04/04/2014 11:30
Ա. Աշոտյան. Քառյակը աղբամանն է նետել քաղաքական գործողությունների պլանը
Վարչապետի հրաժարականը ապացույցն էր այն բանի, որ կառավարության կազմավորումը բացառապես կախված է քաղաքական մեծամասանության և երկրի նախագահի որոշումից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականին:
Ա. Աշոտյանը նշեց, որ տեղյակ չէ վարչապետի հրաժարականից, որը Տ. Սարգսյանի խոսքով, ներկայացվել է դեռևս մեկ ամիս առաջ:
«Նման տեսակ որոշումների դեպքում վարչապետը պարտավոր չէ տեղյակ պահել իր նախարարներին և այս հրաժարականը սահմանադրական գործընթացի մի մասն է, որն ապացուցում է՝ կառավարությունները գալիս են, աշխատում ու գնում»,- ասաց Ա. Աշոտյանը:
Հարցին, արդյոք Արմեն Աշոտյանն իրեն տեսնում է ապագա կառավարությունում, նա պատասխանեց. «Ես ինձ տեսնում եմ Հանրապետական կուսակցությունում և դա բավարար է, որ դուք ինձանից պրծում չունենաք»:
Aysor.am-ի հարցին՝ արդյոք նախարարի պաշտոնակատարը տեսնո՞ւմ է վարչապետի ապագա թեկնածուներ, նա պատասխանեց, որ տեսնում է արժանի մի քանի թեկնածու, բայց հրաժարվեց նշել անուններ.
«էլի եմ ասում՝ տեսնում եմ մի շարք արժանի մարդկանց, ում քաղաքական մեծամասնությունը կարող է վստահել նոր կառավարության ձևավորումն ու երկրի զարգացումը»:
Լրագրողներից մեկի հարցին, արդյոք ապագա վարչապետը կարո՞ղ է լինել ոչ հանրապետական, Աշոտյանը պատասխանեց.
«Այո, Հանրապետական կուսակցությունը, լինելով երկրի քաղաքական կուրսի շարժիչ ուժերից մեկը, կարող է իրեն թույլ տալ նման շռայլություն՝ այսպիսի աշխատաք վստահել ոչ հանրապետական, բայց մեծամասնության մաս կազմող մարդկանց»:
Անդրադառնալով մամուլում պոտենցիալ ցուցակին՝ Աշոտյանը ասաց. «Այդ ցուցակները դուք գրում եք՝ դուք էլ մեկնաբանեք»:
Լրագրողներից մեկը Ա. Աշոտյանի հետաքրքրվեց արդյոք իր կարծիքով կվերանշանակվի՝ հաշվի առնելով այն, որ հաճախ է խոսվում նրա՝ վարչապետի թիմից լինելու մասի. «Բնական է, որ վարչապետի հրաժարականից հետո մենք բոլոր պաշտոնակատարներ են դառնում, իսկ վերանշանակման մասին չեմ խոսի, ինչ վերաբերում է թիմին, ապա ես ՀՀԿ թիմից եմ»:
Ա. Աշոտյանը նշեց, որ Տիգրան Սարգսյանի հետ աշխատելը և՛ հեշտ էր, և՛ դժվար. «Հեշտ էր, քանի որ բոլոր հարցերը լուծվում էին կոնստրուկտիվ դաշտում, դժվար էր, որովհետև նա խորամուտ էր լինում բոլոր հարցերին:
Որքանով ես եմ տեղյակ՝ մեր երեկվա նիստը իր արդյունքով բուռն անակնկալ էր քառյակի համար և որքան ես հասկացա՝ նրանք իրենց բոլոր այն թղթերը, որոնք գրել և ջնջել էի որպես մոտակա ամիսների քաղաքական գործողությունների պլան, ուղղակի նետել են աղբարկղը, որովհետև ակնհայտ է, որ իշխանությունը շատ ավելի հեռու է իր ծրագրորով, քան քառկալը»:
Նախորդող հրապարակումներ՝ Քառյակի նիստն ավարտվեց. Ապրիլի 28-30-ը կկազմակերպվի շուրջօրյա հանրահավաք
Տիգրան Սարգսյան. Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված