Ա. Շաքարյան. Հուսով եմ՝ Էրդողանը չի ընդունի Սերժ Սարգսյանի հրավերը
07/07/2014 13:49

Ա. Շաքարյան. Հուսով եմ՝ Էրդողանը չի ընդունի Սերժ Սարգսյանի հրավերը

«Ես հույս ունեմ, որ Էրդողանը չի ընդունի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և ներկա չի գտնվի Երևանում 2015-ի ապրիլի 24-ին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Թուրքագետը կարծում է, որ եթե ապրիլի 24-ին Էրդողանը գա և անի այնպիսի հայտարարություն, որը սպասելի և ընդունելի չէ հայկական կողմի համար, ապա իրավիճակն ավելի կվատթարանա:

«Եթե Էրդողանը գա, ապա դա կլինի Սերժ Սարգսյանի հաղթանակը, բայց եթե նա գա միջազգային լրատվամիջոցների հետ, ասի, թե գլուխ է խոնարհում մեր ընդհանուր ցավի առաջ, 1915-ին սպանված հայերի ու թուրքերի, ինչպես նաև «Խոջալուում ցեղասպանված ադրբեջանցիների համար»… ի՞նչ ենք մենք անելու: Սա լուրջ խնդիր է, որը չի բխում մեր շահերից»,- ասաց թուրքագետը:

Նախորդող հրապարակում` Սահման բացել, նշանակում է 100-ամյակին ընդառաջ գեղեցիկ ժեստ անել. Թուրքագետ

Ա. Շաքարյան. Հուսով եմ՝ Էրդողանը չի ընդունի Սերժ Սարգսյանի հրավերը