Վահրամ Մկրտչյանը նույնպես դարձավ ՀՀԿ պատգամավոր
23/04/2014 10:28

Վահրամ Մկրտչյանը նույնպես դարձավ ՀՀԿ պատգամավոր

Խորհրդարանի Հանրապետական խմբակցությունը նոր պատգամավոր կունենա:  Այս խմբակցությունը կհամալրի կուսակցության համամասնական ցուցակի 115-րդ տեղը զբաղեցնող Վահրամ Մկրտչյանը, ով կփոխարինի նույն խմբակցության արդեն նախկին պատգամավոր Կարեն Ճշմարիտյանին:

Նշենք, որ նախօրեին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի, Կարեն Ճշմարիտյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավիթ Հարությունյանի փոխարեն պատգամավորական մանդատ ստանալու հնարավորություն էր ստացել ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը, իսկ Հովիկ Աբրահամյանի փոխարեն՝ Լեռնիկ Ալեքսանյանը:

Վահրամ Մկրտչյանը նույնպես դարձավ ՀՀԿ պատգամավոր