Նախագահ. Հզոր երկիր ունենալու համար պետք է մրցունակ մարդկային ռեսուրս

13/09/2014 13:40

Նախագահ. Հզոր երկիր ունենալու համար պետք է մրցունակ մարդկային ռեսուրս


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:

Հանրապետության Նախագահը այցի շրջանակներում նախ ներկա է գտնվել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, շրջայցի ընթացքում ծանոթացել կենտրոնի ընթացիկ և առաջիկա ծրագրերին, իրականացված աշխատանքներին:

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: 2014թ. կառավարության որոշմամբ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) գործունեության ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

Գյումրիի տեխնոպարկի ստեղծման նպատակն է նպաստել քաղաքի զարգացմանը` այն վերածելով ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական գոտու, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները։

Ծրագիրն էական նշանակություն ունի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, փոքր և միջին բիզնեսի խթանման, նոր աշխատատեղերի ստեղծման և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման տեսանկյունից՝ այդպիսով նպաստելով նաև տարածքային համաչափ զարգացմանը, երկրի ընդհանուր մրցունակության բարձրացմանն ու Գյումրի քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ճյուղերի զարգացմանը: Տեխնոլոգիական կենտրոնը միաժամանակ հնարավորություն կընձեռնի արտադրական գործընթացներում ընդգրկելու Շիրակի մարզի բարձր որակավորման մասնագետներին:

Հանրապետության Նախագահը կենտրոնում այցելել է «Ջի-Այ-Թի-Սի սթարթ-ափ» ակումբ, ուսումնական և «ԱրմԹաբ» լաբորատորիաներ, Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների նորարական ծրագրի սենյակ, ճարտարագիտության և մեխանիկական լաբորատորիաներ, «Ռոստելեկոմի» գրասենյակ, ցուցասրահ, «Դ-Լինք» և «Ի-Վորկս» ընկերությունների սենյակներ, մուլտիմեդիայի տաղավար և լսարան, որտեղ հանդիպում է ունեցել Գյումրիի դպրոցներից կենտրոն այցելած շուրջ 130 ուսուցիչների հետ: Տեխնոլոգիական կենտրոնում Նախագահն ազդարարել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկը:


«Հարգելի՛ ուսուցիչներ,

Ինչպես հիշում եք, հուսով եմ, որ հիշում եք, ես հրապարակավ ասել եմ, որ նոր ուսումնական տարվա սկզբին մենք կրթական ոլորտում հանդես ենք գալու ևս մեկ կարևոր ու էական նախաձեռնությամբ: Այսօր ես պատիվ ունեմ հայտարարելու այդ նախաձեռնության մեկնարկը: Կրկնակի հաճելի է դա անել այսպիսի լսարանում, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հեռանկարը խորհրդանշող նոր և արդիական տեխնոպարկի հարկի տակ հավաքված հրաշալի ուսուցիչների միջավայրում:

Եվ այսպես: Ամենևին էլ նորություն ասած չեմ լինի, եթե մեկ անգամ ևս պնդեմ, որ ապագան կանխորոշվում է կրթությամբ: Ցանկացած ազգային ծրագիր իրագործելի է միայն այն դեպքում, եթե ամրապնդված է համապատասխան մարդկային ներուժ ձևավորելու կարողությամբ ու վճռականությամբ:

Հզոր երկիր ունենալու համար պետք է ունենալ որակյալ և մրցունակ մարդկային ռեսուրս, վերջինս ապահովելու համար անհրաժեշտ է բարձրորակ կրթական համակարգ և դրան համապատասխան ուսուցչական համայնք: 


Դարեր ի վեր հայերն ուսուցչին ավանդաբար վերապահել են ամենաբարձր դիրքը հասարակության մեջ: Այսօր, կրթությամբ անընդհատ վերափոխվող աշխարհում մենք առավել ևս կարիք ունենք վերաիմաստավորելու և վերարժևորելու ուսուցչի մասնագիտությունը: Ի վերջո, ո՞վ է ուսուցիչը: Մարդ, որ սերունդ է կերտում: Մարդ, որի ձեռքում է մեր ամենաթանկ գանձը` մեր երեխաները: Մարդ, որի կատարած աշխատանքից առավելապես կախված է մեր ապագան: Հետևաբար` հասարակությունը պետք է ունենա լավագույն կրթության նպատակադրում և դառնա դրան հասնելու պահանջատեր: Մենք պետք է որակական բարձր չափանիշների հասնելու հնարավորություն ստեղծենք, որպեսզի մեր ուսուցիչները պատրաստվեն ըստ միջազգային չափորոշիչների, ապահովեն լավագույն կրթական բովանդակություն և ստանան արժանապատիվ վարձատրություն:

Սա գիտակցելով է, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, մեկամյա նախապատրաստական աշխատանքից հետո, սկսում են մի մեծամասշտաբ կրթական նախաձեռնություն, որը կոչվում է «Կրթության գերազանցության ազգային ծրագիր»:


Ծրագրի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք: Ծրագիրն իրականացվելու է միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական համակարգով, ըստ որի ուսուցիչները պետք է ստանան համապատասխան որակավորում: Այն լրամշակվելու և ամբողջովին բերվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխանության: Այնուհետև գրանցվելու է Հայաստանի Հանրապետության և միջազգային որակավորման համապատասխան հաստատությունների կողմից:


Նախատեսվում է, որ Հայաստանում մեկ տասնամյակի ընթացքում Կրթության գերազանցության ազգային ծրագիրը կհավաստագրի շուրջ 2000 միջազգային որակավորման ուսուցիչների: Նրանք կդառնան փոփոխություններ իրականացնողներ՝ օրինակ ծառայելով Հայաստանի դպրոցների ուսուցիչների ներկայիս ու նոր սերնդի համար, ինչպես նաև կստեղծեն դպրոցներում դասավանդման նորագույն մոտեցումների տարածումը խթանող ցանց:

Ծրագրի շրջանակներում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ողջ ուսուցչական համայնքին՝ կատարելագործելու դասավանդման բովանդակությունը և հմտությունները, կօգնի` ներդաշնակեցնելու տեղական և միջազգային կրթական չափորոշիչները և տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում:


Կրթության որակի շարունակական բարձրացումը ոչ միայն պետական կառույցների, այլև հասարակության գերխնդիրն է: Սա նշանակում է, որ որակը ոչ թե պետք է վերևից պարտադրվի, այլ պահանջված լինի տեղում: Պետք է ստեղծել կրթությամբ հաջողության հասնելու երազանք և հնարավորություն ընձեռել այդ երազանքն իրականացնելու համար: Այս առումով Կրթության գերազանցության ազգային ծրագիրը առաքելություն է, իսկ այդ ծրագրի ուսուցիչները պետք է լինեն կրթության նոր մշակույթի առաքյալները: Իհարկե, որևէ առաքելություն չի կարող պսակվել հաջողությամբ, եթե չկա դրա անհրաժեշտության հանրային գիտակցում: Եթե հասարակությունը կրթության սպառող է և ոչ թե` մասնակից, ապա այդ կրթությունից ոչ մի լավ բան չի ստացվի:

Այսօր մենք կարիք ունենք ծրագրի մասին իրազեկելու և առավել ևս լսելու բոլորին, ձեզ բոլորիդ: Անցկացվելու են ծրագրի հանրային քննարկումները: Մենք պետք է վստահ լինենք, որ կա կրթության որակի բարձրացման հանրային պատվեր և մասնակցության պատրաստակամություն, մենք պետք է վստահ լինենք, որ ծրագիրն ըստ ամենայնի բյուրեղացնում է մեր միասնական պատկերացումները: Ուստի, պետք է վստահ լինենք, որ յուրաքանչյուրիդ ձայնը լսված է:

Այսքանը որպես սկիզբ: Այսօր այստեղ է գտնվում այս գաղափարի ու այս ծրագրի, ինչպես ասում են, ակտիվ կրողն ու առաջ տանողը, Մեսրոպ քահանա Արամյանը, բայց, ցավոք, այստեղ չէ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով գործուղման մեջ է: Ես արդեն խնդրել եմ տեր Մեսրոպին և Արմեն Աշոտյանին, որպեսզի եկող շաբաթվա ընթացքում նրանք կազմակերպեն մեծ մամուլի ասուլիս, խոսեն ծրագրի ու նաև մեր քայլերի հաջորդականության մասին: Այս պահին եկեք համարենք, որ մենք այս լավ միջավայրում հայտարարեցինք, ազդարարեցինք մի կարևոր ծրագրի սկիզբ, և գոնե այս պահին այս դահլիճում մի քանիսը, ովքեր ծանոթ են ծրագրին, վստահ են, որ մի քանի տարի հետո այն լինելու է արդեն իրականացված որոշ մասով և արդեն իր օգուտն է բերելու մեր կրթական համակարգին: Մոտավորապես այնպես, ինչպես մի քանի տարի առաջ, երբ խոսում էինք Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց ունենալու մասին, շատ թերահավատներ եղան, շատ քննադատներ եղան, բայց, փառք Աստծո, ուղիղ չորս շաբաթ հետո մենք բացելու ենք Դիլիջանի միջազգային դպրոցը, որ կառուցվեց Ռուբեն Վարդանյանի և իր ընկերների կողմից և որը, անշուշտ, շատ մեծ դերակատարություն է ունենալու մեր կրթական համակարգում: Դա, գիտեք, շատ լավ շտրիխ է մեր կրթական համակարգի համար: Վստահ եմ, որ հետո տեսնելու եք: Յուրաքանչյուր ոք, ով այսօր գնում և հեռվից տեսնում է այդ դպրոցը, արդեն կարծիք է կազմում բովանդակության մասին: Ես վստահ եմ, որ մեր այս ծրագիրը շատ մեծ դերակատարություն է ունենալու Հայաստանի ապագայի համար: Շատ շնորհակալ եմ: Հաջողություն»,- տեխնոլոգիական կենտրոնում ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի նշանավորումն Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացման, Սերժ Սարգսյանը կենտրոնի բակում ծառատունկ է կատարել:

Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը կայցելի նաև Գյումրի քաղաքում գտնվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության՝ վերականգնված «Գյումրի-2» ենթակայան, կծանոթանա ենթակայանի վերականգնման վարկային ծրագրի ու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում իրականացվող այլ ներդրումային ծրագրերին:

Մարզ կատարած այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը ներկա կգտնվի Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը, կայցելի Գյումրիի «Լենտեքս» ընկերություն, կծանոթանա տեքստիլ արդյունաբերության նախկին ավանդույթների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ իրականացնող այս ընկերության գործունեությանը և զարգացման ծրագրերին:

Սերժ Սարգսյանը Գյումրիից կմեկնի Աշոցք, որտեղ ներկա կգտնվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում Աշոցք համայնքում կառուցված դպրոցի բացման արարողությանը, կշրջի 360 աշակերտի համար նախատեսված ուսումնական այդ հաստատությունում, կծանոթանա իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Աշոցքում Սերժ Սարգսյանը կայցելի նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզ, կծանոթանա կատարված աշխատանքներին:

Այնուհետև Նախագահը կմեկնի Ամասիա, որտեղ ներկա կգտնվի ֆուտբոլի մարզադաշտի բացման արարողությանը, կայցելի համայնքի ամբողջովին հիմնանորոգված արվեստի դպրոց, կծանոթանա իրականացված աշխատանքներին և հանդիպում կունենա դպրոցի սաների հետ: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:09 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում Այսօր, 16:40 Փլուզվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը Այսօր, 16:04 Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա մեր վերջին գոյաբանական ճիգն է. Արման Նուռ (տեսանյութ) Այսօր, 15:02 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան Այսօր, 14:50 Ստի կայսրությունը փլուզվելու է. ես գիտեմ` մենք կհասնենք հաղթական ավարտին. Խաչիկ Մանուկյան Այսօր, 14:01 Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այսօր, 13:44 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) Այսօր, 13:11 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան Այսօր, 12:52 Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան (տեսանյութ) Այսօր, 12:37 «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) Այսօր, 11:48 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) Այսօր, 11:16 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 11:05 Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ Սրբազանն` իշխանությանը (տեսանյութ) Այսօր, 10:12 Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածում. թյուրքագետ Այսօր, 10:05 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի Այսօր, 09:54 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/05/2024 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են 04/05/2024 22:19 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան 04/05/2024 21:37 Եկեղեցու զանգերը հնչեցին 04/05/2024 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները 04/05/2024 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն 04/05/2024 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական 04/05/2024 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) 04/05/2024 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» 04/05/2024 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության 04/05/2024 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 04/05/2024 19:27 Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և պահանջում ենք հրաժարական․ Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն 04/05/2024 19:04 Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/05/2024 18:53 Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 04/05/2024 18:38 Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» 04/05/2024 18:23 Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ 04/05/2024 18:06 Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան 04/05/2024 17:53 Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 04/05/2024 17:38 «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը 04/05/2024 17:24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է 04/05/2024 16:57 Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան 04/05/2024 16:48 Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ 04/05/2024 16:35 Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի 04/05/2024 16:20 Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան (Տեսանյութ) 04/05/2024 16:09 Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան 04/05/2024 15:57 Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի, ժողովրդի պահանջը պետք է արտահայտվի Երևանում․ Սուրեն Պետրոսյան 04/05/2024 15:52 Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ) 04/05/2024 15:41 Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ 04/05/2024 15:19 Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան 04/05/2024 15:05 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց 04/05/2024 14:54 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:42 Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:33 Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը 04/05/2024 14:22 Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա 04/05/2024 14:00 Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում 04/05/2024 13:42 Հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ. ինչ է կատարվել Երևանում՝ տեղատարափ անձրևի հետևանքով (Տեսանյութ) 04/05/2024 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 04/05/2024 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ 04/05/2024 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան 04/05/2024 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը 04/05/2024 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ 04/05/2024 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ 04/05/2024 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 04/05/2024 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) 04/05/2024 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել 04/05/2024 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան 04/05/2024 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի 04/05/2024 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը 04/05/2024 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների 04/05/2024 10:34 Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ» 04/05/2024 10:32 Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ 04/05/2024 10:29 Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 04/05/2024 10:27 Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան 04/05/2024 10:10 Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները 04/05/2024 10:03 ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը 04/05/2024 09:59 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ 04/05/2024 09:56 «Փաստ». Ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները և ովքե՞ր են խառնված այդ պատմությանը 04/05/2024 09:51 «Հրապարակ»․ Ոստիկանների նոր հանդերձանք են գնում․ 43 մլն դրամ է ուղղվել 04/05/2024 09:48 «Փաստ». Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես 04/05/2024 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի 03/05/2024 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում 03/05/2024 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» 03/05/2024 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները 03/05/2024 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին 03/05/2024 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» 03/05/2024 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան 03/05/2024 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին 03/05/2024 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) 03/05/2024 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու 03/05/2024 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին 03/05/2024 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 03/05/2024 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը 03/05/2024 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am 03/05/2024 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) 03/05/2024 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել 03/05/2024 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան 03/05/2024 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել