19/08/2014 13:43
Միխեիլ Սաակաշվիլին վերադարձրել է պետբյուջեի հաշվին գնած հագուստը
Վրաստանի կառավարության ադմինիստրացիան ստացել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հագուստների մի մասը, որոնք գնվել են պետական բյուջեի հաշվին: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Մի քանի օր առաջ Վրաստանի գլխավոր դատախազությունը Մ. Սաակաշվիլուն մեղադրել է պետբյուջեի հաշվին 8 կոստյում և քաշմիրից վերարկու գնելու մեջ:
Կառավարությունը հրաժարվել է այն ընդունել, այդ պատճառով էլ նրա հագուստները գտնվում են ընդունարանում:
Հագուստի հետ նաև երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն ուղղված նամակ է դրված՝ «Կարող եք օգտագործել այս հագուստը ըստ հայեցողության»:
Նախորդող հրապարակում՝ Միխեիլ Սաակաշվիլի. Հիմա բանտ նստելու ժամանակ չունեմ