19/04/2014 09:16
Տիգրան Սարգսյանը, հավանաբար, դեսպան կնշանակվի Մոսկվայում
Չնայած լուրերին, թե ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվելու է Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան, իշխանական աղբյուրները պնդում են, որ հնարավոր է նաև Սարգսյանի նշանակումը ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում։
«Հայկական Ժամանակի» աղբյուրների պնդմամբ՝ Ռուսաստանում էլ դեմ չեն նման նշանակմանը։ Բարձր է համարվում նաև Եվրասիական տնտեսական կառույցներում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքի անցնելու հավանականությունը: