08/08/2014 14:57
Ադրբեջանում սպանել են հայ գերի Կարեն Պետրոսյանին
Ադրբեջանում մահացել է նախօրեին ադրբեջանական կողմում հայտնված հայ գերի, Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանը: Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ըստ ներկայացված վարկածի՝ Կարենը, իբրև թե, մահացել է սրտի սուր անբավարարությունից: Տեղի ունեցածի մասին տեղյակ է պահվել ԿԽՄԿ ադրբեջանական գրասենյակը:
Aysor.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից նշեցին, որ դեռևս ոչ մի մեկնաբանություն չունեն տեղի ունեցածի վերաբերյալ:
Նշենք, որ Կարեն Պետրոսյանը քաղաքացիական անձ էր: Դրա մասին գրել էին նաև ադրբեջանական լրատվամիջոցներն, ինչը հաստատել էր նաև Աղբուլաղ գյուղի ղեկավարը, ում ղեկավարած գյուղում էլ առաջինը նկատել են նրան:
Չնայած սրան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նրան հարցաքննել ու ներկայացրել է որպես դիվերսանտ:
Նախորդող հրապարակում՝ Ինչպես է Ադրբեջանը գերեվարված քաղաքացիական անձին «դիվերսանտի» վերածում