13/09/2014 14:33
ԼՂՀ ՊՆ. Այս շաբաթ հակառակորդը հրադադարը խախտել է 220 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: