություն է
Արտո Թունջբոյաջյանի կյանքի կանոնները. Պարտվում ես, եթե խաբում ես ինքդ քեզ