17/07/2014 13:25
Կարլոս Սլիմը ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը
Forbes-ի տվյալներով` մեքսիկացի միլիարդատեր Կարլոս Սլիմը ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Սլիմի կարողությունը հասնում է 79.6 միլիարդ դոլարի, ինչը 500 միլիոնով գերազացնում է Բիլ Գեյսթի կարողությունը: Մեքսիկացին կարողացել է այդպիսի մեծ կարողություն կուտակել իր America Movil ընկերության շնորհիվ:
Նշվում է, որ Սլիմը վերահսկում է ոչ միայն Մեքսիկայի, այլ նաև Լատինական Ամերիկայի մի շարք երկրների կապի շուկան: