08/07/2014 11:11
«Վերնիսաժի» կրակոցների գործով կա 3-րդ ձերբակալվածը
«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով վիրավորված Վալերի Հովհաննիսյանը հիվանդանոցից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Վ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258/ Հոդվածի 3-րդ Մասի (Խուլիգանությունը) հատկանիշներով:
Վ. Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը լավ չէ:
Հարցին՝ արդյոք իր պաշտպանյալը ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, Լ. Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք առայժմ ուսումնասիրում ենք քննիչի կողմից ներկայացված միջնորդությունները»,- հավելելով, որ մյուս շաբաթ հստակ կլինեն իրենց հետագա քայլերը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով վիրավորվել էր 5 մարդ: Կրակոցները կատարելու կասկածանքով կալանավորվել էին Գոռ Առաքելյանը, ով ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն և Ներսես Մելքոնյանը:
Նախորդող հրապարակում՝ Փաստաբան. Գոռ Առաքելյանը մի քանի անգամ ասել է՝ թողեք երեխայիս հանեմ վերև
Վերնիսաժի կրակոցների գործ. Ներսես Մելքոնյանը ևս կալանավորվեց