Գալուստ Սահակյանը` վարչապետի մասին. Իր հոժար կամքով հրաժարականի դիմում գրեց
04/04/2014 13:13

Գալուստ Սահակյանը` վարչապետի մասին. Իր հոժար կամքով հրաժարականի դիմում գրեց

«Ես կարծում եմ, որ դա ավելի տրամաբանական է, եթե նոր վարչապետն էլ լինի ՀՀԿ-ական, բայց մեր գործելաոճն այնպիսին է, որ մտածել ենք ոչ թե պարտադիր ՀՀԿ-ական լինի, այլ այն խնդիրը, որը հետագայում պետք է իրականացնի, ավելի շատ այդ ռազմավարությունն իրականացնող թեկնածուի խնդիր ենք լուծել մենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, Գ. Սահակյանն ասաց, որ նա վեց տարի է արդեն պաշտոնավարում էր և դա քաղաքակիրթ ձև է. «Իր հոժար կամքով հրաժարականի դիմում գրեց»:

Պատասխանելով հարցին, թե կիսո՞ւմ է այն տեսակետը, որ Տիգրան Սարգսյանը պետք է նաև պատասխանատվության ենթարկվի` երկրի տնտեսությունը նման անմխիթար վիճակի բերելու համար, Գ. Սահակյանն ասաց. «Մարդիկ կլինեն, որ իրենց բարոյականությունից ելնելով չեն գնահատի մարդու աշխատանքը, բայց դա չի նշանակում, որ եթե որոշ անձանց կողմից աշխատանքը չի գնահատվում, ուրեմն դատապարտման ենթակա է: Մենք այդ տեսակետը չենք կիսում, Տիգրան Սարգսյանը դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա»:

Երկիրը, ՀՀԿ խմբակցության ղեկավարի գնահատմամբ, ամենևին էլ ճգնաժամային վիճակում չէ, որ նոր վարչապետի վրա էլ հույս դրվի, թե նա կհանի այդ իրավիճակից. «Նոր վարչապետը պիտի շարունակի այն ծրագրերը, որոնք արդեն կան, ոչ թե փոխելու, այլ` շարունակելու»:

Նախորդող հրապարակումներ` Ա. Աշոտյան. Քառյակը աղբամանն է նետել քաղաքական գործողությունների պլանը

Տիգրան Սարգսյան. Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված

Գալուստ Սահակյանը` վարչապետի մասին. Իր հոժար կամքով հրաժարականի դիմում գրեց