04/04/2014 12:58
Րաֆֆի Հովհաննիսյան. Շանթ Հարությունյանը ակնհայտորեն քաղբանտարկյալ է
Այսօր ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական բաժանմունքի մոտ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ՝ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանին աջակցելու նպատակով:
Նշենք, որ ապրիլի 2-ին անչափահաս Շահեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 Հոդվածի 4 Մասի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով) հատկանիշներով 2013 թ. նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյան հայտարարած հեղափոխության ժամանակ կատարված դեպքերի հետ կապված:
Հավաքվածների թվում էին իրավապաշտպան Արթուր Սաքունցը, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը, «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս լրագրողներին հայտնեց, որ միանում է նախաձեռնությանը և պահանջում, որ Շանթ Հարությունյանն ազատ արձակվի, քանի որ նա «ակնհայտորեն քաղբանտարկյալ է»:
Նախորդող հրապարակում՝ Շանթ Հարությունյանի որդուն մեղադրանք է առաջադրվել