18/04/2014 14:29
Ժիրինովսկին Դումայում բղավել է հղի լրագրողուհու վրա ու վիրավորել նրան
Պետական Դումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին խորհրդարանի շենքում բղավել է հղի լրագրողուհու վրա ու վիրավորել է նրան: Այս մասին գրում է ria.ru-ն:
Նշվում է, որ Россия сегодня-ի լրագրողուհին հարցրել է Ժիրինովսկուն՝ արդյոք Ռուսաստանը պե՞տք է Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ կիրառի` ի պատասխան այդ երկիր ռուսների մուտքը սահմանափակելու մասին որոշման:
Հարցին պատասխանելու փոխարեն Վլադիմիր Ժիրինովսկին սկսել է բղավել կնոջ վրա ու վիրավորել է նաև բոլոր այն լրագրողներին, ովքեր փորձել են սաստել իրեն.
«Ի՞նչ պատժամիջոցներ: Ամեն բան բարությամբ, նուրբ պետք է արվի: Ո՞րտեղ են այն հիմարները, այստեղ եկեք, դու էլ այ լրագրող: Արի ես ասեմ, իսկ դու գաս ու սկսես նրան կոպիտ բռնաբարել: Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, օրհնյալ է հարությունը»,- բղավել է պատգամավորը:
Նշենք, որ Россия Сегодня-ի խմբագրությունն արդեն պահանջել է Ժիրինովսկուց հրապարակային ներողություն խնդրել լրագրողներից: