02/08/2014 17:11
Նորայր Քամալյանն անձնական խիզախության համար պարգևատրվել է Արիության մեդալով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից` ներկայացնելով հրամանագրի բովանդակությունը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար զորամասի շարքային Նորայր Միքայելի Քամալյանին պարգևատրել Արիության մեդալով»:
Նախորդող հրապարակում` ՊԲ զինվորի անզեն պայքարը` հակառակորդի դեմ (Տեսանյութ)