07/08/2014 16:01
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Հակոբ Ինջիղուլյանին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցները նախօրեին այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագի Հակոբ Ինջիղուլյանին և 5 քաղաքացիական անձանց: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Զառա Ամատունին:
Նշենք, որ հանդիպման ընթացքում տեղ է ունեցել նամակների փոխանակում:
Հիշեցնենք, որ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում է հայտնվել ուղիղ մեկ տարի առաջ՝ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Նա չի կողմնորոշվել տեղանքում:
Նախորդող հրապարակում՝ Հակոբ Ինջիղուլյանը նոր նամակներ է ուղարկել. Դրանցից մեկում կան ջնջված տողեր